Հա

Համայնք

Items filtered by date: Հինգշաբթի, 19 Օգոստոսի 2021 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Մենք բազմիցս յայտարարել ենք. ՀՀ իշխանութիւնները պէտք է բացատրեն, թէ ինչի շուրջ են բանակցում: Այս մասին օգոստոսի 19-ին News.am-ի թղթակցի հետ զրոյցում ասաց խորհրդարանի ընդդիմադիր փոխխօսնակ Իշխան Սաղաթելեանը, երբ իրեն խնդրեցին մեկնաբանել փոխվարչապետների եռակողմ յանձնաժողովի աշխատանքի վերսկսման մասին հաղորդումը՝ չնայած Հայաստանի իշխանութիւնների՝ նախկինում տրած հաւաստիացումներին, որ դա հնարաւոր կը լինի միայն ներխուժած թշնամու զօրամիաւորումների՝ երկրի տարածքից դուրս գալուց յետոյ:

ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտէն յայտարարում է, որ Դեկտեմբեր 27, 2020 թուականից ի վեր, ցնոր տնօրինութիւն «Ասպարէզ» թերթում ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտէի անունով հանդէս գացող յայտարարութիւնները, չեն ներկայացնում սոյն մարմնի տեսակէտներն ու կեցուածքը եւ չեն համապատասխանում ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտէի իրական յայտարարութիւններին:

Խորը վշտով տեղեկացանք, որ այսօր՝ առաւօտեան, Երեւանում մահացել է իրանահայ ազգային-հասարակական ճանաչւած գործիչ, նւիրեալ գաղափարական, Հ.Մ. «Սիփան» միութեան հիմնադիր անդամ, միութեան տարիների նախագահ եւ վարչական՝ Եղիշ Գալստեանը։

Published in Հասարակական

Չորեքշաբթի, 18 օգոստոս 2021-ի երեկոյեան, Արամ Ա. Վեհափառ Հայրապետին հետ երկար հանդիպում մը ունեցան ՀՅԴ Բիւրոյի անդամ Յակոբ Խաչերեան եւ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Տարօն Տէր-Խաչատուրեան:

Published in Սփիւռք

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։