Հա

Համայնք

24/01/2023 - 13:10

Ատրպատականի հայոց թեմի վշտակցութիւնը՝ ՀՀ զինծառայողների դժբախտ դէպքի առթիւ

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը վշտակցական ու զօրակցական տողերով նամակ է յղել ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան պրոֆ. Արսէն Աւագեանին, ցաւակցելով Հայաստանի Հանրապետութեան զօրամասում բռնկւած հրդեհի տխուր իրադարձութեան առիթով, որի զոհ են դարձել 15 զինծառայողներ, իսկ 3 հոգի ծանր վիրաւորում են ստացել:

«alikonline.ir» - Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը վշտակցական ու զօրակցական տողերով նամակ է յղել ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան պրոֆ. Արսէն Աւագեանին, ցաւակցելով Հայաստանի Հանրապետութեան զօրամասում բռնկւած հրդեհի տխուր իրադարձութեան առիթով, որի զոհ են դարձել 15 զինծառայողներ, իսկ 3 հոգի ծանր վիրաւորում են ստացել: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

«Արկածահար զինւորների ընտանեկան պարագաների հետ ցաւում ենք ազգովին, որովհետեւ մեզանից մէկի ցաւը, յատկապէս ներկայ դժւարին պայմաններում, բոլորիս ցաւն է: Առաջին իսկ րոպէից, երբ իմացանք զօրամասում բռնկւած հրդեհի եւ դրա դառնաղէտ հետեւանքների մասին, աղօթք բարձրացրինք իրենց երիտասարդ կեանքը տուժած զինծառայողների հոգւոց խաղաղութեան համար: Միաժամանակ աղօթք μարձրացրինք առ Աստւած նրանց ծնողների եւ բոլոր հարազատների համբերութեան եւ մխիթարութեան ի խնդիր: Ի վերջոյ, մեր տառապակոծ ազգի ընդհանրական փրկութեան համար աղերսագին դիմեցինք Աստծուն, որպէսզի թեթեւացնի մեր ժողովրդից կսկիծն ու լացը, վիշտն ու ցաւը»,- գրում է Սրբազան Հայրը իր ցաւակցագրում:

Վերջապէս, թեմի ազգային իշխանութեան եւ ժողովրդի անունից ցաւակցութիւն ներկայացնելով յարգոյ դեսպանին, նրանից խնդրում է Ատրպատականի հայոց թեմի վշտակցութիւնը հաղորդել նաեւ ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան, արկածահար զօրամասին, զոհերի եւ վիրաւորների ընտանիքներին եւ հարազատներին:

«Սուրբ Հոգու մխիթարութիւնն ենք հայցում իրենց կեանքը տուժածների պարագաներին, իսկ վիրաւորներին՝ շուտափոյթ առողջութիւն մաղթում», նման բառերով է եզրակացնում Սրբազան Հայրը վերոյիշեալ ցաւակցագիրը, յիշելով նաեւ, որ կիրակի, յունւարի 22-ին, Թաւրիզի առաջնորդանիստ եկեղեցում հոգեհանգիստ էր կատարւել հանգուցեալների հոգւոյ խաղաղութեան համար:

 

Յարակից լուրեր

  • Միջինքի աւանդոյթը Ատրպատականի հայոց թեմում
    Միջինքի աւանդոյթը Ատրպատականի հայոց թեմում

    Ազգային տօներերն ու աւանդոյթները դարերից ի վեր Ատրպատականի հայոց թեմում հաւատարմութեամբ պահպանւել են, իսկ թեմի տարբեր գաւառներից եւ գիւղերից դէպի քաղաքներ տեղափոխւած ժողովրդի միջոցով առաւել եւս ճոխացել են դրանք: Իւրաքանչիւր գաւառում նոյն տօնի կամ առիթի համար կազմաւորւած աւանդոյթները իւրայատուկ գունաւորում են տւել առիթին, որը ցարդ շարունակում է կոփել նոր սերնդի կապւածութիւնը ազգային-եկեղեցական կեանքին:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդն ընդունեց Խնամակալ մարմնի դիւանին
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդն ընդունեց Խնամակալ մարմնի դիւանին

    Թաւրիզի եկեղեցիների Կանանց Խնամակալ մարմնի դիւանը, գլխաւորութեամբ ատենապետուհի Էմմա Յարութիւնեանի, երկուշաբթի 6 մարտի 2023թ.-ին հանդիպում ունեցաւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի հետ: 

  • Խոյի վերջին երկրաշարժից վնասւած Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիները
    Խոյի վերջին երկրաշարժից վնասւած Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիները

    Խոյ քաղաքի վերջին երկրաշարժը տեղի ունեցաւ 28 յունւարի 2023-ին, 5.9 մագ. ուժգնութեամբ: Դրանից մի քանի օրեր անց, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը հեռախօսային կապ հաստատեց Խոյի Մշակութային ժառանգութեանց հիմնարկի տնօրէնի հետ եւ տեղեկացաւ քաղաքում եւ շրջակայ գիւղերում թեմապատկան եկեղեցիների եւ մշակութային այլ ժառանգութեանց իրավիճակի մասին: 

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մասնակցեց նախագահ Ռէյիսիի Արեւմտեան Ատրպատական նահանգ կատարած պաշտօնական այցելութեանը
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մասնակցեց նախագահ Ռէյիսիի Արեւմտեան Ատրպատական նահանգ կատարած պաշտօնական այցելութեանը

    Ուրբաթ, 24 փետրւարի 2023թ.-ի առաւօտեան ժամը 10-ին, Ատրպատականի Արեւմտեան նահանգի Նաղադէ գիւղաքաղաքում, Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի ձեռամբ բացումը կատարւեց այն ջրափապուղու, որը Ուրմիայի լճի փրկութեանն է նպաստելու, նոր ջուր հոսեցնելով դրա չորացման վտանգի ենթակայ սահմանագծում: 

  • Սկիզբ Մեծի պահոց արարողութիւնների Ատրպատականի հայոց թեմում
    Սկիզբ Մեծի պահոց արարողութիւնների Ատրպատականի հայոց թեմում

    Բուն Բարեկենդանի կիրակիին յաջորդող չորեքշաբթի օրը, 22 փետրւարի 2023թ.-ին, մեր եկեղեցական օրացոյցի տւած հրահանգի համաձայն, Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում սկսւեցին Մեծի պահոց քառասնօրեակի ժամերգութիւնները: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։