Հա

Համայնք

Items filtered by date: Կիրակի, 06 Փետրւարի 2022 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Այսօր մեր հասարակութիւնը, ցաւօք, այն վիճակում է գտնւում, որ պէտք է ազգային գաղափար, ու ես համոզւած եմ, որ Դաշնակցութիւնը կարող է լինել այն քաղաքական ուժը, որն այդ գաղափարը կը ձեւաւորի եւ կառաջարկի մեր հանրութեանը՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց «Վերածնւող Հայաստան» կուսակցութեան նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդներից Վահէ Յակոբեանը, որը մասնակցում էր ՀՅԴ հիմնադրման 131-ամեակի միջոցառմանը:

Դաշնակցութեանը երկու հայեցակէտից կարելի է նայել՝ ուղղակի որպէս քաղաքական ուժ, որը գրանցւած է Արդարադատութեան նախարարութիւնում ինչպէս միւս բոլոր կուսակցութիւնները, եւ որպէս ազգային ուժ՝ աւելի լայն իմաստով. Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց քաղաքագէտ Էդգար Էլբակեանը, որը մասնակցում էր ՀՅԴ հիմնադրման 131-ամեակի միջոցառմանը:

Ուրախութեամբ տեղեկացանք, որ «Սանաթի Շարիֆ» պետական համալսարանի ռեկտոր դոկտ. Ջալիլին նոյն համալսարանի դասախօս դոկտ. Ադրինէ Մելիք-Խաչատրեանին երկու տարով նշանակել է նոյն համալսարանի՝ ճարտարագիտութեան եւ նիւթագիտութեան ֆակուլտետի ուսանողների եւ մշակութային հարցերի գծով ռեկտորի տեղակալ:

Published in Թեհրան
Կիրակի, 06 Փետրւարի 2022 13:30

6 փետրւարի 2022

Published in PDF

ԱՄՆ-ում բնակւող սփիւռքահայ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ անդամ Վիգէն Սօսիկեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է, որ սոցցանցերում վերջերս շրջանառւող գրառումները վկայում են այն մասին, որ դեսպան Արմէն Բայբուրդեանը լքում է Լոս Անջելէսում Հայաստանի գլխաւոր հիւպատոսի պաշտօնը։

Շաբաթ, 5 փետրւարի 2022 թ.-ին, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ նոյն խորհրդի անդամ եւ Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի հետ կապ տկն. Անի Միրզախանեանի, ազգային առաջնորդարանի դահլիճում հանդիպում ունեցաւ Կրթական խորհրդի հետ:

Published in Թեհրան

Մեր ամենահին կուսակցութեան անցած ճանապարհը, նաեւ այդ ճանապարհի ընթացքում նրա գործունէութիւնն ու դրած սանդղակները այսօր էլ գերարդիական են՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան, թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը, որը մասնակցում էր ՀՅԴ հիմնադրման 131-ամեակի միջոցառմանը:

Դաշնակցութիւնն ունի մեծ առաւելութիւն, որը միեւնոյն ժամանակ նրա թերութիւնն է՝ Դաշնակցութիւնը գիտի կոլեկտիւ ձեւով կազմակերպել ամէն ինչ՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագէտ Հրանտ Բագրատեանը, որը մասնակցում էր ՀՅԴ կազմաւորման 131-ամեակի միջոցառմանը:

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբէթ Երկրորդն իր գահակալութեան 70-ամեակի նախօրէին դիմել է ժողովրդին, ինչի մասին ասւում է թագաւորական ընտանիքի թւիթերեան էջում: Այս ուղերձում նա ասել է՝ ով է լինելու Մեծ Բրիտանիայի յաջորդ թագուհի կոնսորտը: Խօսքը նրա աւագ որդու՝ արքայազն Չարլզի կնոջ՝ Քորնուէլի դքսուհի Կամիլայի մասին է:

Published in Միջազգային
Էջ 1, 3-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։