Հա

Համայնք

25/01/2023 - 12:01

Ատրպատականի Հայոց թեմը դատապարտեց Ղորանի հրկիզման վարկաբեկիչ արարաքը

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Գրիգոր Արք. Չիֆթճեան եւ Թեմական խորհուրդը, 24 Յունւար 2023-ին Ազգային առաջնորդարանից հրապարակւած եւ տեղական մամուլին ուղղւած պաշտօնական գրով դատապարտեցին Շւէդիայի Սթօքհոլմ քաղաքում 21  Յունւար 2023-ին տե­ղի ունեցած դէպքը, երբ հակաիսլամական մոլուցքով ցուցարար­ներ հրկիզել էին իսլամական կրօնի նւիրական գիրքը Ղորանը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

«alikonline.ir»- Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Գրիգոր Արք. Չիֆթճեան եւ Թեմական խորհուրդը, 24 Յունւար 2023-ին Ազգային առաջնորդարանից հրապարակւած եւ տեղական մամուլին ուղղւած պաշտօնական գրով դատապարտեցին Շւէդիայի Սթօքհոլմ քաղաքում 21 Յունւար 2023-ին տե­ղի ունեցած դէպքը, երբ հակաիսլամական մոլուցքով ցուցարար­ներ հրկիզել էին իսլամական կրօնի նւիրական գիրքը Ղորանը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

«Ներկայ դժւարին ժամանակներում, երբ երկ­րագնդի մարդկութիւնը իրարից հե­ռացնելու եւ քա­ղա­քական տարբեր շահերի համար անմեղ հաւաքա­կա­նութիւնները զոհ դարձնելու չար ուժեր են գործում աշ­խարհում, կրօնների մարդասիրական եւ հաշտա­րար, բարոյական մեծ ուժը հարւածելու են միտում այն արարքները, որոնք աստւածապարգեւ խաղա­ղու­թեան ընդդիմադիրներն են այս կեանքում: Խաղա­ղութ­եան հակառակ, եւ խաղաղ բնակչութեան կեան­քը խանգարող արարք ենք համարում եւ խստիւ դա­տապարտում, Շւէդիայի Սթօքհոլմ քաղաքում կա­տար­ւած Ղորանի հրկի­զումը, որոնք գործադրողները երկրաւոր եւ մանաւանդ երկնային դատաս­տանի ար­ժա­նի են: Աստւածային նւիրական պատ­ւի­րաններով եւ կրօ­նական սկզբունքներով որեւէ հաւատքի գիրք արժանի է համամարդկային յար­գան­քի», ասւում է դատա­պար­տագրում:

Վերջին մասով, առաջնորդ Սրբազան հայրն ու Թեմական խորհուրդը իրենց զօ­րակցութիւնն են յայտնում մուսլուման հաւատքի հետեւորդ իրենց եղբայրներին ու քոյրերին, կրօնականներից սկսեալ մինչեւ սոյն կրօնի աշխարհական հաւատացեալ­ներին:

Յարակից լուրեր

  • Միջինքի աւանդոյթը Ատրպատականի հայոց թեմում
    Միջինքի աւանդոյթը Ատրպատականի հայոց թեմում

    Ազգային տօներերն ու աւանդոյթները դարերից ի վեր Ատրպատականի հայոց թեմում հաւատարմութեամբ պահպանւել են, իսկ թեմի տարբեր գաւառներից եւ գիւղերից դէպի քաղաքներ տեղափոխւած ժողովրդի միջոցով առաւել եւս ճոխացել են դրանք: Իւրաքանչիւր գաւառում նոյն տօնի կամ առիթի համար կազմաւորւած աւանդոյթները իւրայատուկ գունաւորում են տւել առիթին, որը ցարդ շարունակում է կոփել նոր սերնդի կապւածութիւնը ազգային-եկեղեցական կեանքին:

  • Սկիզբ Մեծի պահոց արարողութիւնների Ատրպատականի հայոց թեմում
    Սկիզբ Մեծի պահոց արարողութիւնների Ատրպատականի հայոց թեմում

    Բուն Բարեկենդանի կիրակիին յաջորդող չորեքշաբթի օրը, 22 փետրւարի 2023թ.-ին, մեր եկեղեցական օրացոյցի տւած հրահանգի համաձայն, Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում սկսւեցին Մեծի պահոց քառասնօրեակի ժամերգութիւնները: 

  • Սրբոց Վարդանանց եկեղեցական-ազգային տօնի առիթով՝ «1572 տարիներ առաջ տեղի ունեցաւ Վարդանանց ճակատամարտը Ատրպատականում, բայց դեռ չի' աւարտւել». նշեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը
    Սրբոց Վարդանանց եկեղեցական-ազգային տօնի առիթով՝ «1572 տարիներ առաջ տեղի ունեցաւ Վարդանանց ճակատամարտը Ատրպատականում, բայց դեռ չի' աւարտւել». նշեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը

    Հինգշաբթի, 16 փետրւարի 2023թ.-ին, Սրբոց Վարդանանց Զօրավարաց տօնի առիթով առաւօտեան ժամերգութիւն տեղի ունեցաւ Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, եւ տրւեց սուրբ հաղորդութիւն: Լիլաւայի Ս. Սարգիս եկեղեցում արարողութեան նախագահեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը: Եկեղեցական արարողութեան ներկայ գտնւեցին Թաւրիզի հայոց «Թամարեան-Սահակեան» դպրոցի եւ Հ.Օ.Մ.-ի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի աշակերտներն ու նրանց ծնողները, ինչպէս նաեւ թաւրիզահայ հաւատացեալներ:

  • Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակը եւ աւանդական հրավառութիւն՝ Ատրպատականի հայոց թեմում
    Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակը եւ աւանդական հրավառութիւն՝ Ատրպատականի հայոց թեմում

    Հայ եկեղեցու աւանդութեան համաձայն եւ հետեւողաբար դրա տօնացոյցում սահմանւած կանոնին, երկուշաբթի 13 փետրւարի 2023թ.-ի երեկոյեան ժամը 5-ին, Տեառնընդառաջի տէրունի յիշատակի առիթով, Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, տեղի ունեցան հանդիսաւոր նախատօնակի ժամերգութիւններ եւ ապա հրավառութիւն: 

  • Սարկաւագական ձեռնադրութիւն Ատրպատականի հայոց թեմում
    Սարկաւագական ձեռնադրութիւն Ատրպատականի հայոց թեմում

    Կիրակի, 12 փետրւարի 2023թ.-ի առաւօտեան, Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Ս. Սարգիս եկեղեցում յընթացս ս. եւ անմահ պատարագի տեղի ունեցաւ սարկաւագական ձեռնադրութիւն, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի: Սարկաւագական կարգ ստացան՝ բարեկրօն Առլէն կիս.սրկ. Բադալեանը եւ բարեկրօն Սեւան կիս.սրկ. Ենովքեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։