MENU
Երկու կարեւոր գործօն կայ, որ ներկայումս զսպում կամ դանդաղեցնում է Ադրբեջանին՝ իր ագրեսիան ողջ սցենարով իրացնելու համար։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը:
Պէտք է հասնել նրան, որ ռուսական կողմը տէր կանգնի իր այսօրւայ յայտարարութեանը, իսկ Ադրբեջանը զգայ, որ պատերազմից յետոյ առաջին անգամ իր ծրագրերը տապալւեցին Արցախում։ Անդրադառնալով Ռուսաստանի ՊՆ յայտարարութեանը՝ ֆէյսբուքեան իր էջում գրել է քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը՝ յաւելելով, որ դրան հասնելու համար պէտք է աշխատել ե՛ւ դիւանագիտական, ե՛ւ տեղեկատւական դաշտում։
Ինչո՞ւ է սրւել իրավիճակը Ղարաբաղում։ Վերջին իրադարձութիւնների հիմնական ադրբեջանական լէյտմոտիւը՝ հասնել Ղարաբաղից ռուսական զինւորականների հեռացմանը եւ, ըստ էութեան, աւարտել Ղարաբաղի խնդրի քաղաքական լուծումը։
Մարտի 26-ի լոյս 27-ի գիշերը եւ առաւօտեան ժամը 9:00-ի դրութեամբ օպերատիւ- մարտավարական իրադրութիւնը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թւում նաեւ արեւելեան սահմանագօտում, յարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրւել:
Մարտի 26-ին, ադրբեջանական զինւած ուժերը, Ասկերանի շրջանի Փառուխ գիւղ ներխուժումից յետոյ, շարունակել են տեղաշարժերն ու ագրեսիւ գործողութիւնները ռուս խաղաղապահ զօրակազմի պատասխանատւութեան գօտում՝ Քարագլուխ բարձունքի տարբեր ուղղութիւններով:
ՌԴ ԱԳՆ-ը շաբաթ օրը յայտարարութիւն է տարածել՝ ծայրայեղ մտահոգութիւն յայտնելով Լեռնային Ղարաբաղում լարւածութեան աճի կապակցութեամբ։
Ստեղծւած բարդ ռազմաքաղաքական իրավիճակը ստիպում է, որ մենք սթափ գնահատենք այսօր առկայ իրադրութիւնը, նախեւառաջ՝ թուրք-ադրբեջանական տանդեմի դրսեւորած յանցագործ վարքը, որը ոչ միայն Արցախում է, այլեւ ՀՀ սահմաններին, մեր երկրի ներսում։ Այդ երկրները, գնահատական չստանալով միջազգային հարթակում, օգտւելով իրավիճակից՝ շարունակում են ճնշումը Հայաստանի եւ Արցախի վրայ։
Artsakhtert.com-ը գրում է. Արցախի ժողովրդի անվտանգութեան ապահովման պահանջով երէկ՝ մարտի 26-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում խաղաղ հաւաք է տեղի ունեցել՝ «Արցախի կանայք՝ յանուն Արցախի ապագայի» նախաձեռնութեամբ:
ԵՄ դիւանագիտութեան ղեկավար Ժոզէֆ Բորէլը շաբաթ օրը Doha Forum միջազգային համաժողովում ելոյթի ժամանակ ասել է, որ Իրանը եւ համաշխարհային տէրութիւնները շատ մօտ են 2015թ․ միջուկային գործարքը վերսկսելու համաձայնագրին։