MENU
Նարինէ Գրիգորեանի բեմականացրած «Լոռեցի Սաքօն» հինգշաբթի, փետրւարի 10-ին, հակահամաճարակային կանոնների կիրառմամբ բեմ բարձրացաւ Հ.Մ.Ա.Կ.-ի «Կոմիտաս» սրահում: Հանդիսատեսի շարքերը համալրեց ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպանը իր տիկնոջ ընկերակցութեամբ: Ներկայ էին նաեւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, ինչպէս նաեւ ազգային միութիւնների ներկայացուցիչները եւ արւեստի անւանի գործիչներ:
Արցախի կառավարութիւնը ոչ իշխանական ներկայացուցիչներով, նախկին պաշտօնեաներով ու ընդդիմադիրներով համալրելու՝ Արայիկ Յարութիւնեանի ծրագիրը կրկին ակտիւ քննարկման փուլում է։
Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին այսօր նշում է երիտասարդների բարեխօս Ս. Սարգիս Զօրավարի յիշատակութեան օրը։
ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի եւ Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութեան համատեղ նախաձեռնութեամբ եւ ջանքերով փետրւարի 7-10 տեղի ունեցաւ ԱՀ արտգործնախարար Դաւիթ Բաբայեանի աշխատանքային այցը Բրիւսէլ։
Մի վերին իրաւարար կարծես պարզել է մեր առջեւ պատմութեան հայելին, եւ նրա արտացոլանքի մէջ տեսնում ենք մեր ժամանակը՝ իր հակասականութեամբ, յաղթանակներով եւ պարտութիւններով, մարտիրոսութիւններով ու դաւաճանութիւններով։ Տասնամեակների հեռաւորութեամբ օտար ուժերի կողմից հայ ժողովրդի վզին փաթաթւած երկու յեղափոխութիւն՝ նոյն կարգախօսներով՝ արդարութիւն, ժողովրդավարութիւն, ժողովրդի իշխանութիւն եւ խաղաղութիւն։
Հայ-իրանական դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 30-ամեակի շրջանակում Իրան ժամանած Սօս Սարգսեանի անւան Համազգային թատրոնը, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի հրաւէրով, թւականիս փետրւարի 9-ին, «Արարատ» միութեան սրահում, ներկայութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Սիփան եպս. Քէչէճեանի, ազգային մարմինների եւ Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչների եւ «Արարատ» միութեան արտօնատիրոջ, ինչպէս նաեւ համայնքի արւեստասէր հանդիսատեսի, ներկայացրեց Յովհաննէս Թումանեանի «Լոռեցի Սաքօն» ստեղծագործութեան համանուն բեմադրութիւնը, որը համեմւած էր երաժշտական ինքնատիպ լուծումներով` երգով ու նւագով, որոնք կատարեցին ներկայացման դերակատարները:
«ԱԽ քարտուղարը նաեւ ընդգծել է, որ ըստ 1991 թւականի «Անկախ պետութիւնների համագործակցութիւն ստեղծելու մասին» համաձայնագրի՝ կողմերը ճանաչել են այդ սահմանը, վաւերացրել Համաձայնագիրը իրենց խորհրդարաններում եւ դարձրել այն երկու երկրների օրէնսդրութեան անբաժանելի մաս»: Սա ադրբեջանական պաշտօնական աղբիւրի տեղեկատւութիւն չէ։ Սա Ալիեւի յայտարարութիւն չէ։
Փետրւարի 10-ից համացանցի վրայ կարելի է ընթերցել «Դրօշակ» պարբերականի 2022 թւականի երկրորդ համարը: Փետրւարը հայ ժողովրդի կեանքում նշանաւորւում է ազգային ըմբոստացման երկու կարեւոր փաստերով, որոնցից մէկն արձանագրւել է 1921 թւականին, իսկ միւսը` 1988 թւականին` որպէս արցախյան շարժման սկիզբ: «Դրօշակ»-ի առաջնորդողը զուգահեռներ տանելով երկու ժամանակաշրջանների միջեւ, անդրադառնում է նաեւ վերոնշեալ երկու պատմական իրադարձութիւններին: