Հա

Համայնք

Items filtered by date: Երեքշաբթի, 08 Մարտի 2022 - Ալիք օրաթերթ

ԻՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրէն Քեթրին Ռասըլը տարածել է յայտարարութիւն՝ Կանանց միջազգային օրւայ կապակցութեամբ։

Published in Հասարակական

Մարտ ամսւայ առաջին շաբաթը հետաքրքրականօրէն առնչւած է կանանց հետ. այսպէս՝ Մարտ ամսւայ առաջին ուրբաթ օրը նւիրւած է Կանանց միջազգային աղօթքի օրւան, երբ կանայք առանց դասակարգի խտրութեան իրենց հաստատութիւնների, եկեղեցիների մէջ հաւաքւում եւ աղօթում են ընտանիքի, հասարակութեան, եկեղեցու եւ աշխարհի խաղաղութեան համար։ Ինչպիսի ազնիւ եւ դաստիարակիչ երեւոյթ։

Published in Հասարակական

Կիրակի, 6 մարտի 2022 թ.-ի առաւօտեան, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ նոյն խորհրդի անդամ եւ Եկեղեցական խորհուրդների կապ՝ Հայկազ Շիրւանեանի, Ս. Աստւածածին եկեղեցի կատարած այցելութեան ընթացքում հանդիպում ունեցան Եկեղեու խորհրդի հետ: Հանդիպմանը ներկայ էր նաեւ Ս. Աստւածածին եկեղեցու հոգեւոր հովիւ արժ. Տ. Յակոբ քհնյ. Քեշիշեանը:

Published in Թեհրան

Չորեքշաբթի, 2 մարտի 2022 թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Իրանում հաւատարմագրւած Էստոնիայի Հանրապետութեան պատւոյ հիւպատոս՝ Արմէն Մութաֆեանին եւ իր եղբօր՝ Ալբերտ Մութաֆեանին, ովքեր եկել էին յայտնելու, որ սիրով կը ստանձնեն Սրբազան Հօր քահանայական ձեռնադրութեան 50-ամեակին եւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդութեան 20-ամեակին նւիրւած գրքի հրատարակութեան մեկենասութիւնը:

Published in Թեհրան

Ռուս-ուկրայինական պատերազմը շարունակւում է: Բոլորս էլ գիտակցում ենք՝ ինչ սցենարներով էլ զարգանան ուկրայինական ճակատում իրադարձութիւնները, այդ իրադարձութիւնների արդիւնքը զգալու ենք մեր տարածաշրջանում: Թուրքիան ակտիւ ուղերձներ է յղում երկու կողմերին: Ո՞րն է Թուրքիայի շահն այս պատերազմում, եւ նույն այդ Թուրքիան այս տարածաշրջանում ինչպիսի՞ խնդիրներ կառաջացնի, եթէ ռուս-ուկրայինական ճակատում իրադարձութիւնները յստակ հանգուցալուծում չգտնեն:

Երասխի ուղղութեամբ ադրբեջանական գործողութիւնների դրդապատճառները հասկանալու համար պէտք է վերլուծել իրադարձութիւնների քաղաքական, ռազմական գործօններն ու տարածաշրջանային իրադրութիւնը։ 

ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնը, Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը տեսակոնֆերանսի միջոցով խորհրդակցութիւնների ժամանակ յայտարարել են Կիեւին, ներառեալ ռազմական, հետագայ օգնութիւն ցուցաբերելու յանձնառութեան մասին: 

Published in Միջազգային

Ադրբեջանական կողմը շարունակում է պահպանել լարւած մթնոլորտ Արցախի Հանրապետութեան Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի յարակից դիրքերում։ Մարտունու շրջանի Նորշէն համայնքում նոյնպէս լարւած իրավիճակ է, դեռ մարտի 4-ին ադրբեջանցիները կրակոցներ էին արձակել գիւղի ուղղութեամբ, բարձրախօսով յորդորել էին բնակիչներին լքել տարածքը։ 

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանեանն անդրադարձել է վերջին օրերին Ադրբեջանի ռազմատեղեկատւական աղբիւրների տարածած կեղծ լուրերին՝ հայ-ադրբեջանական շփման տարբեր հատւածներում հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու մասին.

ԱԳ Նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը հեռախօսազրոյց է ունեցել ՌԴ ԱԳ Նախարար Սերգէյ Լաւրովի հետ:

Published in Իրան

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։