Հա

Համայնք

24/01/2023 - 12:40

Ատրպատականի հայոց թեմի վշտակցութիւնը՝ ՀՀ զինծառայողների դժբախտ դէպքի առթիւ

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը վշտակցական ու զօրակցական տողերով նամակ է յղել ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան պրոֆ. Արսէն Աւագեանին, ցաւակցելով Հայաստանի Հանրապետութեան զօրամասում բռնկւած հրդեհի տխուր իրադարձութեան առիթով, որի զոհ են դարձել 15 զինծառայողներ, իսկ 3 հոգի ծանր վիրաւորում են ստացել:

«alikonline.ir» - Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը վշտակցական ու զօրակցական տողերով նամակ է յղել ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան պրոֆ. Արսէն Աւագեանին, ցաւակցելով Հայաստանի Հանրապետութեան զօրամասում բռնկւած հրդեհի տխուր իրադարձութեան առիթով, որի զոհ են դարձել 15 զինծառայողներ, իսկ 3 հոգի ծանր վիրաւորում են ստացել: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

«Արկածահար զինւորների ընտանեկան պարագաների հետ ցաւում ենք ազգովին, որովհետեւ մեզանից մէկի ցաւը, յատկապէս ներկայ դժւարին պայմաններում, բոլորիս ցաւն է: Առաջին իսկ րոպէից, երբ իմացանք զօրամասում բռնկւած հրդեհի եւ դրա դառնաղէտ հետեւանքների մասին, աղօթք բարձրացրինք իրենց երիտասարդ կեանքը տուժած զինծառայողների հոգւոց խաղաղութեան համար: Միաժամանակ աղօթք μարձրացրինք առ Աստւած նրանց ծնողների եւ բոլոր հարազատների համբերութեան եւ մխիթարութեան ի խնդիր: Ի վերջոյ, մեր տառապակոծ ազգի ընդհանրական փրկութեան համար աղերսագին դիմեցինք Աստծուն, որպէսզի թեթեւացնի մեր ժողովրդից կսկիծն ու լացը, վիշտն ու ցաւը»,- գրում է Սրբազան Հայրը իր ցաւակցագրում:

Վերջապէս, թեմի ազգային իշխանութեան եւ ժողովրդի անունից ցաւակցութիւն ներկայացնելով յարգոյ դեսպանին, նրանից խնդրում է Ատրպատականի հայոց թեմի վշտակցութիւնը հաղորդել նաեւ ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան, արկածահար զօրամասին, զոհերի եւ վիրաւորների ընտանիքներին եւ հարազատներին:

«Սուրբ Հոգու մխիթարութիւնն ենք հայցում իրենց կեանքը տուժածների պարագաներին, իսկ վիրաւորներին՝ շուտափոյթ առողջութիւն մաղթում», նման բառերով է եզրակացնում Սրբազան Հայրը վերոյիշեալ ցաւակցագիրը, յիշելով նաեւ, որ կիրակի, յունւարի 22-ին, Թաւրիզի առաջնորդանիստ եկեղեցում հոգեհանգիստ էր կատարւել հանգուցեալների հոգւոյ խաղաղութեան համար:

 

Յարակից լուրեր

  • Թաւրիզի 8-րդ շրջանի քաղաքապետի այցը Ատրպատականի հայոց թեմի առաջնորդարան
    Թաւրիզի 8-րդ շրջանի քաղաքապետի այցը Ատրպատականի հայոց թեմի առաջնորդարան

    Շաբաթ, 28 յունւարի 2023թ.-ի երեկոյեան ժամը 4-ին, Թաւրիզի 8-րդ քաղաքամասի քաղաքապետ դոկտ. Ջանֆեշանն, աշխատանքային այցով ժամանեց Ատրպատականի հայոց թեմի ազգային առաջնորդարան: Յարգոյ քաղաքապետին ընկերակցում էր նրա ճարտարապետական եւ ընդհանուր բարեզարդման լրիւ կազմը: Հիւրերը ընդունւեցին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի կողմից, «Էմիլ Յակոբեան» դահլիճում, ներկայութեամբ Թեմական խորհրդի անդամների:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի հանդիպումը հրիտակւած կալւածների ընդհ. տնօրէնի հետ
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի հանդիպումը հրիտակւած կալւածների ընդհ. տնօրէնի հետ

    Շաբաթ, 28 յունւարի 2023թ.-ի առաւօտեան ժամը 10-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեան, ընկերակցութեամբ Թեմական խորհրդի կազմին, պաշտօնական հանդիպում ունեցաւ Ատրպատականի արեւելեան նահանգի հրիտակւած կալւածների ընդհանուր տնօրէն՝ Սէյէդ Հոսէյնիի հետ, նրա Թաւրիզի կենտրոնատեղիում: Հանդիպմանը ներկայ գտնւեցին նաեւ Փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատուն եւ Հիմնարկութեան բարձրաստիճան պաշտօնատար անձինք:

  • Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի հանդիպումը Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի եւ Թեմական խորհրդի հետ
    Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի հանդիպումը Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի եւ Թեմական խորհրդի հետ

    Հինգշաբթի, 26 յունւարի 2023թ.-ի կէսօրից յետոյ ժամը 2.30-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը իր գրասենեակում ընդունեց Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութեան դիւանին, գլխաւորութեամբ ատենապետ Նժդիկ Աբրահամեանի: Հանդիպմանը ներկայ գտնւեցին Թեմական խորհրդի անդամները` Գագիկ Ջորջեանը, Ալէն Սայեադեանը, Վարդան Կարապետեանը, Հենրիկ Աբրահամեանը եւ Քաթրին Դիլանեանը:

  • Թաւրիզահայ միութիւնների եւ կազմակերպութիւնների հանդիպումը` ազգային առաջնորդարանում
    Թաւրիզահայ միութիւնների եւ կազմակերպութիւնների հանդիպումը` ազգային առաջնորդարանում

    Հինգշաբթի, 26 յունւարի 2023թ.-ի կէսօրին, Թաւրիզում գործող բոլոր միութիւնների եւ կազմակերպութիւնների վարչութեանց ներկայացուցիչները ժողովական հանդիպում ունեցան ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում, նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի: 

  • Ատրպատականի Հայոց թեմը դատապարտեց Ղորանի հրկիզման վարկաբեկիչ արարաքը
    Ատրպատականի Հայոց թեմը դատապարտեց Ղորանի հրկիզման վարկաբեկիչ արարաքը

    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Գրիգոր Արք. Չիֆթճեան եւ Թեմական խորհուրդը, 24 Յունւար 2023-ին Ազգային առաջնորդարանից հրապարակւած եւ տեղական մամուլին ուղղւած պաշտօնական գրով դատապարտեցին Շւէդիայի Սթօքհոլմ քաղաքում 21  Յունւար 2023-ին տե­ղի ունեցած դէպքը, երբ հակաիսլամական մոլուցքով ցուցարար­ներ հրկիզել էին իսլամական կրօնի նւիրական գիրքը Ղորանը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։