Հա

Համայնք

Կիրակի 10 մարտ 2019 թ.-ին, Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում յաւարտ ս. պատարագի տեղի ունեցաւ հանդիսաւոր հոգեհանգստեան պաշտօն, արժանաւոր զոյգ հոգեւորականների հոգիների ի հանգիստ, նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի: 

Published in Ատրպատական

Հինգշաբթի, 28 փետրւար 2019 թ.-ին, Սրբոց Վարդանանց զօրավարաց ազգային-եկեղեցական տօնի խորհուրդը նշւեց Ատրպատականի հայոց թեմում, յատկապէս հայաշատ քաղաքներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, եկեղեցական արարողութիւնների եւ ազգային տօնախմբութիւնների հանդիսաւոր կատարումներով:

Published in Ատրպատական

Ուրբաթ 15 եւ շաբաթ 16 փետրւար 2019 թ.-ին Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում տեղի ունեցաւ Ս. Սարգսի տօնի յատուկ ժամերգութիւն, նախատօնակ եւ ս. պատարագ: 

Published in Ատրպատական

Գերմանացի գեղանկարիչ Մարկոս Էնդլեր, որ անցած տարի, 5-12 Հոկտեմբեր 2018-ին, այցելել էր Ատրպատականի Հայոց թեմ եւ իր ուղեւորութեան ընթացքում գծագրած նկարները ցուցադրել Թաւրիզում, 10 Հոկտեմբեր 2018-ին, հովանաւորութեամբ Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանի եւ կազմակերպութեամբ Թաւրիզի Հայ Համալսարանականների Միութեան, Գերմանիայում երկու յաջորդական ցուցահանդէսներով ներկայացրեց նոյն պատկերները, «ՊԱՏՈՒՀԱՆ արեւելեան մշակութային տեսարանի վրայ» ընդհանուր խորագրի ներքեւ։

Published in Ատրպատական

Երկուշաբթի, 4 փետրւարի, 2019-ին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան այցելեց Մարանդ քաղաքը, որտեղ այժմու հնագոյն բազարում գտնւող պատմական մզկիթի հովանու ներքոյ է առնւել Նոյի կնոջ աւանդական գերեզմանի վայրը: Սրբազան Հօր կատարած հետազօտութեան մանրամասները եւ այս մասին նրա գրած շահեկան ուսումնասիրութիւնը հրատարակում ենք ստորեւ, ի՛ր գրչով:

Published in Ատրպատական

Ատրպատականի հայոց հնադարեայ թեմում ապրող մեր ժողովրդի հաւատաւոր զաւակները, իբրեւ Իրանի Իսլամական Հանրապետութեան հաւատարիմ քաղաքացիներ, 40 տարիներ առաջ, Յեղափոխութեան մեծ առաջնորդ այաթ. Էմամ Խոմէյնիի գլխաւորութեամբ տեղի ունեցած Իսլամական շարժման  տօնակատարութիւններին մասնակից դարձան, համայնքի ներսում իրականացւած ծրագրերով, ինչու չէ նաեւ ընդհանրական քայլարշաւի շարքերում իրենց խիտ ներկայութեամբ:

Published in Ատրպատական

Ընկերակցութեամբ Ազգային իշխանութեան Պատգմաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչների, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, երկուշաբթի 14 յունւար 2019 թ.-ի առաւօտեան ժամը 11-ին, պաշտօնական այցելութիւն տւեց Արեւելեան Ատրպատականի նորանշանակ նահանգապետ՝ Փուրմոհամմադին, նահանգապետարանում: 

Published in Ատրպատական

Ուրբաթ, 11 յունւար 2019 թ.-ի առաւօտեան ժամը 10:30-ին, Ռահւա գիւղ ժամանեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, եւ գիւղի աւանդութեան համաձայն Սբ. Ծննդեան տօնի յաջորդող ուրբաթ օրը ս. պատարագ մատոյց Ս. Աստւածածին պատմական եկեղեցում: Խորանին սպասարկում էր Ուրմիայի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը: Պատարագի երգեցողութիւնը կատարում էր Ուրմիայի «Նարեկացի» երգչախումբը, ղեկավարութեամբ երաժիշտ դոկտ. Վարդան Սիմոնզի:

Published in Ատրպատական

Ուրբաթ, 11 յունւար 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, ընկերակցութեամբ մէկ խումբ հաւատացեալների, Սբ. Ծննդեան տօնի առիթով ուխտաւորաբար այցելեց, Ուրմիայում գտնւող այն սրբավայրը, որտեղ ըստ աւանդութեան թաղւել է Արեւելքի իմաստուն երեք մոգերից մէկը, որոնք աստղի առաջնորդութեամբ հասել էին մինչեւ Բեթղեհէմ, երկրպագելու նորածին Արքային՝ մանուկ Յիսուսին:

Published in Ատրպատական

Կիրակի եւ երկուշաբթի 5 եւ 6 յունւար 2019-ին Ատրպատականի hայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանն ու Ազգային իշխանութիւնը, Թաւրիզում եւ Ուրմիայում ընդունեցին պետական, ազգային-միութենական եւ ժողովրդական շնորհաւորանքներ, մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան տօնի առիթով: 

Published in Ատրպատական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։