MENU
Արցախի Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք - ՔՄԴ», «Միասնական հայրենիք», «Արդարութիւն», «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» եւ «Արցախի ժողովրդավարական կուսակցութիւն» խմբակցութիւնները յայտարարութեամբ են հանդէս եկել։
Տեւական ժամանակահատւած է, ինչ Հայ Դատի Ամերիկայի Միացեալ Նահանգների յանձնախումբը աշխատում է Ադրբեջանին ամերիկեան ռազմական օժանդակութեան բոլոր տեսակներից զրկելու, ինչպէս նաեւ Թուրքիային ամերիկեան ռազմական տեխնոլոգիաների վաճառքը կանխելու ուղղութիւններով։
Ասւածը ենթադրում է բազմավեկտոր աշխատանք` սկսած համայնքային համախմբումից մինչեւ Կոնգրեսի մի քանի յանձնաժողովների, պետական եւ պաշտպանութեան դեպարտամենտների հետ յարաբերութիւններ եւ այլն։ Խնդիրն աւելի է բարդանում Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ լինելու պարագայում։
2020թ․ Արցախի նկատմամբ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ, ամերիկեան տեխնոլոգիաների կիրառումը, ի դէմս «Բայրակթար» անօդաչուների առանձին դետալների եւ F-16 կործանիչների, ամերիկեան օրէնսդրութեան կոպիտ խախտում է այն առումով, որ ԱՄՆ ոլորտային օրէնսդրութեան համապատասխան՝ ԱՄՆ ռազմական արտադրանքը չի կարող կիրառւել երրորդ երկրի կողմից եւ յատկապէս չի կարող կիրառւել թիրախաւորելով խաղաղ բնակչութեանը։
Այս եւ պատերազմական յանցագործութիւնների տարրեր պարունակող բազմաթիւ այլ հանգամանքներ վկայակոչելով՝ Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը երկարատեւ աշխատանք է իրականացրել ռազմական օժանդակութեանն ու զէնքի վաճառքին վերաբերող ադրբեջանա-թուրքական նկրտումները ԱՄՆ Կոնգրեսում ձախողելու ուղղութեամբ։ Յանձնախմբի ջանքերի արդիւնքում փետրւարի սկզբին առաւել քան 50 կոնգրեսականից բաղկացած երկկուսակցական խումբը միացել է Կոնգրեսի հայկական հարցերով յանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնին եւ Գուս Բիլիրակիսին՝ ԱՄՆ պետական եւ պաշտպանութեան դեպարտամենտներից պահանջելով արգելափակել չորրորդ սերնդի F-16 կործանիչների եւ արդիականացման սարքաւորումների վաճառքը Թուրքիային:
Մարտի սկզբին ԱՄՆ կառավարութեան հաշւետւողականութեան գրասենեակը հրապարակել էր զեկոյց՝ արձանագրելով, որ ԱՄՆ պետական եւ պաշտպանութեան դեպարտամենտները 2014-2020թթ. հաշւի չեն առել Հայաստանին ու Ադրբեջանին տրամադրւող ամերիկեան աջակցութեան ազդեցութիւնը երկու երկրների միջեւ հաւասարակշռութիւնը չխախտելու համատեքստում։
Պետական մարմինները Կոնգրեսին պատշաճ չեն ծանուցել նաեւ Ադրբեջանին տրամադրւող ռազմական օժանդակութեան վերաբերեալ, ինչպէս նաեւ համոզւած չեն եղել, որ տրամադրւող օժանդակութիւնը չի օգտագործվի ընդդէմ Հայաստանի։
Այս եւ սրանց նախորդող բազմաթիւ այլ զարգացումներ, որոնցից, օրինակ, ամիսներ առաջ 2020թ․ պատերազմի ընթացքում ամերիկեան ռազմական տեխնոլոգիաների օգտագործման հետաքննութեան մասով ԱՄՆ Կոնգրեսի որոշումը, Թուրքիայի եւ Ադրբեջանի համար ԱՄՆ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցութեան առումով բաւական անբարենպաստ իրավիճակ են ստեղծել, որից երէկ դժգոհել է նաեւ Թուրքիայի պաշտպանութեան նախարար Յուլուսի Աքարը։ Վերջինս CNNturk-ի եթերում յայտարարել է, որ հայկական եւ յունական լոբբիները ԱՄՆ Կոնգրեսում արգելափակում են նոր F-16 կործանիչների եւ արդիականացման տեխնոլոգիաների վաճառքը Թուրքիային։
Հարկ է նշել, որ Թուրքիային եւ Ադրբեջանին վաճառւող/տրամադրւող ամերիկեան ռազմական արտադրանքի վրայ արգելանք դնելու համար Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը ձեւաւորել է տարբեր ժողովուրդների համայնքային կազմակերպութիւնների կոալիցիա, որում ներառւած կազմակերպութիւնների թիւն անցնում է մէկ տասնեակից՝ ներառելով յունական, ասորական, քրդական, հրէական եւ այլ կազմակերպութիւններ։
Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը շարունակելու է ջանքեր գործադրել՝ հասնելու Ադրբեջանին տրամադրւող ամերիկեան ռազմական օժանդակութեան բացառմանը եւ «907-րդ յօդւածի» պահանջների վերականգնմանը, ինչպէս նաեւ Թուրքիայի հետ ռազմական տեխնոլոգիաների առեւտրի դադարեցմանը։
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ
Parliamentmonitoring.am-ի հարցազրոյցը ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանի հետ։
Մարտի 28-29-ի լոյս գիշերը՝ մինչեւ առաւօտեան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրւել եւ օպերատիւ-մարտավարական իրադրութիւնը մնացել է լարւած՝ մարման որոշակի դրական միտմամբ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Տեղեկատւական շտաբը:
Թուրքիայի պաշտպանութեան նախարար, բանակի գեներալ Յուլուսի Աքարը CNN TÜRK-ի հետ զրոյցում յայտնել է, որ F-16 կործանիչների հարցով իրենք Անկարայում ԱՄՆ-ի ռազմական կցորդի միջոցով դիմել են Վաշինգտոնին։ Խօսել են ամերիկացի գործընկերների հետ, որից յետոյ ամերիկեան կողմը 2 անգամ պատւիրակութիւն է գործուղել Թուրքիա։
«Ադրբեջանի հետ խաղաղութեան գնալն առանց նախապայմանների, առանց համապատասխան իրադրութեան ճիշտ գնահատման, անընդունելի է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում ասաց «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Սէյրան Օհանեանը։
ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերէշը յայտնել է, որ յանձնարարել է իր տեղակալ Մարտին Գրիֆիթսին շահագրգիռ կողմերի հետ ուսումնասիրել Ուկրայինայում մարդասիրական զինադադար կնքելու հնարաւորութիւնը։
Բեռլինում անցկացւող Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) Գրան պրի շարքի երրորդ մրցաշարի խմբային փուլի վերջին տուրում Հայաստանի հաւաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնեանը (ԱՄՆ) սեւ ֆիգուրներով մրցեց ռուսաստանցի Գրիգորի Օպարինի հետ եւ պարտութիւն կրեց 31-րդ քայլում։
Ազատ ոճի ըմբշամարտի Եւրոպայի բրոնզէ մեդալակիր, աշխարհի անհատական գաւաթի բրոնզէ մեդալակիր Արման Անդրէասեանը վստահ յաղթանակով դուրս եկաւ Եւրոպայի առաջնութեան եզրափակիչ եւ կը պայքարի չեմպիոնի կոչման համար: