MENU
Ֆուտբոլի եւրոպական Չեմպիոնների լիգայում խմբային փուլի չորրորդ տուրի հանդիպումներն անցկացրին E, F, G, H խմբերում ընդգրկւած թիմերը։
ԱԳ Նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանն երէկ՝ հոկտեմբերի 11-ին, հեռախօսազրոյց է ունեցել Բուլղարիայի ԱԳ Նախարար Նիկոլայ Միլկոֆի հետ:
Թշնամին Ջերմուկի մատոյցներում է՝ Հայաստանի Հանրապետութեան տարածքում, ինչը, ցաւալիօրէն, վառ ապացոյցն է այն բանի, որ «Ջրականը տանք, լաւ կը լինի, Քարվաճառը տանք լաւ կը լինի, Ակնան տանք, լաւ կը լինի, Արցախը տանք, լաւ կը լինի, յետ քաշւենք նախկին ՀԽՍՀ սահման, լաւ կը լինի» թէզերն ամբողջովին սնանկ էին, անհիմն եւ վտանգաւոր։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է իրանագէտ Վարդան Ոսկանեանը:
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուին դարձեալ անհանգստացնում է հայկական Սփիւռքը. այս անգամ նրան մտահոգել է Ֆրանսիայի հայ համայնքի գործունէութիւնը, որը, ըստ նրա, խոչընդոտում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին։
Մոսկւան տեսնում է ԵՄ–ի հերթական փորձերը՝ ամէն գնով միջամտելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին եւ դուրս մղելու Ռուսաստանին․ այս մասին յայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւնն արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չաւուշօղլուի յայտարարութեանը, թէ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնութեան են եկել խաղաղութեան պայմանագրի հիմնական սկզբունքների շուրջ: «Արմէնպրես»-ի հարցին ի պատասխան ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Յունանեանն ընդգծեց, որ Ադրբեջանի հետ բանակցութիւնները շարունակւում են եւ Պրահայի հանդիպումից յետոյ տարածւած յայտարարութիւնից յետոյ այս առումով որեւէ զարգացում չկայ։