MENU
Դեռ կայ ժամանակ կանխելու նոր զանգւածային ցեղասպանութիւնները եւ լիարժէք հայաթափումը: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է թուրքագէտ Վարուժան Գեղամեանը:
Հայաստանը պէտք է անյապաղ դիմի Միջազգային քրէական դատարան` թէկուզ այս փուլում որոշակի ժամանակով ճանաչելով դատարանի իրաւազօրութիւնը: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ մարդու իրաւունքների նախկին պաշտպան Արման Թաթոյեանը։
Մենք պարտւել եւ պարտւում ենք թշնամուն ոչ թէ նրա համար, որ նա անհամեմատ հզօր է մեզնից կամ անպաշտպան ենք նրա «բայրաքթարներից», այլ, որ մեր ժողովուրդը չի կարողանում կամ չի ուզում հասկանալ, որ մեր դժբախտութիւնների հիմքում ընկած է երկրի կառավարման իսպառ բացակայութիւնը: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ՊԲ նախկին խօսնակ Սենոր Հասրաթեանը:
Լեհաստանի, Չեխիայի, Էստոնիայի, Լատւիայի, Լիտւայի, Հիւսիսային Մակեդոնիայի, Մոնտենեգրոյի, Ռումինիայի եւ Սլովակիայի նախագահները համատեղ յայտարարութիւն են տարածել, որտեղ իրենց աջակցութիւնն են յայտնել Հիւսիսատլանտեան դաշինքին (ՆԱՏՕ) Ուկրայինայի անդամակցութեանը։ Փաստաթուղթը հրապարակւել է Լեհաստանի նախագահի պաշտօնական կայքէջում։
ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը հեռախօսազրոյց է ունեցել Կատարի Էմիր Շէյխ Թամիմ բին Համդ ալ Սանիի հետ:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մտահոգութիւն է յայտնել ուկրայինական պատերազմի ֆոնին միջուկային սպառնալիքի եւ ռազմական էսկալացիայի առնչութեամբ՝ իր կիրակնօրեայ ուղերձը նւիրելով ստեղծւած իրավիճակին եւ յորդորելով անյապաղ հրադադար հաստատել։