Հա

Համայնք

Items filtered by date: Շաբաթ, 13 Մարտի 2021 - «ԱԼԻՔ» Օրաթերթ
Շաբաթ, 13 Մարտի 2021 14:00

13 մարտի 2021

Published in PDF

Մարտի 10-ին, «Թեւանիկ» բարեսիրական խմբի ներկայացուցիչները՝ այցելել են ՀՅԴ Արցախի ԿԿ պաշտօնաթերթ «Ապառաժ»-ի թգլխաւոր խմբագիր Արա Պուլուզեանի մօրը՝ Զապէլ Պուլուզեանին, եւ «Թեւանիկ»-ի անունից ցաւակցել են նրան, թոռան՝ Աւետիս Պուլուզեանի նահատակութեան առթիւ՝ խնկարկելով հերոսի յիշատակը:

Published in Թեհրան

Ադրբեջանում չի եղել երկընտրանք՝ ամբողջութեամբ, թէ՞ մասնակիօրէն բռնազաւթել Արցախը։ Իրականում երկընտրանքն այլ է եղել, քանի որ ադրբեջանական բանակի առաջխաղացմանը զուգահեռ աւելացել են չափազանց լուրջ ռիսկեր նաեւ ամէն ինչ կորցնելու առումով, որովհետեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք տէրութիւնները՝ Ռուսաստանը, Միացեալ Նահանգները եւ Ֆրանսիան, Ադրբեջանի դէմ հանդէս են եկել միասնական ճակատով։

«Ռոմա»-ի եւ Հայաստանի հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը Եւրոպա լիգայի խաղարկութեան 1/8-րդ եզրափակիչի «Շախտեոր»-ի դէմ խաղում (3-0) վնասւածք էր ստացել ու փոխարինւել առաջին կէսի վերջում։

Published in Մարզական

Մինչ այժմ երկիր է ներկրւել կորոնավիրուսի դէմ տարբեր տեսակի 1 մլն 260 հազար պատւաստանիւթ, եւ մինչ Նոռուզ, աւելի քան 1 մլն. մարդ կը պատւաստի կորոնավիրուսի դէմ: Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ յայտարարել է Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի խօսնակ Ալիռեզա Ռէյիսին:

Published in Իրան

Վազգէն Սարգսեան փողոցի վրայ գտնւող ՀՀ կառավարական 2-րդ մասնաշէնքի յարակից հատւածներում առաւօտից տեղակայւած են դիպուկահարներ եւ հարիւրաւոր ոստիկաններ, ովքեր ապահովում են Փաշինեանի անվտանգ մուտքը դէպի ՀՀ արտաքին գործերի նախարարութեան մասնաշէնք։ 

ՀՀ Արտաքին գործերի նախարարութեան մօտ ասյօր` մարտի 13-ին, մեկնարկել է Հայրենիքի փրկութեան շարժման բողոքի ակցիան` Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով:

Ես այս նախագիծը համարում եմ խտրական, որը միայն ՄԻՊ-ի գործունէութեանն է վերաբերում եւ ուղղւած է այն սահմանափակելուն: Այս մասին մամուլի ասուլիսին յայտարարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյեանը՝ անդրադառնալով ՄԻՊ-ի գործունէութեան ֆինանսական երաշխիքի վերացման՝ Կառավարութեան նախաձեռնութեանը, որը հնարաւորութիւն է տալիս կրճատել ՄԻՊ-ի գործունէութեան տարեկան բիւջէն։

Վտարէք քաղաքական կեանքից նրանց, ովքեր ձեզ խոստանում են առաջաւոր մարդկութեան լաւ վերաբերմունք՝ առանց որեւէ սառը հիմնաւորումների, արտաքին քաղաքականութեան հարթութիւնում՝ յանուն արդարութեան ու դեմոկրատիայի պայքար, շահագործում են «ազգային» բառն առանց շահերի վրայ հիմնւած չոր հաշւարկների ու նմանատիպ բաներ ներքաղաքական պայքարում։

Էջ 1, 3-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։