Հա

Համայնք

04/10/2022 - 14:15

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը հանդիպեց Հրիտակւած կալւածների տեսչութեան ընդհ. տնօրէնին

Երկուշաբթի, 3 հոկտեմբերի 2022 թ.-ի առաւօտեան ժամը 11-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը այցելեց Արեւմտեան նահանգի Ուրմիա քաղաք, եւ պաշտօնական հանդիպում ունեցաւ Հրիտակւած կալւածների (Օղաֆ) պետական տեսչութեան ընդհ. տնօրէն՝ հոջ. Ջաւանբախդի հետ: Հանդիպմանը ներկայ էր նաեւ նրա փոխանորդ եւ գլխաւոր օգնականը՝ Ֆրուզեշը: 

«alikonline.ir» - Երկուշաբթի, 3 հոկտեմբերի 2022 թ.-ի առաւօտեան ժամը 11-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը այցելեց Արեւմտեան նահանգի Ուրմիա քաղաք, եւ պաշտօնական հանդիպում ունեցաւ Հրիտակւած կալւածների (Օղաֆ) պետական տեսչութեան ընդհ. տնօրէն՝ հոջ. Ջաւանբախդի հետ: Հանդիպմանը ներկայ էր նաեւ նրա փոխանորդ եւ գլխաւոր օգնականը՝ Ֆրուզեշը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Սրբազան Հօրն ընկերակցում էին Թեմական խորհուրդը, գլխաւորութեամբ ատենապետ Գագիկ Ջորջեանի, թեմի ազգային բարերար եւ ուրմիահայ կեանքի եկեղեցական, ազգային, կրթական եւ բարեսիրական իր ներդրումներով երախտաւոր Էդիկ Մեջլումեան, ինչպէս նաեւ կալւածային հարցերով Թեմական խորհրդի խորհրդատու Ռեզային:

Իր խօսքի նախաբանում Սրբազան Հայրը իր խոր երախտագիտութիւնը յայտնեց, որ հրիտակւած կալւածների պետական գերատեսչութիւնը միշտ վերահասու լինելով փոքրամասնութիւնների եւ յատկապէս Ատրպատականի հայոց թեմի կալւածներին, օրինական հովանաւորութեամբ պաշտպանութիւն է ցուցաբերում դրանց նկատմամբ: Այս առումով, Սրբազան Հայրը յատկապէս մատնանշեց այն խնդիրները, որոնք Արեւմտեան նահանգում տարածւած ազգապատկան կալւածներին են վերաբերւում:

Ազգային բարերար Էդիկ Մեջլումեանը, որ եկեղեցաշինութիւնից բացի քաղաքում չորս դպրոցների շինութիւն եւ նւիրաբերում էր կատարել, վեր հանեց հայ համայնքի գործուն մասնակցութիւնը երկրի բարգաւաճման աշխատանքներում, շեշտելով հայի պարկեշտ եւ լիիրաւ քաղաքացիութեան հաւատարմութիւնը:

Թեմական խորհրդի ատենապետ Գագիկ Ջորջեանը, ինչպէս նաեւ Ալէն Սայեադեանը, Վարդան Կարապետեանը եւ խորհրդական Ռեզային, այնուհետեւ մանրամասն տեղեկութիւններ տւեցին յատկապէս Խոյ քաղաքում ազգային առաջնորդարանի կրօնական եւ ազգային կալւածների իրավիճակի մասին, լուծման համար իրենց առաջարկները ներկայացնելով:

Ընդհ. տնօրէնը իր ուրախութիւնը յայտնեց երկար ժամանակ յետոյ սոյն հանդիպման կայացման համար, ողջունելով Սրբազան Հօր եւ նրա ընկերակիցների ներկայութիւնը: Համագործակիցներ համարելով երկու կողմերին, ընդհ. տնօրէնը խոստացաւ կարելի փութով արագացնել առկախ մնացած հարցեր, ճշգրիտ որոշումներով լուծման յանգելու համար: Նրա փոխանորդը եւս գործնական առաջարկներ կատարեց, ամենակարճ ժամանակամիջոցում, յատկապէս Խոյի եւ Մաքուի շրջանում եղած հայկական կալւածներին ազգային առաջնորդարանի վերահասութիւնը ապահովելու համար:

Հանդիպման աւարտին, Սրբազան Հայրը Թեմական խորհրդի եւ իր անունից յուշանւէր յանձնեց ընդհ. տնօրէնին, որպէս մնայուն յուշ նոյն օրւայ յիշատակելի արդիւնաշատ հանդիման:

 

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/community/azerbaijan-provinces/item/78352-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProIdf1fbcc7aae

Յարակից լուրեր

  • Ղարադաղի հայկական գիւղերին նւիրւած իւրայատուկ հատորի շնորհանդէսը Արեւմտեան թեմի ազգային առաջնորդարանում
    Ղարադաղի հայկական գիւղերին նւիրւած իւրայատուկ հատորի շնորհանդէսը Արեւմտեան թեմի ազգային առաջնորդարանում

    Երեքշաբթի, 8 նոյեմբերի 2022 թ.-ին, երեկոյեան ժամը 7-ին, բարձր հովանաւորութեամբ Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Թորգոմ Ս. եպս. Տօնոյեանի, ազգային առաջնորդարանի «Տիգրան եւ Զարուհի Տէր-Ղազարեան» սրահում տեղի ունեցաւ իր նիւթով իւրայատուկ մի գրքի շնորհանդէս, նւիրւած Ատրպատականի հայոց թեմի Ղարադաղի շրջանի հայկական գիւղերին եւ մշակութային ժառանգութեան: Ներկայ էին հոգեւորականներ, ազգային իշխանութեան անդամներ, մտաւորականներ, ուսուցիչներ, մշակութասէր ներկաներ Լոս Անջելէսի տարբեր քաղաքներից, ինչպէս նաեւ Ֆրէզնոյից եւ մինչեւ իսկ Սանֆրանսիսկոյից:

  • Թաւրիզի Հայ Համալսարանականների միութեան քաջալերական ձեռնարկը նոր համալսարանական դարձած հայ ուսանողութեան
    Թաւրիզի Հայ Համալսարանականների միութեան քաջալերական ձեռնարկը նոր համալսարանական դարձած հայ ուսանողութեան

    Ուրբաթ, 21 հոկտեմբերի 2022 թ.-ին, երեկոյեան ժամը 6-ին, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, տեղի ունեցաւ յատուկ ծրագիր, քաջալերելու համար թաւրիզահայ այն ուսանողներին, որոնք նոր մուտք էին գործել համալսարան:

  • Ուրմիայի «Նայիրի» մանկապարտէզի նոր կենտրոնի պաշտօնական բացումը
    Ուրմիայի «Նայիրի» մանկապարտէզի նոր կենտրոնի պաշտօնական բացումը

    Հինգշաբթի, 20 հոկտեմբերի 2022 թ.-ի առաւօտեան ժամը 11-ին, Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցու համալիրի կողքին, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի, պաշտօնական բացումը կատարւեց, Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի մասնաճիւղի «Նայիրի» մանկապարտէզի նոր կենտրոնին: 

  • Թաւրիզում գումարւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը
    Թաւրիզում գումարւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը

    Ուրբաթ, 14 հոկտեմբերի 2022 թ.-ի առաւօտեան ժամը 10.30-ին, ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում, «Տէրունական աղօթք»-ի հաւաքական արտասանութեամբ բացումը կատարւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի 21-րդ նստաշրջանի 11-րդ նիստին, նախագահութեամբ թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի: 

  • «Ռոստոմ-Գասպար» գրադարանի վարչութեան մտերմիկ թէյասեղանը
    «Ռոստոմ-Գասպար» գրադարանի վարչութեան մտերմիկ թէյասեղանը

    Հինգշաբթի, 13 հոկտեմբերի 2022 թ.-ի երեկոյեան ժամը 6.30-ին, Թաւրիզի «Ռոստոմ-Գասպար» գրադարանի վարչութեան անդամների համար թէյասեղան հիւրասիրւեց, ներկայութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչ անդամներ՝ ատենադիր Վարդան Կարապետեանի եւ Միութիւնների հետ կապ՝ Քաթրին Դիլանեանի: Գրադարանի յանձնախմբի աւագ անձերից ներկայ էր նաեւ Ռիտա Նազարբէգեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։