Հա

Համայնք

13/10/2022 - 13:20

Արա Շահվերդեանը գնահատագրերով խրախուսել է Ուրմիայի «Մասիհա» դպրոցի ուսուցչական կազմի ներդրած ջանքերը՝ նոր սերնդի կրթութեան եւ դաստիարակութեան գործում

Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանն՝ երէկ հոկտեմբերի 12-ին Ուրմիայում այցելել է «Մասիհա» հայկական դպրոց եւ Ս. Թարգմանչաց տօնի ու Մշակոյթի շաբաթւայ առիթով գնահատագրեր է յանձնել դպրոցի ուսուցիչներին եւ անձնակազմի անդամների: Այցելութեանը պատգամաւորին ուղեկցել է Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը:

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանն՝ երէկ հոկտեմբերի 12-ին Ուրմիայում այցելել է «Մասիհա» հայկական դպրոց եւ Ս. Թարգմանչաց տօնի ու Մշակոյթի շաբաթւայ առիթով գնահատագրեր է յանձնել դպրոցի ուսուցիչներին եւ անձնակազմի անդամների: Այցելութեանը պատգամաւորին ուղեկցել է Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը:

Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորն ու Սրբազան Հայրը բարձր են գնահատել դպրոցի ուսուցչական կազմի ներդրած աւանդը նոր սերունդի կրթութեան եւ դաստիարակութեան գործում եւ գնահատագրերով խրախուսել են Ուրմիայի «Մասիհա» դպրոցի ուսուցչական կազմի ներդրած ջանքերը: Այս մասին տեղեկացել ենք Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանից:

Արա Շահվերդեանը դպրոց կատարած իր այցելութեան ընթացքում նշել է, որ անհրաժեշտ է մշտապէս կարեւորել ուսուցչի դերը, որոնք դժւարին, պատասխանատու եւ շատ կարեւոր գործի նւիրեալներ են:

Նշենք, որ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը եռօրեայ այցով գտնւում է Ատրպատականում: Պատգամաւորը հանդիպելու է Ատրպատականի շրջանի իրանահայութեան հետ, այդ թւում՝ հինգշաբթի, հոկտեմբերի 13-ին նախատեսւած է Ուրմիայի ժողովրդի հետ հանդիպում, քաղաքի «Արամ Մանուկեան» սրահում: Նա այնուհետեւ մեկնելու է Թաւրիզ եւ մասնակցելու է Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի նիստին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։