MENU
Ադրբեջանը սեպտեմբերի 13-ից Հայաստանի դէմ սանձազերծած հերթական ագրեսիայի ընթացքում հրթիռակոծել է նաեւ դէպի Իրան գնացող էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերը, 12 ժամ թոյլ չի տւել մասնագէտներին մօտենալ դրանց եւ վերականգնել, մեծ քանակութեամբ հոսանք ունենալու պատճառով Հայաստանը ստիպւած է եղել ատոմակայանի հզօրութիւնն իջեցնել: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին յայտնել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարար Գնէլ Սանոսեանը Վարդենիս այցելած օտար երկրեայ դիւանագէտներին:
Հարցին՝ ստեղծւած ռազմաքաղաքական եւ դիւանագիտական իրավիճակում յաղթանա՞կ, թէ՞ պակաս ցաւոտ լուծումներ, ո՞րն է աւելի իրատեսական, Արմէն Ռուստամեանը պատասխանել է. «Համախմբւել կարելի է ազգի շահերից բխող նպատակների շուրջ: Համախմբւել յանձնւելու, կապիտուլեացիայի ենթարկւելու համար՝ ինքնին նոնսենս է»:
Սեպտեմբերի 29-ին «ՀրապարակTV»-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հիւրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ պատգամաւոր Գեղամ Մանուկեանը: Զրուցակիցները հիմնականում խօսել են Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի եւ հայկական երկու պետութիւնների նախկին նախագահների մասնակցութեամբ ձեւաւորւած հարթակի կարեւոր նշանակութեան եւ այդ ձեւաչափով կայացած առաջին քննարկման արդիւնքում ձեւաւորւած սպասելիքների եւ արձագանգների մասին։
Պատգամաւորը տարակուսանք է յայտնել, որ ԱՀ բարձրաստիճան պաշտօնեաները պարբերաբար հանդիպումներ են ունենում ազգային գաղափարախօսութիւնը կեղծ կատեգորիա համարող, Արցախը որպէս բեռ ներկայացնող առաջին նախագահի հետ, ով իր կարծիքն Արցախեան շարժման տարիներից ի վեր չի փոխել:
Ռոբերտ Քոչարեանը ՔՊ-ի ահն է, վախն է, ի դէպ, նաեւ Նիկոլ Փաշինեանի։ Պատմութիւններ են պատմում, թէ ինչ ասոցիացիաներ է առաջանում Փաշինեանի մօտ, Քոչարեանի անունը լսելիս։
Սեպտեմբերի վերջերուն, արտակարգօրէն խճողուած կ՛ըլլայ Նիւ Եօրքը։ Ընթացիկ եռուզեռին կողքին, Աշխարհի բոլոր երկիրներէն ժամանած բարձրաստիճան պատուիրակութիւններ հիւրն են Մ.Ա.Կ.-ի կեդրոնատեղիին, ուր տեղի կ՚ունենայ քանի մը օրերու վրայ երկարող՝ գլխաւոր համաժողովի նստաշրջանը։