MENU
Իրանի մայրաքաղաք Թեհրանում աւարտւած յունահռոմէական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները նւաճել են 3 մեդալ։
Փետրւարի 27-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշելու է Բուն բարեկենդանը։ Սա Մեծ պահքի առաջին կիրակին է։ Կիրակնօրեայ սուրբ պատարագն արդէն մատուցւելու է փակ խորանով։
Արցախեան 44-օրեայ պատերազմից յետոյ Ադրբեջանի կողմից օկուպացւած Արցախի տարածքներում մնաց հսկայական մշակութային ժառանգութիւն, մասնաւորապէս՝ 2000 յուշարձան, այդ թւում՝ 13 վանական համալիր, 122 եկեղեցի, 52 ամրոց, 523 խաչքար, 4 մատուռ, արգելոցներ, 12 թանգարան՝ աւելի քան 20 հազար նմուշներով։
Ամերիկեան հետազօտութիւնների հայկական կենտրոնի տնօրէն, քաղաքագէտ Սուրէն Սարգսեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է միացեալ Արեւմուտքի կողմից Ռուսաստանի դէմ կիրառւող պատժամիջոցների խնդրին։
Ռուսաստանը Ուկրայինայում ռազմական գործողութիւններ սկսելու պատճառով զրկւեց Ֆորմուլա-1 դասի աւտոարշաւի աշխարհի առաջնութեան Ռուսաստանի Մեծ մրցանակից եւ շախմատի Օլիմպիադայից:
Այս տարի՝ Սրբոց Վարդանանց տօնի առիթով թւականիս փետրւարի 24-ին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում ի մասնաւորի Սարդարապատ քաղաքամասի Սրբոց Վարդանանց եկեղեցում, նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ՝ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ ձեռամբ արժ. Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանի։ Արարողութեանը նեկայ էին նկատառելի թւով հաւատացեալ ժողովուրդ:
Նախագահութեամբ Գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի, հինգշաբթի՝ 2022 թւականի փետրւարի 24-ի առաւօտեան, Սրբոց Վարդանանց եւ Շահինշահրի համանուն եկեղեցու անւանակոչութեան տօների առթիւ, Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում տեղի ունեցաւ ս. եւ անմահ պատարագ, որը մատուցեց Տ. Սահակ քհնյ. Մինասեանը: Արարողութեանը ներկայ էին դպրաց դասի եւ Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչները: