MENU
ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի աշխատանքների արդիւնքում փետրւարի 21-24-ը փաստահաւաք առաքելութեամբ Հայաստան են այցելելու Եւրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամաւորներ, ԵԽ-ում Արցախի հետ բարեկամութեան խմբի համանախագահներ Սիլւի Գիեոմը եւ Ֆրանսուա Ալֆոնսին, ինչպէս նաեւ հունգարացի խորհրդարանական, Արցախի հետ բարեկամութեան խմբի անդամ Աթիլա Արա-Կովաչը։ Պատւիրակութեանը Հայաստանում ուղեկցելու են ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը, գրասենեակի տնօրէն Հեղինէ Էւինեանը եւ ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական գրասենեակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գէորգ Ղուկասեանը։
Գերմանիոյ Միւնիխ քաղաքին մէջ գումարուող Համաշխարհային խաղաղութեան խորհրդաժողովին առիթով, կազմակերպուած է բազմաձայն զրոյց մը, նուիրուած` հարաւային Կովկասի ապահովութեան: Զրոյցին կը մասնակցէին Վրաստանի, Հայաստանի, Ազրպէյճանի ղեկավարները (նախագահ կամ վարչապետ) եւ Եւրոպական Միութեան արտաքին գործերու ու անվտանգութեան քարտուղարը:
Երէկ՝ կիրակի, 9 փետրւարի 2023թ.-ին, Թեհրանի հայոց թտմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը հեռաձայնային կապ հաստատեց Բերիոյ հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանի հետ եւ կրկին նրան փոխանցեց մեր համայնքի վշտակցութիւնն ու զօրակցութիւնը միանգամայն եւ միեւնոյն ժամանակ բարեմաղթութիւնները:
Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը հեռախօսազրոյց է ունեցել Եւրոպական միութեան արտաքին քաղաքական բարձր ներկայացուցիչ Ժոզէֆ Բորէլի հետ:
Կիրակի, փետրւարի 19-ի երեկոյեան տեղի ունեցաւ ՀՅԴ 132-ամեակի շքեղ տօնակատարութիւն Գլենդէլի «Ալեքս» թատրոնում: Լեփ լեցուն սրահում ներկայ էին ազգային, եկեղեցական եւ հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ եւ համայնքի անդամներ, որոնք խուռներամ մասնակցութեամբ հաւաքւել էին տօնախմբելու ՀՅԴ-ի հիմնադրման 132-ամեակը Արեւմտեան Ամերիկայի այս ափերում:
35 տարի առաջ՝ 1988 թւականի փետրւարի 20-ին, ԼՂԻՄ բարձրագոյն ներկայացուցչական մարմինը, ժողովրդական պատգամաւորների 20-րդ գումարման մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանում արտայայտելով ինքնավար երկրամասի ժողովրդի բացարձակ մեծամասնութեան կամքն ու ցանկութիւնը, պատմական որոշում կայացրեց ԼՂԻՄ-ը Ադրբեջանի ԽՍՀ կազմից դուրս գալու եւ Հայաստանի ԽՍՀ-ին վերամիաւորւելու մասին:
Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասեանը Արցախեան ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղեան շարժման 35-րդ տարեդարձի կապակցութեամբ շնորհաւորական ուղերձ է յղել:
Արցախահայութեան ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղեան շարժման 35-րդ տարեդարձի տօնակատարութեան կազմակերպման եւ համակարգման պետական յանձնաժողովի նախագահ, Ազգային ժողովի նախագահ Ա. Թովմասեանը յարգանքի տուրք է մատուցել Արցախեան ազգային-ազատագրական շարժման ընթացքում իրենց կեանքը զոհած հայորդիների յիշատակին: