MENU
Հայ Դատի յանձնախմբի Գլենդէլի մասնաճիւղի յայտարարութեան համաձայն՝ Գլենդէլի քաղաքապետ Արդի (Արտաշէս) Քասախեանը ղեկավարում է տեղական քաղաքական ընտրեալների մի արշաւ որը կոչ են անում Սպիտակ տան անյապաղ դադարեցնել ռազմական օգնութիւնը Ադրբեջանին եւ շտապ մարդասիրական օգնութիւն տրամադրել Արցախին՝ Ադրբեջանի կողմից շարունակուող շրջափակման պայմաններում:
Ուրբաթ, 23 դեկտմբերի 2022 թ.-ին, Ս. Ստեփանոս Նախավկայի տօնի եւ Ուրմիայի նոյնանուն եկեղեցու անւանակոչութեան յիշատակին, եպիսկոպոսական հանդիսաւոր սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց ուրմիահայութեան հոգեւոր տնում:
Թւականիս հինգշաբթի, դեկտեմբերի 22-ի առաւօտեան Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում, նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ ներկայութեամբ ՝ Տ. Վաղինակ ծ. վրդ. Մելոյեանի ու Քահանայից դասի, տեղի ունեցաւ «Աղօթք՝ ի զօրակցութիւն արցախահայութեան եւ յանուն խաղաղութեան»:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրեանը ստորագրել է հրամանագիր մարմնամարզիկ Արթուր Դաւթեանին «Հայրենիքին մատուցած ծառայութիւնների համար» առաջին աստիճանի մեդալով պարգեւատրելու մասին:
Միլիարդատէր Բիլ Գէյթսն ասել է, որ մարդկութիւնը, կլիմայի փոփոխութեան դէմ պայքարելու համար, պէտք է ակտիւօրէն ֆինանսաւորի տեխնոլոգիաները, հակառակ դէպքում յաջորդ սերունդը սարսափելի ապագայ կունենայ:
Միացեալ Նահանգների նախագահ Ջօ Բայդէնը ստորագրել է 858 միլիարդ դոլար արժողութեամբ պաշտպանական բիւջէն 2023-ի ֆինանսական տարւայ համար։ Սա գրեթէ 80 միլիարդով աւելի է 2022 թւականի բիւջէից։
Անտարկտիդայի տեսակների երկու երրորդը, ներառեալ կայսերական պինգւինները, գտնւում են անհետացման սպառնալիքի տակ կամ մինչեւ 2100 թւականը պոպուլեացիայի կրճատման ռիսկի տակ։
Ադրբեջանի իշխանութիւնները մտադրւած քայլերով Արցախը տանում են հայաթափման, Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջման՝ 120,000 խաղաղ բնակչութեանն ամբողջութեամբ մեկուսացնելով արտաքին աշխարհից։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է Հայաստանի Մարդու իրաւունքների նախկին պաշտպան, Իրաւունքի եւ արդարութեան կենտրոն «Թաթոյեան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյեանը։