Հա

Համայնք

Items filtered by date: Հինգշաբթի, 05 Յունւարի 2023 - Ալիք օրաթերթ

Երեխաների սենսորային աշխարհը սկզբունքորեն տարբերւում է մեծահասակներից. երեխաների բերանում մօտ 30000 համային ռեցեպտոր կայ, եւ 18 տարեկանին մօտ դրանցից մնում է միայն մէկ երրորդը։ Ընդ որում՝ փոքր երեխայի ռեցեպտորների մեծ մասը հակւած է քաղցր եւ իւղալի սննդին, քանի որ մայրական կաթը հարուստ է շաքարներով եւ ճարպերով։ Ուստի, վաֆլէ բաժակով առաջին պաղպաղակը կամ շոկոլադէ կոնֆետը որպէս ամանորեայ նւէր դառնում է ամենահզօր յոյզերի եւ տպաւորութիւնների աղբիւր, որոնք մեծահասակներն ի վիճակի չեն զգալ։

Published in Այլ

Երկուշաբթի, 2 յունւարի 2023թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ազգային առաջնորդարանի դահլիճում Նոր տարւայ եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով ընդունեց Իրանի Մշակոյթի եւ Իսլամական միջազգային հաղորդակցութեան կենտրոնի տնօրէն հոջ. Իմանիփուրին:

Published in Թեհրան

Միջազգային հանրութեանը ցաւալիօրէն չի յաջողւել դադարեցնել Ադրբեջանի կողմից շարունակւող ահաբեկչական պատերազմը, որը 21-րդ դարում սանձազերծւել է հայկական պատմական հող հանդիսացող Լեռնային Ղարաբաղում (որը Ստալինի կողմից յանձնւել էր Ադրբեջանին) ապրող հայերի դէմ եւ իրականացւում է միջնադարեան ոճով պաշարման միջոցով:

Published in Միջազգային

Ադրբեջանը Լաչինի միջանցքի հարցում գործում է բացարձակապէս անպատիժ՝ անտեսելով միջազգային կազմակերպութիւնների յայտարարութիւններն ու կարգավիճակը։ Այս մասին «Թւիթեր»-ի իր էջում գրել է Արցախի մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը:

ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Ի պատասխան «Հայաստանը չի կարող Արցախի գերին դառնալ» թեզի: Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջներն Արցախով չեն սահմանափակւում` Սիւնիքը, Վարդենիսը, Տաւուշը վկայ: Թուրքիան յայտարարում է «Մէկ ազգ` երկու պետութիւն» եւ որ ինքը «Ամէն քայլում աջակցում է Ադրբեջանին»:

Իրանի հայանպաստ յայտարարութիւնները անհանգստացնում են մեզ նոյնքան, որքան Բաքւին։ Այս մասին յայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը։

Published in Միջազգային

120 հազարից աւելի մարդ, այդ թւում` 30 հազար երեխայ, ենթարկւում է էթնիկ զտումների մարդկանց սովի մատնելու ու հայրենի բնակավայրերը լքելուն պարտադրելու նպատակով: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ մարդու իրաւունքների նախկին պաշտպան, «Թաթոյեան» հիմնադրամի տնօրէն Արման Թաթոյեանը:

Էջ 3, 3-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։