Հա

Համայնք

Երեքշաբթի, 27 ապրիլի 2021 թ.-ի կէսօրին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեան, ընկերակցութեամբ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի եւ Թեմական խորհրդի կազմին, պաշտօնական այցելութիւն տւեց Իսլամական մշակոյթի տարածման Թաւրիզի կենտրոնատեղին: 

Published in Ատրպատական

 

Շաբաթ, 24 ապրիի 2021 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի զաւակները Թաւրիզում եւ Ուրմիայում, պահանջատիրութեան խոր զգացմամբ եւ ազգասիրութեան ապրումներով յիշեցին Հայոց Ցեղասպանութեան սրբացեալ նահատակներին, ոգեկոչելով նրանց յիշատակը եւ ամրապնդելով իրենց հաւատքը շուտափոյթ արդարութեան ու հատուցման նկատմամբ:

Published in Ատրպատական

Ուրբաթ, 26 փետրւարի 2021 թ.-ին, առաւօտեան ժամը 11-ին, նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեանի, Թաւրիզում գումարւեց Պատգամաւորական ժողովի հերթական նիստը, որը շարունակութիւն էր նախորդ նիստից:

Published in Ատրպատական

Շաբաթ, 13 փետրւարի 2021 թ.-ի երեկոյեան, Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում տեղի ունեցած երեկոյեան ժամերգութեան եւ նախատօնակին նախագահելով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեանը իր պատգամը յղեց թեմի ժողովրդին, յատկապէս շեշտելով նախախնամութեան գծած ուղիին հաւատարիմ մնալու մարդկային յանձնառութիւնը:

Published in Ատրպատական

Հինգշաբթի, 11 փետրւար 2021 թ.-ի առաւօտեան ժամը 11-ին, Սրբոց Վարդանանց Զօրավարաց յիշատակին, Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում իր մատուցած հանդիսաւոր ս. պատարագի ընթացքին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեանը պատգամ յղեց հաւատացեալ ժողովրդին, համայն մարդկութեան եւ յատկապէս մեր ժողովրդի ներկայ կեանքը ներկայացնելով որպէս ամենօրեայ պատերազմ կամ ամենօրեայ Աւարայր:

Published in Ատրպատական

Շաբաթ, 30 յունւարի 2021 թ.-ի երեկոյեան ժամը 5-ին, Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցու «Արամ Մանուկեան» սրահում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեանը, հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր պրն. Արա Շահվերդեանի եւ Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Ջանանեանի հետ միասին հանդիպում ունեցաւ Ուրմիայի շրջանի պատգամաւորների եւ ազգային կառոյցներում գործող պատասխանատու մարմինների հետ:

Published in Ատրպատական

Ուրբաթ, 29 յունւարի 2021 թ.-ի առաւօտեան ժամը 10-ին, նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեանի, ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում տեղի ունեցաւ թեմիս պատգամաւորական ժողովի 21-րդ նստաշրջանի 6-րդ հերթական նիստին, որի բացումը կատարւեց Սրբազան Հօր աղօթքով: 

Published in Ատրպատական

Շաբաթ, 30 յունւարի 2021 թ.-ի կէսօրւայ ժամը 12-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեանը ընկերակցութեամբ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր պրն. Արա Շահվերդեանի, պաշտօնական այցելութիւն տւեց Արեւմտեան Ատրպատականի նահանգապետ դոկտ. Շահրիարիի:

Published in Ատրպատական

6 յունւարի 2021 թ.-ին, նախորդ տարիներին ընդունւած սովորութեան համաձայն, Ատրպատականի զոյգ շրջանների նահանգապետները, կուսակալներն ու քաղաքապետները չկարողացան ներկայանալ Ս. Ծննդեան պատարագին, անձամբ հաղորդելու իրենց շնորհաւորանքը Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեանին, ազգային իշխանութեան եւ հայ համայնքին, նկատի ունենալով Կորոնա ժահրի ստեղծած համաշխարհային համավարակի վտանգը: 

Published in Ատրպատական

Հինգշաբթի 14 յունւարի 2021 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեան հարցազրոյց ունեցաւ Հունգարիայի ռադիոկայանի հետ, «Ատրպատականի հայոց թեմի պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգութիւնը հանդիսացող յուշարձանները եւ դրանց պահպանութեան նւիրական աշխատանքը» նիւթով: 

Published in Ատրպատական
Էջ 1, 55-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։