MENU
Այսօր, մարտի 10-ին ՀՅԴ Բիւրոյի գրասենեակում տեղի ունեցաւ նորընտիր ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանի եւ ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանի մամուլի ասուլիսը։
Մարտի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՅԴ նորընտիր Բիւրոյի անդամներին՝ առաջնորդութեամբ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանի։
Այսու մեր սիրելի համայնքին տեղեկացնում ենք, որ Թեմական խորհրդի կողմից կեանքի է կոչւել 2022 թւականի Ապրիլ 24-ի 107-ամեակի ոգեկոչման եւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան 104-ամեակի տօնակատարութեան Կենտրոնական յանձնախումբը:
Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի գրասենեակից տեղեկանում ենք, որ մարտի 8-ի երեկոյեան պատգամաւորը հանդիպում է ունեցել մի քանի հայ գործարարների, առեւտրականների ու արդիւնաբերական ընկերութիւնների տնօրէնների հետ:
Իրանի Իսլ. Հանրապետութիւնում Ռուսաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Լեւոն Ջաղարեանն՝ երէկ մարտի 9-ին, Թեհրանում մամլոյ ասուլիս է տւել է մի շարք լրատւամիջոցների:
Ազատութեան եւ անկախութեան սկզբունքը եւ ազատ ու անկաշկանդ ապրելու ցանկութիւնն ու ձգտումը, մարդ անհատի ու ժողովուրդների անկապտելի իրաւունքն է, որն որպէս առաջադիմական մի շարժում, միջազգայնօրէն ճանաչւած օրէնք եւ իրաւունք է համարւում եւ իզուր չէ, որ պատմութեան ընթացքում տեսնում ենք ժողովուրդների պայքարի երկար շարանը՝ օտարների լծից ազատագրւելու եւ անկախ պետութիւն հաստատելու համար:
ՀՀ մարդու իրաւունքների պաշտպան Քրիստինէ Գրիգորեանը կապի մէջ է Արցախի մարդու իրաւունքների պաշտպանի ու Գլխաւոր դատախազի հետ։
Սոյն թւականի փետրւարի 28-ից մարտի 8-ը Հայաստանում տեղի ունեցաւ ՀՅԴ 34-րդ Ընդհանուր Ժողովը։ Աշխարհի շուրջ 30 երկրներից ժամանած 100 պատւիրակները քննարկեցին եւ արժեւորեցին համահայկական կառւյցի հաշւետու ժամանակաշրջանի գործունէութիւնը, ուղենշեցին ՀՅԴ առաջիկայ քառամեակի ռազմավարութիւնը՝ որդեգրելով քաղաքական գործունէութեան առաջնահերթութիւններն ու հիմնական ուղղութիւնները։