Հա

Համայնք

22/06/2022 - 13:50

Ատրպատականի հայոց թեմի Թեմական խորհուրդը նշանակեց թեմի վանքերի ուխտագնացութեանց նոր յանձնախումբ

Երեքշաբթի, 21 յունիսի 2022 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի նախագահութեամբ, ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում Թեմական խորհրդի հրաւէրով հանդիպում տեղի ունեցաւ, թեմի պատմական վանքերի ուխտագնացութեան նորանշանակ յանձնախմբի հետ: 

«alikonline.ir» - Երեքշաբթի, 21 յունիսի 2022 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի նախագահութեամբ, ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում Թեմական խորհրդի հրաւէրով հանդիպում տեղի ունեցաւ, թեմի պատմական վանքերի ուխտագնացութեան նորանշանակ յանձնախմբի հետ: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Աղօթքով եւ Աստծու օրհնութեամբ բացւած սոյն հանդիպման սկիզբը, ներկաներին իր հայրական խօսքը ուղղեց Սրբազան Հայրը, ընդգծելով նւիրական այն առաքելութիւնը, որը վստահւում է սոյն յանձնախմբի իւրաքանչիւր անդամին. «Յանուն Ամենակալ Աստծու, մեր հայրերի կառուցած սուրբ տաճարներում, Նրա անունը փառաւորելու համար այնտեղ այցելող ուխտաւորներին սիրող սրտով դիմաւորելու եւ նրանց աղօթքի պատասխանը ստանալու կոչւած երանելիներ էք դուք: Իւրաքանչիւր հաւատացեալ ուխտաւոր ինչպիսի՜ ուխտով ու երազանքով գալու է մեր վանքերը, միշտ ակնկալելով Ատրպատականի հայոց թեմի ջերմ հիւրընկալութիւնը: Ուստի մեր նւիրական պարտաւորութիւնն է գոհ պահել մեր թեմը այցելող ուխտաւորներին»,- ասաց Սրբազան Հայրը, անդրադարձ կատարելով 1930-ական թւերին Ս. Թադէի վանք այցելած ուխտաւորների փոքրաթիւ խմբին, օրւայ առաջնորդ՝ Տ. Ներսէս արք. Մելիք-Թանգեանի հրամանով, եւ մասնաւորապէս 1954-ից յետոյ, թեմի կողմից կանոնաւորաբար սկսւած ուխտագնացութիւնների շարանին, մինչեւ չարաբաստիկ Կորոնա ժահրի երեւումը աշխարհի երեսին:

Այնուհետեւ գործի բաժանման աշխատանք կատարւեց, երբ Թեմական խորհըրդի ատենապետ Գագիկ Ջորջեանը յանձնախմբին հաղորդեց նշանակեալ դիւանի կազմի անունները: Ազատ Մատթէոսեան (ատենապետ), Արմէն Հաղիեան (ատենադպիր), Գագիկ Յարութիւնեան (գանձապահ), Սարմէն Դաբաղեան (գոյքապահ), Վիգէն Մկրտիչեան, Ալէն Գրիգորեան եւ Վարդան Ենովքեան (խորհրդատու), իսկ Թեմական խորհրդի կապը յանձնախմբի հետ՝ Վարդան Կարապետեան:

Թեմական խորհրդի բոլոր անդամները իրենց անցեալի փորձառութեան լոյսի ներքոյ հարկ եղած փոխանցումները կատարեցին, միշտ  թեւ  ու թիկունք կանգնելով յանձնախմբին, նրա ապագայ նւիրական առաքելութեան համար: Ապա, յանձնախմբի հին եւ նոր անդամները իրենց հեռանկարները պարզեցին, գործնական առաջարկներ ներկայացնելով Թեմական խորհրդին, յառաջիկայ եռօրեայ ուխտագնացութիւնը դէպի Ս. Թադէի վանք, որը տեղի է ունենալու 28, 29 եւ 30 Յուլիս 2022-ին, առաւել յաջողութեամբ իրականացւի, ամբողջական սրտով ու հոգով «Ուխտդ ընդունելի՛» ասելու համար հայ ուխտաւորին:

Յայտնենք, որ Թեմական խորհրդի յատուկ յայտարարութեամբ կոչ էր արւել Ատրպատականի թեմում բնակւող մեր ժողովրդի զաւակներին, որպէսզի ուխտագնացութեան վերոյիշեալ յանձնախմբի աշխատանքներին օժանդակելու փափագ ունեցողներ իրենց անունը ներկայացնեն Թեմական խորհրդին, եւ արդէն իսկ եղել են կամաւորներ, որոնք անդամագրւել են սոյն աստւածահաճոյ գործի ծառայութեան:

 

Յարակից լուրեր

  • Եռօրեայ կարօտի ուխտագնացութիւն դէպի Սուրբ Թադէի վանք
    Եռօրեայ կարօտի ուխտագնացութիւն դէպի Սուրբ Թադէի վանք

    Բարձր հովանաւորութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի Մեծի Տանն Կիլիկիոյ եւ հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի, 68-րդ տարին լինելով, Ատրպատականի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ եւ կազմակերպութեամբ Վանքերի ուխտագնացութեան գործադիր յանձնախմբի, սոյն ուխտագնացութիւնը տեղի ունեցաւ 28-30 յուլիսի 2022 թ.-ին: 

  • Իրանահայ երեք թեմերի հոգեւոր առաջնորդների այցը Լիբանանում Իրանի Իսլ. Հանրապետութեան դեսպանութիւն
    Իրանահայ երեք թեմերի հոգեւոր առաջնորդների այցը Լիբանանում Իրանի Իսլ. Հանրապետութեան դեսպանութիւն

    Իրանահայ երեք թեմերի առաջնորդներ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի, գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի եւ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի գլխաւորութեամբ, շաբաթ թւականիս յուլիսի 2-ին, Անթիլիասի մայրավանքում տեղի ունեցող Սրբալոյս Միւռոնի օրհնութեանը մասնակից ուխտաւորներ՝ Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչ Արմէն Նազարեանը, Թեհրանի համայնքի ազգային-բարերարներից Յովսէփ Աւետեանը, ինչպէս նաեւ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի ատենապետ Զաւէն Սիմոնեանը, Լիբանանում Իրանի Իսլ. Հանրապետութեան դեսպանութիւն կատարած այցի ընթացքում հանդիպում են ունեցել Լիբանանում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ջալալ Ֆիրուզնիայի հետ:

  • Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ընտրութեան եւ օծման 27-րդ տարեդարձը նշւեց Ատրպատականի հայոց թեմում
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ընտրութեան եւ օծման 27-րդ տարեդարձը նշւեց Ատրպատականի հայոց թեմում

    Կիրակի, 26 յունիսի 2022 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում մատուցւած սուրբ եւ անմահ պատարագի ընթացքում հանդիսաւորապէս նշւեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Նորին Սուրբ Օծութիւն Տ. Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի կաթողիկոսական ընտրութեան եւ օծման 27-րդ տարեդարձը, Հայրապետական յատուկ մաղթանքով։

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի հանդիպումը Չալդրանի կուսակալի հետ
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի հանդիպումը Չալդրանի կուսակալի հետ

    Ս. Թադէի վանքի ուխտագնացութեան նախապատրաստական աշխատանքների ծիրից ներս, երէկ՝ 25 յունիսի 2022-թ.-ին, առաւօտեան ժամը 11-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեան պաշտօնական հանդիպում ունեցաւ Չալդրանի կուսակալ Մոհամմադ Ռեզա Աբդոլլահնեժադի հետ, նրա գրասենեակում: 

  • Գրիգոր արք. Չիֆթճեանի Ատրպատականի պատմութեան նւիրւած Բ հատորի շնորհանդէսը Թաւրիզում
    Գրիգոր արք. Չիֆթճեանի Ատրպատականի պատմութեան նւիրւած Բ հատորի շնորհանդէսը Թաւրիզում

    Հինգշաբթի, 23 յունիսի 2022 թ.-ի երեկոյեան ժամը 7:30-ին, իր տեսակի մէջ իւրայատուկ հանդիսութիւն տեղի ունեցաւ Թաւրիզի ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում, հայ մշակոյթի գանձարկղին մէջ տեղադրելու համար թեմակալ առաջնորդի հեղինակութիւնը եղող եւ թեմի պատմութիւնը ներկայացնող «Ուղեւորութիւն Ատրպատականի հայոց թեմում հայկական յուշարձանների հետքերով» մատենաշարի Բ հատորը, նւիրւած Ղարադաղի վեց գաւառակներին: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։