Հա

Համայնք

Կիրակի՝ 5 եւ երկուշաբթի՝ 6 յունւար 2020-ին, Ատրպատականի հայոց թեմի ժողովուրդը հաւատաւոր զաւակները ազգային-եկեղեցական տօների հանդէպ նախանձախնդիր գիտակցութեամբ եւ հոգեկան բաւարարութեամբ նշեցին Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօները:

Published in Ատրպատական

Ատրպատականի հայոց թեմում բնակւող եւ դարերով արմատաւորւած մեր ժողովրդի զաւակները, սերնդիցսերունդ, իրենց ազգային տօներն եւ քրիստոնէական ուրախալի առիթները միասնաբար կատարելու աւանդութիւնն ունեն: Շատ քչերն են որոնք առանձին կամ իրենց տներում հաւաքւած դիմաւորում են յատկապէս Նոր տարին:

Published in Ատրպատական

Ատրպատականի հայոց թեմում՝ ապրող մեր ժողովրդի զաւակները, երեքշաբթի, 31 դեկտեմբեր 2019 թ.-ի գիշերւայ ժամը տասներկուսին նոր տարին դիմաւորելուց յետոյ, չորեքշաբթի 1 յունւար 2020-ին շտապեցին հայոց եկեղեցիները, Թաւրիզում եւ Ուրմիայում, աղօթքով ու ս. պատարագի մասնակցութեամբ սկսելու իրենց տարին:

Published in Ատրպատական

Դեկտեմբեր 31-ի գիշերը, 2019 թւականի վերջին օրը երեկոյեան ժամը 8.30-ին, Թաւրիզի 15-րդ շրջանի ոստիկանապետ՝ գնդ. Ճաբրի պաշտօնական այցով ժամանեց ազգային առաջնորդարան եւ հանդիպում ունեցաւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի հետ:

Published in Ատրպատական

Ս. Շողակաթ եկեղեցում իր մատուցած եպիսկոպոսական հանդիսաւոր պատարագի ընթացքում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ընթերցեց Վեհափառ Հայրապետին պատգամը, որով Նորին Սրբութիւնը 2020 տարին հռչակում էր «Յատուկ խնամքի կարօտ հայորդիների տարի»:­

Published in Ատրպատական

Ամանորի եւ Ս. Ծննդեան առիթով արդէն իսկ իրենց աչքերը դռան յառած են պահում հիւանդանոցում պատրսպարւած հայ հիւանդները, քաջ իմանալով որ եկեղեցին ու ազգը յիշելու է իրենց եւ գէթ հարազատի այցով ուրախութիւն է բերելու: Նոր տարւայ առիթով նրանց ուրախացնելու նպատակով, կիրակի 29 դեկտեմբեր 2019 թ.-ի երեկոյեան ժամը 5-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը այցելեց «Ռազի» հիւանդանոց, այնտեղ պատսպարւած հայ հիւանդների հետ հանդիպելու:

Published in Ատրպատական

Տեղագրական եւ ազգագրական աշխատանքի հետամուտ եւ ուսումնասիրելու համար իր թեմում գտնւող նախկին հայաբնակ գաւառներն ու գիւղերը, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը երկուշաբթի, 11 նոյեմբեր 2019 թ.-ին մեկնեց Ղարադաղի նախկին հայաբնակ Աւանլու գիւղը, տեղի եկեղեցու եւ գերեզմանատան ներկայ դրութիւնը արձանագրելու, ինչպէս նաեւ հայկական շինութեան որեւէ մնացորդաց փնտռելու նպատակով:

Published in Ատրպատական

Հինգշաբթի, 5 դեկտեմբեր 2019 թ.-ի երեկոյեան ժամը 6.30-ին, ազգային առաջնորդարանի այգու կենտրոնում գտնւող «Հայաստանի անկախութեան 100-ամեակի հրապարակ»-ի վրայ հասակ առած հսկայ տօնածառը երկրորդ տարին լինելով զարդարւել էր գունագեղ շարիկներով եւ փայլուն զարդերով, որոնց արանքից անցել էին բազմագոյն ճրագների լարերը:

Published in Ատրպատական

Հինգշաբթի, 5 դեկտեմբեր 2019 թ.-ին առաւօտեան ժամը 11-ին, նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, Սալմաստի Հաֆթւան գիւղի Ս. Գէորգ հնադարեայ եկեղեցում տեղի ունեցաւ եօթնօրեակի հոգեհանգիստը, թեմի Պատգամաւորական ժողովի նորոգ հանգուցեալ անդամ՝ Ռուբէն Տէր-Պօղոսեանի, որը սոյն ժողովում ներկայացուցիչն էր Սալմաստ գաւառի:

Published in Ատրպատական

Կիրակի, 8 դեկտեմբեր 2019 թ.-ին, 31 տարիներ առաջ՝ 7 դեկտեմբեր 1988-ին, Հայաստանի հիւսիսային շրջանը հարւածած ահաւոր երկրաշարժի պատճառով զոհւած հազարաւոր հայորդիների հոգիների խաղաղութեան համար, Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն:

Published in Ատրպատական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։