Հա

Համայնք

21/01/2023 - 09:57

Ղոմի իսլամական կենտրոնից բարձրաստիճան կրօնաւորներ այցելեցին Ատրպատարանի հայոց թեմի առաջնորդարան

Չորեքշաբթի, 18 յունւարի 2023 թ.-ի առաւօտեան ժամը 10-ին, Իրանի Իսլամական Հանրապետութեան Ղոմի Իսլամական կենտրոնից մի խումբ բարձրաստիճան մուսուլման կրօնաւորներ, գլխաւորութ­եամբ դոկտ. Հոսէյնիի, պաշտօնական այցելութիւն տւեցին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆ­թ­­ճեանին: Հանդիպմանը ներկայ գտնւե­ցին նաեւ Թեմական խորհրդի ատենապետն ու փոխատենապետը՝ Գագիկ Ջորջեանը եւ Ալէն Սայեադեանը: 

«alikonline.ir» - Չորեքշաբթի, 18 յունւարի 2023 թ.-ի առաւօտեան ժամը 10-ին, Իրանի Իսլամական Հանրապետութեան Ղոմի Իսլամական կենտրոնից մի խումբ բարձրաստիճան մուսուլման կրօնաւորներ, գլխա­ւորութ­եամբ դոկտ. Հոսէյնիի, պաշտօնական այցելութիւն տւեցին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆ­թ­­ճեանին: Հանդիպմանը ներկայ գտնւե­ցին նաեւ Թեմական խորհրդի ատենապետն ու փոխատենապետը՝ Գագիկ Ջորջեանը եւ Ալէն Սայեադեանը: Տեղեկացնում է Ատրապատականի ազգային առաջնորդարանը:

Ամանորի եւ Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդեան տօնի առիթով շնորհաւո­րա­կան սոյն այցի համար ողջունելով հիւ­րե­րին, Սրբազան Հայրը յատ­կա­պէս անդ­րադարձաւ կրօնների համագոր­ծակցութիւնը նշած 21-րդ դարի ազդա­նշանին. «21-րդ դարը միջ-կրօնական յա­րաբերութեան դար էր լինելու, այնպէս ինչ­պէս գուշակել էին 20-ր դարում: Փաս­տօրէն այդպէս եղաւ, երբ յատկապէս մի­աստւածեան կրօնների եր­կու ներկա­յա­ցուցիչներ՝ քրիստոնեաներ եւ մուսուլ­ման­ներ, տարբեր երկրներում, եւ յատկապէս Իրանի Իսլամական Հանրապետութեան տարածքում, ո՛չ միայն համա­կեցութ­իւնը հասցրել են իր իդէալ ձեւին, այլեւ եղ­բայ­րական համագործակցութեամբ օրի­նակ են հանդիսանում ուրիշներին»,- ասաց Սրբազան Հայրը: Նա ակնարկեց նաեւ աշ­խարհը տագնապեցող պատերազմական անհեթեթ հակամարտութիւններին եւ ան­մեղ քաղաքացիների առօրեայ սպանդին, ինչպէս նաեւ կրօնական տիպարներ վար­կաբե­կե­լու «խօսքի ազատութեան» սխալ ըմբռնում­ներին:

Դոկտ. Հոսէյնին եւ դոկտ. Ամինդինը խօսք առան սոյն հանդիպման ընթացքում կրօնական բարձր ըմբռնումների խտացեալ մի բացատրութիւն ներկայացնելով: Նրանց միջազգային հանդիպումները, յատկապէս քրիստոնէական մեծագոյն կենտրոններում, այն համոզման էր բերել բոլորին, որ կրօնական երկխօսութիւնը լաւագոյն միջոցն է ե’ւ իրար հասկացողութեան ե’ւ համագործակցութեան, աստւածապարգեւ սոյն աշխարհում միասնաբար ապրելու համար:

​Հանդիպման աւարտին, դոկտ. Հոսէյնին Սրբազան Հօրը յանձնեց իրենց աստւածաբանական կենտրոնի շնորհաւորագիրը, որը իր բովանդակութեամբ մնայուն յուշարար է լինելու երկու կրօնների համերաշխ գոյակցութեան եւ համագործակցութեան։

Հանդիպումը առիթ հանդիսացաւ նաեւ անդրադառնալու Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան միջեւ արդէն տարիներից ի վեր գոյութիւն ունեցող միջ-կրօնական երկխօսութեան, որը շուտով վերսկսելու է իր աշխատանքներին:

 

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի հանդիպումը հրիտակւած կալւածների ընդհ. տնօրէնի հետ
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի հանդիպումը հրիտակւած կալւածների ընդհ. տնօրէնի հետ

    Շաբաթ, 28 յունւարի 2023թ.-ի առաւօտեան ժամը 10-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեան, ընկերակցութեամբ Թեմական խորհրդի կազմին, պաշտօնական հանդիպում ունեցաւ Ատրպատականի արեւելեան նահանգի հրիտակւած կալւածների ընդհանուր տնօրէն՝ Սէյէդ Հոսէյնիի հետ, նրա Թաւրիզի կենտրոնատեղիում: Հանդիպմանը ներկայ գտնւեցին նաեւ Փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատուն եւ Հիմնարկութեան բարձրաստիճան պաշտօնատար անձինք:

  • Ատրպատականի Հայոց թեմը դատապարտեց Ղորանի հրկիզման վարկաբեկիչ արարաքը
    Ատրպատականի Հայոց թեմը դատապարտեց Ղորանի հրկիզման վարկաբեկիչ արարաքը

    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Գրիգոր Արք. Չիֆթճեան եւ Թեմական խորհուրդը, 24 Յունւար 2023-ին Ազգային առաջնորդարանից հրապարակւած եւ տեղական մամուլին ուղղւած պաշտօնական գրով դատապարտեցին Շւէդիայի Սթօքհոլմ քաղաքում 21  Յունւար 2023-ին տե­ղի ունեցած դէպքը, երբ հակաիսլամական մոլուցքով ցուցարար­ներ հրկիզել էին իսլամական կրօնի նւիրական գիրքը Ղորանը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

  • Ատրպատականի հայոց թեմի վշտակցութիւնը՝ ՀՀ զինծառայողների դժբախտ դէպքի առթիւ
    Ատրպատականի հայոց թեմի վշտակցութիւնը՝ ՀՀ զինծառայողների դժբախտ դէպքի առթիւ

    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը վշտակցական ու զօրակցական տողերով նամակ է յղել ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան պրոֆ. Արսէն Աւագեանին, ցաւակցելով Հայաստանի Հանրապետութեան զօրամասում բռնկւած հրդեհի տխուր իրադարձութեան առիթով, որի զոհ են դարձել 15 զինծառայողներ, իսկ 3 հոգի ծանր վիրաւորում են ստացել:

  • Հեռախօսազրոյց՝ Թաւրիզի աղօթապետի եւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի միջեւ
    Հեռախօսազրոյց՝ Թաւրիզի աղօթապետի եւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի միջեւ

    Երեքշաբթի, 17 յունւարի 2023 թ.-ին, Թաւրիզի Ուրբաթօրեայ աղօթապետ Սէյէդ Ալ Հաշեմ, հեռախօսային հաղորդակ­ցութիւն ունեցաւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆ­թ­­ճեանի հետ, կրօնների փոխադարձ յարգանքի եւ զօրակցութեան անդրադառնալով:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդըը դատապարտեց կրօնի անարգանքը
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդըը դատապարտեց կրօնի անարգանքը

    Ատրպատականի հայոց թեմի ազգային առաջնորդարանի դիւանից հրապարակւած դատապարտագրով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը եւ Թեմական խորհուրդը դատապարտում են Իրանի Իսլամական Հանրապետութեան հոգեւոր առաջնորդի դէմ վերցւած անարգական քայլը, որով ֆրասնիական «Շարլի Աբդօ» թերթը նրա վարկաբեկիչ ծաղրանկարն էր հրատարակել: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։