MENU
«ՀՈՒՍԿ» հաստատութեան հրաւէրով եւ նախաձեռնութեամբ՝ Թեհրան ժամանած մեդիա փորձագէտ եւ վերլուծաբան Նայիրի Յոխիկեանը, իր դասախօսական ելոյթների շարանի երրորդ եւ վերջին օրւայ ընթացքում, երէկ՝ դեկտեմբերի 7-ի երեկոյեան ելոյթով հանդէս եկաւ Հ. Մ. «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում: Մեծ թւով հանդիսատեսի ներկայութեամբ կայացած հանդիպման սկզբում, միութեան անունից դասախօսին եւ հիւրերին ողջունեց Քարմէն Չհարմահալին բեմ հրաւիրելով Հայ Դատի յանձնախմբի փոխնախագահ Նարբէ Աբուլեանին:
Չորեքշաբթի, 7 Դեկտեմբեր 2022-ի ժամը 09:00-ին, Անթիլիասի Մայրավանքի Վեհարանին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը պաշտօնական բացումը կատարեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Ընդհանուր Ժողովին: Չորս տարին անգամ մը գումարուող Ազգային Ընդհանուր Ժողովին կը մասնակցին թեմակալ առաջնորդներ եւ թեմերու պատգամաւորներ, շուրջ 125 երկսեռ անձեր:
Այսօր՝ առաւօտեան հիւանդութեան պատճառով մահացել է ճանապարհների եւ քաղաքաշինութեան նախկին նախարար Ռոստամ Ղասեմին:
«Ժողովրդավարութիւն եւ անվտանգութիւն» հասարակական կազմակերպութեան ղեկավար Նայիրա Զոհրաբեանը «Հայաստան» համահայկական հիմնադրամին հանգանակութիւն արած սփիւռքահայերին կոչ է անում լինել ուշադիր, հետեւողական եւ տեսնել՝ արդեօ՞ք իրենց ուղարկած գումարով Գիւմրիում երկու նորակառոյց շէնքերի 36 բնակարանները հասել են հասցէատէրերին։
Ռուսաստանը գիտակցում է միջուկային զէնքի կիրառման վտանգը, յայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Քաղաքացիական հասարակութեան եւ մարդու իրաւունքների զարգացման խորհրդի անդամների հետ հանդիպմանը։
Քրէական եւ քաղաքացիական իրաւունքում գործում է բարոյական կամ ոչ նիւթական վնասի փոխհատուցման ինստիտուտը, որը, չնայած իրաւական կարգաւորումների առկայութեանը, Հայաստանում դեռեւս գործնական կիրառում չի ստացել։ Բացակայում են նաեւ բարոյական վնասի գնահատման կառուցակարգերն ու փորձարկւած մեթոդները։ Հայկական իրաւական համակարգում, մի խօսքով, չնայած ֆորմալ առկայութեանը, բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտը գործնականում բացակայում է։
«Քննարկումը մի քիչ ճոխ է ասւած, որովհետեւ բիւջէտային քննարկումը մի 20 րոպէ տեւեց ամբողջ օրւայ ընթացքում»,- Yerevan.Today-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը՝ անդրադառնալով կառավարութեան ներկայացրած պետական բիւջէին եւ դրա խորհրդարանական քննարկումներին:
Ռազմական փորձագէտ Կարէն Յովհաննիսեանի խօսքով՝ թուրք-ադրբեջանական հերթական զօրավարժութիւններն Իրանի սահմանին կամ Իրանին մօտ սահմանի ամբողջ երկայնքով առաջին անգամ է տեղի ունենում։