Հա

Համայնք

01/03/2023 - 14:10

Խոյի վերջին երկրաշարժից վնասւած Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիները

Խոյ քաղաքի վերջին երկրաշարժը տեղի ունեցաւ 28 յունւարի 2023-ին, 5.9 մագ. ուժգնութեամբ: Դրանից մի քանի օրեր անց, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը հեռախօսային կապ հաստատեց Խոյի Մշակութային ժառանգութեանց հիմնարկի տնօրէնի հետ եւ տեղեկացաւ քաղաքում եւ շրջակայ գիւղերում թեմապատկան եկեղեցիների եւ մշակութային այլ ժառանգութեանց իրավիճակի մասին: 

«alikonline.ir» - Խոյ քաղաքի վերջին երկրաշարժը տեղի ունեցաւ 28 յունւարի 2023-ին, 5.9 մագ. ուժգնութեամբ: Դրանից մի քանի օրեր անց, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը հեռախօսային կապ հաստատեց Խոյի Մշակութային ժառանգութեանց հիմնարկի տնօրէնի հետ եւ տեղեկացաւ քաղաքում եւ շրջակայ գիւղերում թեմապատկան եկեղեցիների եւ մշակութային այլ ժառանգութեանց իրավիճակի մասին: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Տնօրէնը արդէն իսկ այցելած լինելով մեր եկեղեցիները, տեղեկացրեց, որ Խոյի կենտրոնական մասում գտնւող Ս. Սարգիս եկեղեցու արտաքին պատերից երկուսը թեթեւ ճաք էին ստացել, իսկ ներքնամասում, ատեանում, սիւներից մէկի վրայ քարերի արանքն էր բացւել, ինչպէս նաեւ աղիւսահիւս առաստաղի վրայ մի քանի մետր երկարութեամբ ճաք էր առաջացել: Նա յայտնեց, որ արդէն դրանք ծեփւելու են շուտով, յատուկ նշանամեխերի տեղադրմամբ, որպէսզի յետցնցումների դէպքում կարելի լինի ճշտել պատի ամրութիւնը, եւ ըստ այնմ կանխել փլուզման վտանգը:

Տնօրէնը տեղեկացրեց նաեւ, որ նախկին հայաբնակ Ֆանայի գիւղի Ս. Յակոբ (Հոգեվանք) եկեղեցու ճակատն էր թափւել, եկեղեցու արեւմտեան պատի դրսի մասը, որտեղ գտնւում է եկեղեցու մայր մուտքը: Երկրաշարժը պատճառ էր հանդիսացել նաեւ, որ սոյն քարաշէն ամրակառոյց եկեղեցու արեւելեան պատի անկիւնապահ հսկայ քարերը եւս փլուզէին:

Հազար փառք Աստուծոյ, որ Մահլազան գիւղի Ս. Խաչ եկեղեցին ամբողջովին անվնաս էր մնացել սոյն երկրաշարժից, իսկ Գրիս գիւղի Սբ. Հոգի եկեղեցին աննշան ցնցում էր կրել միայն, երեւելի վնաս չկրելով:

Գրիգոր Սրբազանը Թեմական խորհրդի եւ իր անունից շնորհակալութիւն յայտնեց տնօրէնին, խոստանալով որ յառաջիկայ շաբաթներին անձամբ կայցելի շրջան, մօտկից տեսնելու համար ազգային ժառանգութեանց կրած վնասները, նաեւ խորհրդակցելու վերականգնողական աշխատանքների շուրջ:

Յայտնենք, առաջնորդարանից գործուղղւած մի յանձնախումբ արդէն իսկ այցելութիւն տւեց սոյն եկեղեցիներին, իր զեկոյցը ներկայացնելով Թեմական խորհրդին:

 

Յարակից լուրեր

  • Մուժումբար գիւղի Ս. Հռիփսիմէ եկեղեցու անւանակոչութեան տօնը 
    Մուժումբար գիւղի Ս. Հռիփսիմէ եկեղեցու անւանակոչութեան տօնը 

    Երկուշաբթի, 5 յունիսի 2023թ.-ին, Սրբոց Հռիփսիմեանց եւ Գայիանեանց կուսանաց տօների առիթով, Ատր­պատա­կանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի գլխաւո­ութեամբ մի խումբ ուխ­տաւորներ մեկնեցին Թաւ­րիզից 50 կլմ. դէպի հիւսիս-արե­ւելք, նախ­կին հայաբնակ Մուժումբար գիւղը: Հայ ֆեդայիների արեամբ օծուն սոյն գիւղը, հայ ժողովրդի պայքարող ոգու խորհրդանիշերից է, որի Ս. Հռիփսիմէ եկե­ղեցին, իր երկթեք տա­նիքով, մնայուն վկան է անցեալի հերոսապատումների: 

  • Ասորի պատրիարքը Թաւրիզում ճաշի հիւրը եղաւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդին
    Ասորի պատրիարքը Թաւրիզում ճաշի հիւրը եղաւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդին

    Նախքան Ատրպատականից մեկնելը, շաբաթ, 20 մայիսի 2023թ.-ի կէսօրւան ժամը 12.30-ին, ասորական եկեղեցու հովւապետ՝ Նորին Սրբութիւն Մար Աւա Ռուիլ Գ. Պատրիարքը ժամանեց Թաւրիզ եւ ազգային առաջնորդարանում ընդունւեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի կողմից: Սրբազան Հօր կողքին էին հոգեւորականաց դասը, Թեմական խորհուրդը, Պատգամաւորական ժողովի դիւանը, եւ ազգային բարերար Էդիկ Մեջլումեանը:

  • «Իրան-Հայաստան կապերի բոլոր մակարդակներում զարգացումը՝ ամրապնդելու է երկու երկրների անվերապահ հարեւանութիւնը». Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ
    «Իրան-Հայաստան կապերի բոլոր մակարդակներում զարգացումը՝ ամրապնդելու է երկու երկրների անվերապահ հարեւանութիւնը». Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ

    Երկուշաբթի, 8 մայիսի 2023թ.-ի առաւօտեան ժամը 11-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեան, ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում ընդունեց Հայաստանից ժամանած 10 արւեստագէտ-արւեստագիտուհիների այցելութիւնը, որոնք Իրան-Հայաստան յարաբերութեանց յանձնաժողովի եւ Թաւրիզի Արւեստից համալսարանի տնօրէնութեան հրաւէրով ժամանել էին, իրենց գործերը ցուցադրելու սոյն համալսարանի ցուցասրահում: Հանդիպմանը մասնակից եղաւ նաեւ Թեմական խորհուրդը:

  • Հայոց Ցեղասպանութեան մասին պատանեկան դասախօսութիւն, «Ալիք»-ի Թաւրիզի մասնաճիւղում
    Հայոց Ցեղասպանութեան մասին պատանեկան դասախօսութիւն, «Ալիք»-ի Թաւրիզի մասնաճիւղում

    Հայոց Ցեղասպանութեան 108-ամեակի ոգեկոչական ձեռնարկների ծիրից ներս, չորեքշաբթի 26 ապրիլի 2023թ.-ի երեկոյեան ժամը 6.30-ին, ազգային առաջնորդարանի շէնքում տեղակայւած «Ալիք» հաստատութեան հաւաքատեղիում, Վարչութեան կողմից կազմակերպւել էր դասախօսական ներքին ձեռնարկ, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի հանդիպումը Իսլամական մշակոյթի տարածման ընդհ. տնօրէնի հետ
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի հանդիպումը Իսլամական մշակոյթի տարածման ընդհ. տնօրէնի հետ

    Երեքշաբի, 25 ապրիլի 2023 թ.-ի կէսօրին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ` Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը հանդիպում ունեցաւ Ատրպատականի արեւելեան նահանգի Իսլամական մշակոյթի տարածման կենտրոնի ընդհ. տնօրէն դոկտ. Բեղալիի հետ, նրա գրասենեակում: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։