MENU
Իրաքի վարչապետ Մոհամմադ Շիա Ալ-Սուդանին պաշտօնը ստանձնելուց յետոյ առաջին այցն է կատարում Թեհրան: Այդ երկրի վարչապետին «Մեհրաբադ» օդանաւակայանում ընդունել է Իրանի տնտեսութեան եւ եկամուտների նախարար Սէյէդ Էհսան Խանդուզին:
Հարաւային Ամերիակայի Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը Նոյեմբեր 26-ին Պուէնոս Այրէսի Հայ Մշակութային Միութեան սրահին մէջ նշեց իր հիմնադրութեան 132-ամեակը:
Արցախի Մարդու իրաւունքների պաշտպանի դիտարկումները ցոյց են տալիս, որ Ադրբեջանի զինւած ուժերի ահաբեկչական գործողութիւններն՝ ուղղւած Արցախի խաղաղ բնակչութեան, գիւղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց դէմ, համակարգւած ու հետեւողական բնոյթ են կրում:
Ամերիկեան Merriam-Webster հրատարակչութիւնը որպէս 2022 թւականի տարւայ բառ «Gaslighting»-ն է ընտրել՝ վկայակոչելով վերջին մի քանի տարիների ընթացքում դրա նկատմամբ հետաքրքրութեան աճը։
Ֆուտբոլի աշխարհի առաջնութեան խմբային փուլի երկրորդ տուրի աւարտից յետոյ իսպանական Marca-ն կազմել է երկրորդ տուրի խորհրդանշական հաւաքականը։
Պաշտօնական ողջ լրահոսը «տօնական» է՝ տօնածառ, լուսաւորում, փակ փողոցներ, ամէն լոյսի հետ՝ նորայայտ կինդերսիւրպրիզ փողատէր աւինեան։ Բոլոր կողմերից պաշտօնական լրահոսն ինչ-որ անհասականալի տօն է խոստանում։
ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանի հետ հեռախօսազրոյցում Սիրիայի ԱԳ նախարարը դատապարտել է ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների խորհրդի հակաիրանական բանաձեւի ընդունումը եւ շեշտել է, որ արեւմտեան երկրներն իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար իրացնում են միջազգային մեխանիզմը:
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծումն ու սահմանազատումը պատմական քարտէզների հիման վրայ իրականացնելու մասին Բաքւից հնչող յայտարարութիւնները խախտում են Պրահայում եւ Սոչիում ստանձնած յանձնառութիւնը՝ երկու երկրների միջեւ սահմանազատման աշխատանքներն իրականացնել՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրութիւնը եւ Ալմա-Աթայի հռչակագիրը։ «Արմէնպրես»-ին տւած հարցազրոյցում այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյեանը:
Եւրոմիութեան արտաքին գործերի եւ անվտանգութեան քաղաքականութեան հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզէֆ Բորէլը յայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի ստեղծւել Խաղաղ ովկիանոսում գործողութիւնների համար, քանի որ Հիւսիսատլանտեան դաշինք է: