MENU
Արցախը ճանաչելն առաջին հերթին արցախցիներին է պէտք: Շատերը կարծում են, թէ Ղարաբաղը Ստեփանակերտն է, եւս հինգ-վեց բնակավայր, մի քանի եկեղեցի ու վերջ: «Ապառաժ»-ի հետ զրոյցում ասում է լուսանկարիչ Սեւակ Ասրեանը: Արցախի օկուպացւած տարածքներում արւած նրա լուսանկարները ցուցադրւելու են 44-օրեայ պատերազմի երկրորդ տարելիցին նւիրւած «Յիշողութեան ուժը» ցուցահանդէսին:
Երէկ՝ նոյեմբերի 7-ին եւրոպական երկրներում Իրանի դեսպանների եւ հիւպատոսների հետ առցանց հանդիպման ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ Եւրոպայում բնակւող իրանցիները երկրի կարեւոր կապիտալն են եւ ընդգծել է նրանց մատուցւող ծխառայութիւնների բարելաւման անհրաժեշտութիւնը:
Նորւեգիայի խորհրդարանի նախագահի միջամտողական յայտարարութիւնցի յետոյ, Թեհրանում այդ երկրի դեսպանը կանչւել է ԱԳՆ:
Որոշ ուշացումով լոյս է տեսել «Վէմ» հանդեսի 2022թ. 3-րդ համարը, որում տեղ են գտել առաջատար գիտնականներից անգամ մեծ ջանքեր պահանջած հիմնարար ուսումնասիրութիւններ։ Ուշացումը պայմանաւորւած է նաեւ «Վէմ» Մատենաշարի՝ միանգամից երեք գրքերի հրատարակութեան նախապատրաստական աշխատանքներով, որոնք լոյս կը տեսնեն 2022թ. վերջին եւ յաջորդ տարւայ սկզբներին։
Իշխանութիւններն անունը դնում են ուսումնական հաւաք, մարդուն տանում են առաջնագիծ: Գործ ունենք բանակի կազմաքանդման եւ ֆիդայականացման հետ:
«Կիզակէտում Արկադի Գրիգորեանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակէտ է յայտնել ռազմական փորձագէտ Կարէն Վրթանէսեանը։
«Օսկար»-ի 95-րդ մրցանակաբաշխութիւնը կը վարի ամենարիկացի շոումեն Ջիմի Քիմէլը։ Նա մրցանակաբաշխութեան արարողութիւնը կը վարի միայնակ։ Շոումենը «Օսկար»-ի հաղորդավարն է եղել նաեւ 2017 եւ 2018 թւականներին:
«Հայկական գործօն կայ, բայց այդ գործօնը, որն իրացնում է իրական քաղաքական կեանքում եւ արտաքին քաղաքականութեան մէջ, չի աշխաում հայկական պետականութեան օգտին ու հայկական շահի օգտին»,- երէկ՝ նոյեմբերի 7-ին «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած «Հայկական օրակարգ. Շարունակութիւն` հանրահաւաքներից յետոյ» թեմայով պանելային քննարկմանն ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Բագրատ Եսայեանը։
«Նոյեմբերի 5-ի հանրահաւաքից իմ սպասելիքներն այլ էին. մարդկանց թիւը քիչ էր»,- 168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում, խօսելով Դիմադրութեան շարժման համազգային հանրահաւաքի մասին, նման տեսակէտ յայտնեց իրաւաբանական գիտութիւնների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Արթուր Ղազինեանը։
Ուկրայինայի նախագահի գրասենեակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլեակը յայտարարել է, որ Կիեւը երբեք չի հրաժարւել Մոսկւայի հետ բանակցութիւններից։ Նրա խօսքով՝ Ուկրայինայի դիրքորոշումը բանակցութիւնների վերսկսման վերաբերեալ բոլորին յայտնի է՝ երկխօսութիւնը հնարաւոր է ռուսական զօրքերի դուրսբերումից յետոյ։