Հա

Համայնք

29/01/2023 - 13:45

Թաւրիզի 8-րդ շրջանի քաղաքապետի այցը Ատրպատականի հայոց թեմի առաջնորդարան

Շաբաթ, 28 յունւարի 2023թ.-ի երեկոյեան ժամը 4-ին, Թաւրիզի 8-րդ քաղաքամասի քաղաքապետ դոկտ. Ջանֆեշանն, աշխատանքային այցով ժամանեց Ատրպատականի հայոց թեմի ազգային առաջնորդարան: Յարգոյ քաղաքապետին ընկերակցում էր նրա ճարտարապետական եւ ընդհանուր բարեզարդման լրիւ կազմը: Հիւրերը ընդունւեցին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի կողմից, «Էմիլ Յակոբեան» դահլիճում, ներկայութեամբ Թեմական խորհրդի անդամների:

«alikonline.ir» - Շաբաթ, 28 յունւարի 2023թ.-ի երեկոյեան ժամը 4-ին, Թաւրիզի 8-րդ քաղաքամասի քաղաքապետ դոկտ. Ջանֆեշանն, աշխատանքային այցով ժամանեց Ատրպատականի հայոց թեմի ազգային առաջնորդարան: Յարգոյ քաղաքապետին ընկերակցում էր նրա ճարտարապետական եւ ընդհանուր բարեզարդման լրիւ կազմը: Հիւրերը ընդունւեցին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի կողմից, «Էմիլ Յակոբեան» դահլիճում, ներկայութեամբ Թեմական խորհրդի անդամների: Նշենք, որ Սրբազան Հայրը եւ Թեմական խորհուրդը գնալու էին նրան տեսութեան, սակայն քաղաքապետը ազնւութիւնն էր ունեցել լուր ուղարկելու, որ ի'նք կը գայ առաջնորդարան, առ ի յարգանք Սրբազան Հօրը: Հանդիպմանը ներկայ գտնւեցին նաեւ Փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատուն եւ ազգային առաջնորդարանի կալւածային խնդիրների խորհրդատու ճարտարապետը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Հանդիպումը անցաւ շատ ջերմ եւ մտերմիկ մթնոլորտում: Սրբազան Հայրը շնորհակալութիւն յայտնեց դոկտ. Ջանֆեշանին, նրա եւ քաղաքապետարանի անձնակազմի ցուցաբերած ամբողջական համագործակցութեան համար, Ատրպատականի հայոց թեմի կալւածների գործառնութեանց շրջագծում: Սրբազան Հայրը ապա թւեց շինարարական կարեւոր այն ծրագրերը, որոնք անյետաձգելի հանգամանք են ներկայացնում Թեմական խորհրդի համար:

Դոկտ. Ջանֆեշանը անդրադարձաւ հայոց ազգապատկան կարեւոր կալւածներին, որոնք վաղուց արդէն իր ուշադրութեան առարկան էր դարձրել, միշտ պատրաստակամութիւն յայտնելով Թեմական խորհրդի կալւածային յանձնախմբի եւ խորհրդատուի հետ համագործակցութեան:

Թեմական խորհրդի ատենապետ Գագիկ Ջորջեանը մանրամասնօրէն խօսեց շինարարական եւ բարենորոգման կարիք ունեցող այն կալւածների մասին, որոնք քաղաքապետարանի հովանաւորութեան եւ արտօնագրերին են սպասում: Թեմական խորհրդի կալւածային յանձնախմբի պատասխանատու Ալէն Սայեադեանը, ինչպէս նաեւ Վարդան Կարապետեանը, Հենրիկ Աբրահամեանը եւ Քաթրին Դիլանեանը բացատրութիւններ տւեցին եւ կարեւորութեան առաջնահերթութիւնը ճշտեցին այն աշխատանքներին, որոնք գարնան բացւելուն եւ օդի ջերմացման հետ սկսւելու են, Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ: Խումբը առիթ ունեցաւ նաեւ շրջագայելու ազգային առաջնորդարանի եւ Հ.Մ.Ա.Կ.-ի շրջափակերում, բարենորոգման ծրագրերին մօտկից ծանօթանալով:

Շինիչ հանդիպման աւարտին, Սրբազան Հօր ձեռամբ դոկտ. Ջանֆեշանին յանձնւեց բիւրեղեայ ձեռարւեստ մի ծաղկաման, որպէս յուշարար սոյն այցելութեան եւ արդիւնաշատ ժողովի:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։