Հա

Համայնք

14/01/2023 - 15:00

Իսլ. խորհրդարանի պատգամաւորներ Արա Շահվերդեանը եւ Շարլի Էնւիէ Թեքեէն այցելել են Արեւմտեան Ատրպատական նահանգի կենտրոնական գրադարան

Հանրային գրադարանների կարիքներն ու խնդիրներն ուսումնասիրելու նպատակով, Ատրպատական կատարած այցի ընթացքում Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Իսլ. խորհրդարանում ասորիների եւ դպատգամաւոր Շարլի Էնւիէ Թեքեէ այցելել են Արեւմտեան Ատրպատական նահանգի կենտրոնական գրադարան։ Այս մասին հաղորդում է Արեւմտեան Ատրպատական նահանգի հանրային գրադարանների կայքը:

«alikonline.ir» - Հանրային գրադարանների կարիքներն ու խնդիրներն ուսումնասիրելու նպատակով, Ատրպատական կատարած այցի ընթացքում Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Իսլ. խորհրդարանում ասորիների եւ դպատգամաւոր Շարլի Էնւիէ Թեքեէ այցելել են Արեւմտեան Ատրպատական նահանգի կենտրոնական գրադարան։ Այս մասին հաղորդում է Արեւմտեան Ատրպատական նահանգի հանրային գրադարանների կայքը:

Այցելութեանը ներկայ է եղել նաեւ Գրադարանային բարերարների միութեան անդամ, բարերար Սաքօ Մեջլումեանը:

Արեւմտեան Ատրպատական նահանգի հանրային գրադարանների գլխաւոր տնօրէն Խադիջէ Մասումին, շնորհաւորելով Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առթիւ, անդրադարձել է կենտրոնական գրադարանների առաքելութեանը, եւ շեշտել, որ գրադարանը, որպէս սոցիալ-մշակութային կազմակերպութիւն, հասարակութեան տարբեր խաւերին առաջարկում է մշակութային բազմազանութեան աղբիւներ ու տարբեր ծառայութիւններ:

Նա յոյս է յայտնել, որ Իսլ. խորհրդարանի պատգամաւորների եւ այլ պաշտօնեաների աջակցութեամբ հնարաւոր կը լինի գրադարանների կարիքներն ու խնդիրները լուծել, որի արդիւնքները կը նպաստեն հանրային գրադարանների ծառայութիւնների բարելաււմանը եւ զարգացմանը։

Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը շեշտել է, որ գրադարաններն առանձնայատուկ դերակատարութիւն ունեն Իրանի բազմազան ու հարուստ մշակոյթի զարգացման, ընտանիքի ու համայնքի հիմքերի ամրապնդման ուղղութեամբ: Ինչպէս նաեւ գիտելքի եւ իրազեկւածութեան տարածման առնչութեամբ:

Նա նաեւ նկատել է, որ գրադարանների հնարաւորութիւնների ընդլայնման քայլերը ուսուցողական եւ գիտակցութեան մակարդակի բարձրացման բնոյթ ունեն հասարակութեան տարբեր շերտերի համար: Մասնաւորապէս, ռեսուրսների եւ գրադարանների զարգացումը առիթ է տալիս պատշաճ կրթութեան, որոնց իրագործումը վերջիվերջոյ կարող է նպաստել հասարակութեան զարգացման եւ խնդիրների լուծմանը՝ տարբեր ոլորտների ուղղութեամբ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։