MENU
Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է. «ՌԴ-ի հետ յարաբերութիւնները դաշնակցային մակարդակի բարձրացրած Ադրբեջանն իր ենթակայութեան տակ գտնւող քարոզչամիջոցներով հակառուսական բնոյթի արշաւ է ծաւալում։
Ստամբուլի Սարըյէր վարչական շրջանում գտնւող հայկական Սուրբ Հռիփսիմեանց եկեղեցում աւարտւել են վերանորոգման աշխատանքները, եւ եկեղեցին բացել է իր դռները հաւատացեալների համար:
Հինգշաբթի, 24 փետրւարի 2022 թ.-ին, Սրբոց Վարդանանց զօրավարաց ազգային-եկեղեցական տօնի միշտ այժմէական խորհուրդը վերարծարծւեց Ատրպատականի հայոց թեմի երիտասարդ եւ տարեց սերնդի հոգում: Ծանօթ է, որ այս թեմի սահմաններում է գտնւում Աւարայրի դաշտը, որտեղ 451 թւին տեղի ունեցաւ հայոց մեծ հաւատամարտը: Այս առիթով, թեմի հայաշատ քաղաքներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում ազգային-եկեղեցական ծրագրեր իրականացւեցին, իւրաքանչիւր վայրում՝ համապատասխան համավարակի հսկող պետական մարմնի թոյլատրած սահմանափակումներին:
«Թէ ինչի մասին են խօսել, կամ ինչ է եղել, իհարկէ, մենք չենք իմանայ, դրա վերաբերեալ որեւէ ինֆորմացիա չկայ։ Ամէն ինչ չէ, որ պէտք է ասւի բանակցային գործընթացի վերաբերեալ, բայց լաւ կը լինի, որ ինչ-որ բաներ իմանանք՝ հասկանալու համար, թէ գործընթացն ինչպէս է զարգանում»,- նշեց Ռուբէն Սաֆրաստեանը։
Կիեւում Իրանի Իսլ. Հանրապետութեան դեսպան Մանուչեհր Մորադին իր թւիթերեան միկրոբլոգում գրել է, որ Ուկրայինայից Իրանի քաղաքացիների տարահանումն ապահովւած է:
Նայիրա Զոհրաբեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․ «Ուկրայինայում հայ համայնքը ապաստան է գտնում հայկական եկեղեցիներում:
Վաւերագրական ֆիլմերիռեժիսոր Յովհաննէս Իշխանեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է․ «Փոքրիկ Արցախը 44 օր դիմացաւ Ադրբեջանին, Թուրքիային, Բրիտանիային, Իսրայէլին, Պակիստանին, Սիրիայից ներմուծւած վարձկաններին։
Սպորտային մարմնամարզութիւնում Հայաստանի հաւաքականի առաջատար Արթուր Դաւթեանին անունով նոր տարր կը գրանցւի։
Չորեքշաբթի, 23 փետրւարի 2022 թւականի կէսօրին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց, Իրանում հաւատարմագրւած Յունաստանի լիազօր եւ արտակարգ դեսպան՝ պրն. Դիմիրտի Ալէքսանդրագիսին: