MENU
Արցախի տեղեկատւական շտաբից յայտնում են, որ Ասկերանի շրջանի Փառուխ գիւղն այժմ գտնւում է Արցախում տեղակայւած ռուս խաղաղապահ զօրակազմի վերահսկողութեան գօտում։
Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւնը գոհունակութեամբ արձանագրում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները յստակ գնահատական են տւել Լեռնային Ղարաբաղում իրադրութեան վերջին սրմանը՝ փաստելով, որ այն հետեւանք է ադրբեջանական զօրքերի շարժի:
Քառասունչորս օրեայ պատերազմը չէ աւարտած: Նոյեմբեր 10-ի եռակողմ յայտարարութիւնը պատերազմի դադրեցման մասին խաբուսիկ է: Ազրպէյճան դիմած էր պատերազմի միանգամընդմիշտ լուծելու համար, ի նպաստ իրեն, ղարաբաղեան տագնապը, այսինքն` վերջ տալու Արցախի Հանրապետութեան գոյութեան եւ հայաթափելու Արցախը:
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի մարմինը անցնող օրերուն Արցախի մէջ արձանագրուող վերջին զարգացումներուն հարցով կապ հաստատեց ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակի համանախագահող երկիրներու եւ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներու դեսպանատուներու հետ:
Այսօր հայութեան առջեւ կրկին հառնել է նոյն հին խնդիրը. ինչպէ՞ս խուսափել Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից իրականացւող ցեղասպանութիւնից, ինչպէ՞ս փրկել Հայաստանի Հանրապետութիւնը եւ Արցախի Հանրապետութիւնը կործանումից: Ինչպէս 1915 թ., թուրքերի համար կրկին յարմար ժամանակ է, երբ քաղաքակիրթ աշխարհի ուշադրութիւնը կենտրոնացւած է Ուկրայինայի խնդրին, թուրքերը առիթը բաց չեն թողնում Արցախի Հանրապետութիւնում շարունակելու էթնիկ զտումների քաղաքականութիւնը, Մինսկի խմբիհ ամանախագահ երկրների նախագահներին ուղղւած դիմումի մէջ գրել է Մտաւորականների միութիւնը:
Եւրոմիութեան արտաքին քաղաքականութեան գերատեսչութեան փոխղեկավար Էնրիկէ Մորան, որն այցով գտնւում է Թեհրանում, երէկ հանդիպել է ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանի եւ փոխարտգործնախարար, Վիեննայի բանակցութիւններին գլխաւոր բանագնաց Ալի Բաղերի Քանի հետ:
Բեռլինում անցկացւող Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) Գրան պրիշարքի երրորդ մրցաշարի խմբային փուլի նախավերջին տուրում Հայաստանի հաւաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնեանը (ԱՄՆ) սպիտակ ֆիգուրներով մրցեց ռուսաստանցի Անդրէյ Եսիպենկոյի հետ եւ առաւելութեան հասաւ 23 քայլում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը պայմանաւորւել են Ռուսաստանի եւ Ուկրայինայի պատւիրակութիւնների՝ Ստամբուլում կայանալիք յաջորդ հանդիմպան մասին: Գրում է News.am-ը:
Ադրբեջանական կողմն իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերում Փառուխ բնակավայրի տարածքից։ Այս մասին յայտնում է ՌԴ ՊՆ-ն: