MENU
Շուրջ 50 օր Ադրբեջանը շրջափակման մէջ է պահում Արցախը։ Եւ այս օրերի ընթացքում էլ չմնաց որեւէ հեղինակաւոր պետութիւն՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա եւ այլն, միջազգային կառոյց՝ ԵՄ, ԵԽ, նոյնիսկ ՄԻԵԴ-ի որոշում, որ չտադապարտի եւ չպահանջի բացել Բերձորի միջանցքը։ Իսկ Ադրբեջանը ոչ միայն նպատակ չունի ապաշրջափակել Արցախը, այլեւ անջատում է գազամատակարարումը։
Շաբաթ, յունւարի 28-ին «ԱԼԻՔ» այցելեցին Թեհրան ժամանած Արցախի Մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը եւ ՀՀ ԱԺ-ում «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Ասպրամ Կրպէեանը:
Երէկ՝ յունւարի 28-ին տեղի ունեցաւ «Նոր միտք» նախագծի դիսկուրս-քննարկումը՝ ի՞նչ է բորսան եւ ինչպէս ծաւալել բորսային գործունէութիւն թեմայով, որի բանախօսներն էին ոլորտի երիտասարդ մասնագէտներ Ադենա Թորոսեանը եւ Ժորէս Արզումանեանը:
Շաբաթ, 28 յունւարի 2023թ.-ի երեկոյեան ժամը 4-ին, Թաւրիզի 8-րդ քաղաքամասի քաղաքապետ դոկտ. Ջանֆեշանն, աշխատանքային այցով ժամանեց Ատրպատականի հայոց թեմի ազգային առաջնորդարան: Յարգոյ քաղաքապետին ընկերակցում էր նրա ճարտարապետական եւ ընդհանուր բարեզարդման լրիւ կազմը: Հիւրերը ընդունւեցին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի կողմից, «Էմիլ Յակոբեան» դահլիճում, ներկայութեամբ Թեմական խորհրդի անդամների:
Շաբաթ, 28 յունւարի 2023թ.-ի առաւօտեան ժամը 10-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեան, ընկերակցութեամբ Թեմական խորհրդի կազմին, պաշտօնական հանդիպում ունեցաւ Ատրպատականի արեւելեան նահանգի հրիտակւած կալւածների ընդհանուր տնօրէն՝ Սէյէդ Հոսէյնիի հետ, նրա Թաւրիզի կենտրոնատեղիում: Հանդիպմանը ներկայ գտնւեցին նաեւ Փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատուն եւ Հիմնարկութեան բարձրաստիճան պաշտօնատար անձինք:
Առանց որեւէ պատճառաբանութեան` այս անգամ Հայաստանի համար անցանկալի անձ է համարւել Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միութեան Կենտրոնական վարչութեան ատենապետ ընկեր Նժդեհ Գարագաւորեանը:
Արեւմուտքում շատ լաւ պետկերացնում են, որ առանց արտաքին ուժի ներկայութեան Լեռնային Ղարաբաղում հայերի համար որեւէ երաշխիք լինել չի կարող, որովհետեւ իրենք շատ լաւ հասկանում են, թէ Ալիեւն ինչ ռեժիմ է կերտել իր պետութեան մէջ: Այս մասին News.am-ի հետ զրոյցում նշեց միջազգայնագէտ Սուրէն Սարգսեանը:
Շատ օտարերկրացիներ մեզ ասում են՝ մեզնից ի՞նչ էք ուզում, երբ դուք Պրահայում ընդունել էք, որ Արցախի հետ գործ չունէք։ Այսօրւայ իրավիճակը շատ աղմկոտ լռութիւն է, բայց դրա մէջ ողբ կայ։ Հիմա էլ ոմանք ոգեւորւած են եւրոպացի դիտորդներով։ Մեզ համոզել են, թէ մենք իմպոտենտ ենք, ոչնչի ընդունակ չենք։ Մեր մէջ կարողացան սպանել դիմադրելու, մարդ լինելու ունակութիւնը, ստիպեցին դառնալ մուրացկաններ։ Մենք էլ նստել, սպասում ենք, թէ Եւրոպան ինչ կանի։