Հա

Համայնք

21/01/2023 - 09:43

Հեռախօսազրոյց՝ Թաւրիզի աղօթապետի եւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի միջեւ

Երեքշաբթի, 17 յունւարի 2023 թ.-ին, Թաւրիզի Ուրբաթօրեայ աղօթապետ Սէյէդ Ալ Հաշեմ, հեռախօսային հաղորդակ­ցութիւն ունեցաւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆ­թ­­ճեանի հետ, կրօնների փոխադարձ յարգանքի եւ զօրակցութեան անդրադառնալով:

«alikonline.ir» - Երեքշաբթի, 17 յունւարի 2023 թ.-ին, Թաւրիզի Ուրբաթօրեայ աղօթապետ Սէյէդ Ալ Հաշեմ, հեռախօսային հաղորդակ­ցութիւն ունեցաւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆ­թ­­ճեանի հետ, կրօնների փոխադարձ յարգանքի եւ զօրակցութեան անդրադառնալով: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Աղօթապետը յատկապէս շնորհակալութիւն յայտնեց Սրբազան Հօր եւ Թեմական խորհրդին, այն դատապարտագրին համար, որը կատարել էին ֆրանսիական «Շառլի Աբդօ» թերթում հրատարակւած տխրա­հռչակ ծաղ­րանկարին ի պատասխան:

Սրբազան Հայրը այս առիթով մի անգամ եւս դատապարտեց կա­տարւած անվայել հրատարակութիւնը, յայտնելով, որ միաստւածեան կրօնների նկատմամբ եղած անարգանքը, համայն մարդկութեան նկարագիրն ու սրբութիւն­ները ոտնակո­խող արարք է, իսկ այն դա­տապարտելը՝ կրօնական բարձր ըմբռ­նու­մից բխած բնական մէկ արտա­յայտու­թ­իւն:

Հեռախօսազրոյցի ընթացքին աղօթապետը նաեւ յիշեց, որ ուրբաթօրեայ իր պատգամում եւս, հրապարակաւ իր գնահատանքն էր յայտնել Սրբազան Հօր եւ Թեմական խորհրդի կատարած յայտարարութեան համար, իսկ այժմ ուզեցել էր նաեւ անձնապէս իր շնորհակալութիւնը յայտնել, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում եւ յատկապէս Ատրպատականում ապրող հայ համայնքի զօրակցական դատապարտագրին համար:

 

Յարակից լուրեր

  • Միջինքի աւանդոյթը Ատրպատականի հայոց թեմում
    Միջինքի աւանդոյթը Ատրպատականի հայոց թեմում

    Ազգային տօներերն ու աւանդոյթները դարերից ի վեր Ատրպատականի հայոց թեմում հաւատարմութեամբ պահպանւել են, իսկ թեմի տարբեր գաւառներից եւ գիւղերից դէպի քաղաքներ տեղափոխւած ժողովրդի միջոցով առաւել եւս ճոխացել են դրանք: Իւրաքանչիւր գաւառում նոյն տօնի կամ առիթի համար կազմաւորւած աւանդոյթները իւրայատուկ գունաւորում են տւել առիթին, որը ցարդ շարունակում է կոփել նոր սերնդի կապւածութիւնը ազգային-եկեղեցական կեանքին:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդն ընդունեց Խնամակալ մարմնի դիւանին
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդն ընդունեց Խնամակալ մարմնի դիւանին

    Թաւրիզի եկեղեցիների Կանանց Խնամակալ մարմնի դիւանը, գլխաւորութեամբ ատենապետուհի Էմմա Յարութիւնեանի, երկուշաբթի 6 մարտի 2023թ.-ին հանդիպում ունեցաւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի հետ: 

  • Խոյի վերջին երկրաշարժից վնասւած Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիները
    Խոյի վերջին երկրաշարժից վնասւած Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիները

    Խոյ քաղաքի վերջին երկրաշարժը տեղի ունեցաւ 28 յունւարի 2023-ին, 5.9 մագ. ուժգնութեամբ: Դրանից մի քանի օրեր անց, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը հեռախօսային կապ հաստատեց Խոյի Մշակութային ժառանգութեանց հիմնարկի տնօրէնի հետ եւ տեղեկացաւ քաղաքում եւ շրջակայ գիւղերում թեմապատկան եկեղեցիների եւ մշակութային այլ ժառանգութեանց իրավիճակի մասին: 

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մասնակցեց նախագահ Ռէյիսիի Արեւմտեան Ատրպատական նահանգ կատարած պաշտօնական այցելութեանը
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մասնակցեց նախագահ Ռէյիսիի Արեւմտեան Ատրպատական նահանգ կատարած պաշտօնական այցելութեանը

    Ուրբաթ, 24 փետրւարի 2023թ.-ի առաւօտեան ժամը 10-ին, Ատրպատականի Արեւմտեան նահանգի Նաղադէ գիւղաքաղաքում, Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի ձեռամբ բացումը կատարւեց այն ջրափապուղու, որը Ուրմիայի լճի փրկութեանն է նպաստելու, նոր ջուր հոսեցնելով դրա չորացման վտանգի ենթակայ սահմանագծում: 

  • Սկիզբ Մեծի պահոց արարողութիւնների Ատրպատականի հայոց թեմում
    Սկիզբ Մեծի պահոց արարողութիւնների Ատրպատականի հայոց թեմում

    Բուն Բարեկենդանի կիրակիին յաջորդող չորեքշաբթի օրը, 22 փետրւարի 2023թ.-ին, մեր եկեղեցական օրացոյցի տւած հրահանգի համաձայն, Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում սկսւեցին Մեծի պահոց քառասնօրեակի ժամերգութիւնները: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։