MENU
Փետրւարի 1-ին, տեղի է ունեցել տնտեսական համակարգման յանձնաժողովի հերթական նիստը, որը նախագահել է Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին:
«Արցախի Հանրապետութեան Սահմանադրութեան փոփոխութեան մասին» օրէնքի նախագիծն Արցախի ԱԺ նիստում կը քննարկւի փետրւարի 2-ին։ Այս փուլում սահմանադրական փոփոխութիւններ անելու անհրաժեշտութիւնը, ըստ ԱՀ Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութեան պատգամաւոր, ԱՀ ԱԺ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայեանի, բխում է այն մարտահրաւէրներից, որոնք կանգնած են Արցախի առջեւ։
Մեծով ու փոքրով, կուսակցական թէ անկուսակցական, արեւելեան թէ արեւմտեան հատուածներ, մի կողմ թողնելով ամէն տեսակի փոքրոգի անհամաձայնութիւններ, միաւորուելով, համապատասխան մարմինների հաւաքականութեամբ, կազմակերպուած ոտքի պէտք է ելնենք ողջ հայութեամբ, աշխարհի բոլոր անկիւններում:
Թուրքիայի ազգային պաշտպանութեան նախարար Յուլուսի Աքարը յոյս է յայտնել, որ Հայաստանը «պատշաճ կերպով կը գնահատի» Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից իրեն մեկնւած «խաղաղութեան ձեռքը»: Այս մասին նա յայտարարել է Անկարայում իր ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ բանակցութիւններից յետոյ:
«Օմիկրոն» շտամը վարակի արդիւնքում սկսել է ճնշել ինտերֆերոնի առաջացմանը եւ աւելի լաւ է դիմակայում արտաքին էկզոգէն ինտերֆերոնի հակավիրուսային ազդեցութեանը։ Սա կարող է բացատրել կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով երեխաների վարակման նման անակնկալ թռիչքը։
Բայց իրօք ունիկալ ժողովուրդ ենք. մեր ունեցած, արիւնով ազատագրած հողերը նւիրում ենք թշնամուն, բայց ազգովի քննարկում ենք Սեւրի պայմանագրով «մեզ տրւած» պատմական հողերը վերդարձնելու մասին:
Գրաքննադատ Հայկ Համբարձումեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Լոյս տեսաւ մեր եռամեայ աշխատանքների արդիւնքը՝ «Ռոստամ Զալ. հայ-իրանական դիւցազնավէպ» գիրքը՝ նւիրւած Սարգիս Յարութիւնեանի յիշատակին։ Ժողովածուում ընդգրկւած են «Ռոստամ Զալի» նախկինում հրատարակւած եւ անտիպ պատումներ։