Հա

Համայնք

29/01/2023 - 14:10

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի հանդիպումը հրիտակւած կալւածների ընդհ. տնօրէնի հետ

Շաբաթ, 28 յունւարի 2023թ.-ի առաւօտեան ժամը 10-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեան, ընկերակցութեամբ Թեմական խորհրդի կազմին, պաշտօնական հանդիպում ունեցաւ Ատրպատականի արեւելեան նահանգի հրիտակւած կալւածների ընդհանուր տնօրէն՝ Սէյէդ Հոսէյնիի հետ, նրա Թաւրիզի կենտրոնատեղիում: Հանդիպմանը ներկայ գտնւեցին նաեւ Փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատուն եւ Հիմնարկութեան բարձրաստիճան պաշտօնատար անձինք:

«alikonline.ir» - Շաբաթ, 28 յունւարի 2023թ.-ի առաւօտեան ժամը 10-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեան, ընկերակցութեամբ Թեմական խորհրդի կազմին, պաշտօնական հանդիպում ունեցաւ Ատրպատականի արեւելեան նահանգի հրիտակւած կալւածների ընդհանուր տնօրէն՝ Սէյէդ Հոսէյնիի հետ, նրա Թաւրիզի կենտրոնատեղիում: Հանդիպմանը ներկայ գտնւեցին նաեւ Փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատուն եւ Հիմնարկութեան բարձրաստիճան պաշտօնատար անձինք: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Սրբազան Հայրը առաջին հերթին իր շնորհակալութիւնը յայտնեց, որ Սէյէդ Հոսէյնին իր ընկերակիցներով ներկայ էր գտնւել 6 յունւար 2023-ին, Բերդաթաղի Ս. Աստւածածին Մայր եկեղեցում մատուցւած սուրբ պատարագին եւ շնորհաւորել հայ ժողովրդին Յիսուսի սուրբծննդեան տօնի առիթով: Սրբազան Հայրը նաեւ իր ուրախութիւնը յայտնեց, որ շատ մօտիկ փոխյարաբերութիւն եւ գործակցութիւն գոյութիւն ունի ազգային առաջնորդարանի եւ հրիտակւած կալւածների տնօրէնութեան միջեւ, անվտանգ պահպանելու համար հայ ազգին պատկանող կալւածները, Արեւելեան Ատրպատական նահանգում:

Թեմական խորհրդի անդամներ՝ ատենապետ Գագիկ Ջորջեանը, կալւածային բաժանմունքի պատասխանատուն Ալէն Սայեադեանը, Հենրիկ Աբրահամեանը եւ Վարդան Կարապետեանը խօսք առնելով նախ շնորհակալութիւն յայտնեցին այն բծախնդիր վերահասութեան համար, որը հրիտակւած կալւածների տեսչութիւնը ցոյց է տալիս հանդէպ Ատրպատականի հայոց թեմի կալւածներին, միշտ իրաւատէր ճանաչելով թեմի հոգեւոր եւ ազգային իշխանութեանը:

Հանդիպման ընթացքին, Սրբազան Հայրն ու Թեմական խորհրդի անդամները մանրամասնօրէն յիշեցին, յատկապէս Թաւրիզ քաղաքի բարգաւաճման ի խնդիր, ազգային իշխանութեան շինարարական մի շարք ծրագրերի ընթացք տալու հրամայականը. «Այս քաղաքում, որտեղ Իրանի Իսլամական Հանրապետութեան հովանու տակ ապրում ենք բոլորս, ոչ մի անկիւն աւերակ կամ լքւած վիճակում չի մնալու: Նոյնիսկ քաղաքից դուրս, Ջուլֆայում մեր թեմին պատկանող տարածքները օգտագործելու ենք շինարարութիւններ կատարելով դրանց վրայ, արդիւնաշատ դարձնելու համար բոլորը»,- ասաց Սրբազան Հայրը:

Հիմնարկութեան տնօրէնը լսելուց յետոյ Սրբազան Հօր եւ Թեմական խորհրդի դրական մօտեցումը, նախ իր ուրախութիւնը յայտնեց, որ ներկայ տնտեսական ճգնաժամում, ազգային իշխանութիւնը քաջաբար նետւում է նման ծրագրերի իրականացման աշխատանքին: Նա յատկապէս շեշտեց, որ բոլորի նպատակն է մեր քաղաքների բարեզարդումն ու դրանցում ապրող ժողովուրդների բարօր կեանքը: Ընդհանուր տնօրէնը նոյնիսկ անդրադարձաւ ժողովրդային բնակարաններ կառուցելու ծրագրին, որից օգտւելու են նաեւ հայ համայնքի կարիքաւոր ընտանիքները:

Իր խօսքի աւարտին, ընդհանուր տնօրէնը կարելիութեան սահմաններում օժանդակելու ձեռք մեկնեց, որպէսզի թեմը կարողանայ հեզասահ աշխատանք կատարել, շահարկելու համար իր ունեցած ազգային հրիտակւած կալւածները:

Հանդիպման աւարտին, Սրբազան Հայրը Սէյէդ Հոսէյնիին բիւրեղեայ յուշանւէր յանձնեց, որը արւեստի գործ էր, պատրաստւած «Բեհզիստի» հիւանդանոցի պատսպարեալների ձեռամբ:

 

Յարակից լուրեր

  • Մուժումբար գիւղի Ս. Հռիփսիմէ եկեղեցու անւանակոչութեան տօնը 
    Մուժումբար գիւղի Ս. Հռիփսիմէ եկեղեցու անւանակոչութեան տօնը 

    Երկուշաբթի, 5 յունիսի 2023թ.-ին, Սրբոց Հռիփսիմեանց եւ Գայիանեանց կուսանաց տօների առիթով, Ատր­պատա­կանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի գլխաւո­ութեամբ մի խումբ ուխ­տաւորներ մեկնեցին Թաւ­րիզից 50 կլմ. դէպի հիւսիս-արե­ւելք, նախ­կին հայաբնակ Մուժումբար գիւղը: Հայ ֆեդայիների արեամբ օծուն սոյն գիւղը, հայ ժողովրդի պայքարող ոգու խորհրդանիշերից է, որի Ս. Հռիփսիմէ եկե­ղեցին, իր երկթեք տա­նիքով, մնայուն վկան է անցեալի հերոսապատումների: 

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի հանդիպումը Թաւրիզի 3-րդ շրջանի քաղաքապետի հետ
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի հանդիպումը Թաւրիզի 3-րդ շրջանի քաղաքապետի հետ

    Երեքշաբթի, 30 մայիսի 2023թ.-ի առա­ւօտեան ժամը 11-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը պաշտօնական հանդիպում ունեցաւ Թաւրի­զի 3-րդ քաղաքամասի քաղաքապետ՝ դոկտ. Փուր Խերադմանդի հետ, քաղաքապե­տարանի ժողովների դահ­լիճում: 

  • Հայաստանի անկախութեան 105-ամեակի առիթով Գոհաբանական մաղթանք Ատրպատականի հայոց թեմում 
    Հայաստանի անկախութեան 105-ամեակի առիթով Գոհաբանական մաղթանք Ատրպատականի հայոց թեմում 

    Կիրակի, 28 մայիսի 2023թ.-ի առաւօտեան մատուցւած սուրբ պատարագով եւ Հայաստանի Հանրապետութեան նւիրւած Գոհա­բանական մաղթանքով բացումը կատարւեց Հայաստանի անկախութեան 105-ամեա­կի առիթով թեմում տեղի ունենալիք տօնակատարութեանց: Ուրմիայում, Ս. Ստեփա­նոս ծխա­կան եկեղեցում մատուցւեց սուրբ պատարագ եւ կատարւեց Գոհա­բա­նական մաղթանք, աղօթելու Հայաստանի Հանրապետութեան անսասանութեան համար: 

  • Ասորի պատրիարքը Թաւրիզում ճաշի հիւրը եղաւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդին
    Ասորի պատրիարքը Թաւրիզում ճաշի հիւրը եղաւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդին

    Նախքան Ատրպատականից մեկնելը, շաբաթ, 20 մայիսի 2023թ.-ի կէսօրւան ժամը 12.30-ին, ասորական եկեղեցու հովւապետ՝ Նորին Սրբութիւն Մար Աւա Ռուիլ Գ. Պատրիարքը ժամանեց Թաւրիզ եւ ազգային առաջնորդարանում ընդունւեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի կողմից: Սրբազան Հօր կողքին էին հոգեւորականաց դասը, Թեմական խորհուրդը, Պատգամաւորական ժողովի դիւանը, եւ ազգային բարերար Էդիկ Մեջլումեանը:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մասնակցեց Արեւելքի ասորական եկեղեցու պատրիարքի Ուրմիայի հօտին տւած հովւապետական այցին
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մասնակցեց Արեւելքի ասորական եկեղեցու պատրիարքի Ուրմիայի հօտին տւած հովւապետական այցին

    Ուրբաթ, 19 մայիսի 2023 թ.-ի երեկոյեան ժամը 5-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը ներկայ գտնւեց Արեւելքի ասորիների հոգեւոր պետ՝ Նորին Սրբութիւն Մար Աւա Ռուիլ Գ. պատրիարքի հովւապետական այցելութեան առիթով կազմակերպըւած հանդիսութեան: Սրբազան Հօր ընկերակցում էին Թեմական խորհրդի ատենապետ Գագիկ Ջորջեանը, փոխատենապետ Ալէն Սայեադեանը, Պատգամաւորական ժողովի դիւանի Բ. ատենապետ Սաքօ Մեջլումեան եւ Բ. ատենադպրուհի Սարինէ Մեջլումեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։