Հա

Համայնք

08/06/2022 - 13:30

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդն եւ Թեմական խորհուրդը հանդիպեցին դոկտ. Նազեմիի հետ

Երեքշաբթի, 7 յունիսի 2022 թ.-ի կէսօրին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը ընկերակցութեամբ Թեմական խորհրդի անդամների, հանդիպում ունեցաւ Ատրպատականի Արեւելեան նահանգի Իսլամական մշակոյթի տարածման կենտրոնի ընդհ. տնօրէն դոկտ. Նազեմիի հետ, «Էրշադ»-ի հիմնարկութեան նրա գրասենեակում: Սոյն հանդիպման ներկայ գտնւեց նաեւ Փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատուն:

«alikonline.ir» - Երեքշաբթի, 7 յունիսի 2022 թ.-ի կէսօրին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը ընկերակցութեամբ Թեմական խորհրդի անդամների, հանդիպում ունեցաւ Ատրպատականի Արեւելեան նահանգի Իսլամական մշակոյթի տարածման կենտրոնի ընդհ. տնօրէն դոկտ. Նազեմիի հետ, «Էրշադ»-ի հիմնարկութեան նրա գրասենեակում: Սոյն հանդիպման ներկայ գտնւեց նաեւ Փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատուն: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Սրբազան Հօր պատւիրակութեան մաս էին կազմում Թաւրիզի հոգեւոր հովիւ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, ատենապետ Գագիկ Ջորջեանը, Վարդան Կարապետեանը, Ալէն Սայեադեանը, Հենրիկ Աբրահամեանը եւ Քաթրին Դիլանեանը:

Ողջունելով Սրբազան Հօր եւ ազգային իշխանութեան ներկայութիւնը, դոկտ. Նազեմին անդրադարձաւ այն աշխատանքներին, որ անցած երկու դժւարին տարիներին կատարել էր հիմնարկութիւնը, համաճարակի պայմաններում:

Սրբազան Հայրն իր հերթին, նախ շնորհաւորեց ընդհանուր տնօրէնին անցած տօնական օրերի առիթով, եւ ապա ազգային իշխանութեան անունից խորին շնորհակալակութիւն յայտնեց այն օժանդակութեան համար, որը հիմնարկութիւնը կատարել էր, նպաստելով ազգային առաջնորդարանի «Ռոստոմ-Գասպար» գրադարանի վերանորոգման, որի պաշտօնական վերաբացումը տեղի է ունենալու ուրբաթ՝ 10 յունիսի 2022 թ.-ի երեկոյեան: Սրբազան Հայրը հրաւիրեց դոկտ. Նազեմիին, յատուկ օր ներկայ գտնւելու ազգային առաջնորդարանում, այցելելու համար վերանորոգեալ գրադարանը:

Սրբազան Հայրը փառք տալով երկրում համաճարակի նւազեցման համար, անդրադարձաւ Ս. Թադէի վանքի ուխտագնացութեան վերսկսման, յայտնելով որ Աստծու կամքով այն կատարւելու է յուլիս ամսւայ վերջում, դարձեալ եռօրեայ դրութեամբ, որի համար հրաւէր տւեց նաեւ դոկտ. Նազեմիին:

Վերջապէս Թեմական խորհրդի անդամները, գլխաւորութեամբ ատենապետ Գագիկ Ջորջեանի, անդրադարձան թեմի «Մելիք-Թանգեան» թանգարանի պահեստային իրավիճակին եւ իրերի նոր վայր տեղափոխման անհրաժեշտութեան: Նշենք, որ սոյն թանգարանը աւելի քան 40 տարիներից ի վեր փակ է, եւ ազգային իշխանութիւնը ջանք չի խնայում դրա իրերի անեղծ պահպանման եւ ինչու չէ, ապագային նոր վայրում ցուցադրութեան համար:

Սրբազան Հայրը հանդիպման աւարտին բարձր գնահատեց նաեւ Փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատուի անմիջական համագործակցութիւնը ազգային իշխանութեան հետ, անդրադառնալով նրա արտաքին յարաբերութեանց եւ կալւածային խնդիրներում ցուցաբերած մեծ օժանդակութեան:

 

Յարակից լուրեր

  • Եռօրեայ կարօտի ուխտագնացութիւն դէպի Սուրբ Թադէի վանք
    Եռօրեայ կարօտի ուխտագնացութիւն դէպի Սուրբ Թադէի վանք

    Բարձր հովանաւորութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի Մեծի Տանն Կիլիկիոյ եւ հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի, 68-րդ տարին լինելով, Ատրպատականի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ եւ կազմակերպութեամբ Վանքերի ուխտագնացութեան գործադիր յանձնախմբի, սոյն ուխտագնացութիւնը տեղի ունեցաւ 28-30 յուլիսի 2022 թ.-ին: 

  • Պայծառակերպութեան տօնը եւ Վարդավառի աւանդութիւնը Ատրպատականի հայոց թեմում
    Պայծառակերպութեան տօնը եւ Վարդավառի աւանդութիւնը Ատրպատականի հայոց թեմում

    Մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տաղաւար տօնի առիթով, Ատրպատականի հայոց թեմում մատուցւեց ս. եւ անմահ պատարագ, կիրակի, 24 յուլիսի 2022 թ.-ին եւ կատարւեց իրարու վրայ ջուր ցանելու Վարդավառի ազգային աւանդութիւնը:

  • Իրանահայ երեք թեմերի հոգեւոր առաջնորդների այցը Լիբանանում Իրանի Իսլ. Հանրապետութեան դեսպանութիւն
    Իրանահայ երեք թեմերի հոգեւոր առաջնորդների այցը Լիբանանում Իրանի Իսլ. Հանրապետութեան դեսպանութիւն

    Իրանահայ երեք թեմերի առաջնորդներ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի, գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի եւ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի գլխաւորութեամբ, շաբաթ թւականիս յուլիսի 2-ին, Անթիլիասի մայրավանքում տեղի ունեցող Սրբալոյս Միւռոնի օրհնութեանը մասնակից ուխտաւորներ՝ Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչ Արմէն Նազարեանը, Թեհրանի համայնքի ազգային-բարերարներից Յովսէփ Աւետեանը, ինչպէս նաեւ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի ատենապետ Զաւէն Սիմոնեանը, Լիբանանում Իրանի Իսլ. Հանրապետութեան դեսպանութիւն կատարած այցի ընթացքում հանդիպում են ունեցել Լիբանանում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ջալալ Ֆիրուզնիայի հետ:

  • Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ընտրութեան եւ օծման 27-րդ տարեդարձը նշւեց Ատրպատականի հայոց թեմում
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ընտրութեան եւ օծման 27-րդ տարեդարձը նշւեց Ատրպատականի հայոց թեմում

    Կիրակի, 26 յունիսի 2022 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում մատուցւած սուրբ եւ անմահ պատարագի ընթացքում հանդիսաւորապէս նշւեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Նորին Սուրբ Օծութիւն Տ. Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի կաթողիկոսական ընտրութեան եւ օծման 27-րդ տարեդարձը, Հայրապետական յատուկ մաղթանքով։

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի հանդիպումը Չալդրանի կուսակալի հետ
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի հանդիպումը Չալդրանի կուսակալի հետ

    Ս. Թադէի վանքի ուխտագնացութեան նախապատրաստական աշխատանքների ծիրից ներս, երէկ՝ 25 յունիսի 2022-թ.-ին, առաւօտեան ժամը 11-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեան պաշտօնական հանդիպում ունեցաւ Չալդրանի կուսակալ Մոհամմադ Ռեզա Աբդոլլահնեժադի հետ, նրա գրասենեակում: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։