MENU
Ալի Շամխանին Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Վիեննայում ընթացող բանակցութիւններին՝ բացառելով Արեւմուտքի հետ Միջուկային գործարքի վերականգնման շուրջ ընթացող բանակցութիւններից բացի, այլ թեմաների շուրջ բանակցութիւնը:
Փետրւարի 16-ին կայացել է Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկւած էին «Բռնազաւթւած տարածքների մասին», «Քաղաքացիական օրէնսգրքում լրացում կատարելու մասին» օրէնքների նախագծերի փաթեթը։
Դաշնակցութիւնը հետեւողական է լինելու, որ Արման Բաբաջանեանը եւ բոլորը, ով կը յանդգնի վիրաւորել Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը, ենթարկւեն պատասխանաւութեան օրինականութեան սահմաններում՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում վստահեցրեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Արծւիկ Մինասեանը։
Քանի մը օրէն, պիտի նշենք Արցախեան արժումին շղթայազերծման 34-րդ տարեդարձը: 1988-ի այս օրերուն էր որ հայկական աշխարհը, սկսելով Արցախէն ու համակելով Երեւանն ու աշխարհասփիւռ հայութիւնը, ինքզինք երկրաշարժի ենթարկեց եւ մեր նորագոյն պատմութեան մէջ բացաւ նոր էջ մը:
Այն պատմական երեւոյթը, որը Խոսէ Օրտեգա Գասետը անւանում էր «զանգւածների ապստամբութիւն», շատ աւելի հեշտ է նկարագրել, քան վերլուծութեան ենթարկել, որովհետեւ վերլուծութիւնը սեփական մօտեցում է պահանջում, իսկ ես այդ մօտեցումը չունեմ: Նկարագրենք այդ երեւոյթը ճիշտ այնպէս, ինչպէս կէս դար առաջ արեց Գասետը:
Հերթը հասաւ Ղազախստանին: Այն, ինչը վաղուց սպասւում էր, սկսւեց անսպասելիօրէն, ինչպէս առաջին ձիւնը: Սակայն ակնյայտ էր, որ ամբոխի գործողութիւնները նախապատրաստւած ու կազմակերպւած էին:
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը ֆէյսբուքի իր էջում անդրադարձել է նախօրէին ՀՅԴ հասցէին հնչած զրպարտանքներին.
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցուեան անդամ Քրիստինէ Վարդանեանն իր ֆէյսբուքեան էջում գրառում է կատարել՝ անդւադառնալով 44-օրեայ պատերազմի վերաբերեալ ԱԺ Քննիչ յանձնաժողովի ձեւաւորմանը: