MENU
Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանի հրամանագրով՝ Արսէն Աւագեանը նշանակւել է Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան։
ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի հրամանագրով Արտաշէս Թումանեանը յետ է կանաչւել Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպանի պաշտօնից․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկութիւնը` համաձայն Սահմանադրութեան 132-րդ յօդւածի 1-ին մասի 2-րդ կէտի, ինչպէս նաեւ «Դիւանագիտական ծառայութեան մասին» օրէնքի 14-րդ յօդւածի 1-ին մասի.
Արտաշէս Թումանեանին յետ կանչել Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպանի պաշտօնից»,- ասւում է ՀՀ նախագահի հրամանագրում:
Իւրաքանչիւր տարի հոկտեմբերին Իրանում նշւում է Կարգապահական ուժերի շաբաթը, եւ այս առիթով կազմակերպւում է միջոցառումեր համայն երկրում:
ԱԺ «Հայաստան» խմբակցութեան նախաձեռնութեամբ անցկացւում է «Տեղահանւած ու բռնագրաււած Հադրութ. մէկ տարի անց. հիմնահարցեր եւ մարտահրաւէրներ» խորագրով հանրային քննարկում։ Մինչ քննարկման անցնելը, ԱԺ պատգամաւոր Գեղամ Մանուկեանը խնդրեց մէկ րոպէ լռութեամբ յարգել 44-օրեւայ պատերազմի ժամանակ նահատակւած հերոսների յիշատակը:
Արցախեան վերջին պատերազմի հանգամանքների ուսումնասիրութիւնը, ցաւօք, դեռեւս աւելի հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս։ Շատ երեւոյթներ միանգամայն այլ երանգներ են ստանում, երբ դրանք պատերազմի հետ կապւած այլ զարգացումների լոյսի ներքոյ ես դիտում։ Իսկ որոշ բաներ էլ չափազանց անհասկանալի են դառնում։ Դրա համար «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի իմ գործընկերների հետ որոշել ենք ժամանակ առ ժամանակ կարեւոր հարցեր բարձրաձայնել՝ յուսալով, որ լրատւական եւ քաղաքական դաշտի մեր գործընկերները կօգնեն մեզ բացայայտել դրանց պատասխանները։
Լորիս Ճգնաւորեանը հայրենիք եկաւ ճիշտ այն ժամանակ, երբ հայրենի հողը տնքում էր աշխարհաւէր երկրաշարժի վէրքերից, երբ սկիզբ էր առել Արցախեան ազգային ազատագրական շարժումը, եւ փոթորկւում էր Ազատութեան հրապարակը բազմահազարանոց հանրահաւաքներից: Եկաւ ակամայ մասնակիցն ու աջակիցը դառնալու այդ ամենին: Իսկ բուն առաքելութիւնը Հայաստանի ֆիլհարմոնիկ նւագախմբի գեղարւեստական ղեկավարի ու գլխաւոր դիրիժորի պաշտօնի ստանձնումն էր, որ դժւարին ժամանակներում պսակւելու էր իր շահեկան գործունէութեամբ: Մայեստրոյի 84-ամեակը բոլորում է այսօր:
Արցախի դէմ սանձազերծւած լայնամասշտաբ ագրեսիայի օրերին Ադրբեջանին Թուրքիայի եւ իսլամ ծայրայեղականների աջակցութեան հետ յաճախ էր շրջանառւում Իսրայէլի ակտիւ դերակատարութեան հարցը: Համացանցի էջերում յայտնւում էին լուսանկարներ Թել Աւիւից Բաքու եւ հակառակ ուղղութեամբ բեռնատար ինքնաթիռների չդադարող թռիչքներից:
Հոկտեմբերի 12-ին «Հայրենիք» կուսակցութեան նախագահ, «Պատիւ ունեմ» խմբակցութեան ղեկավար Արթուր Վանեցեանը հանդիպել է Հայկական Բարեգործական Ընդհանուր միութեան Կանադայի մարմնի ատենապետ Շահէ Թանաշեանի եւ վարչութեան ընդհանուր քարտուղար Յակոբ Արսլանեանի հետ: