Հա

Համայնք

Ուրբաթ, 22 նոյեմբեր 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահի բեմի վարագոյրը բացւեց Հայ մշակութային գործիչների փեթակը խորհրդանշող թիֆլիսեան նշանաւոր «Վերնատուն»-ի խորհրդալից պատկերով:

Published in Ատրպատական

Ուրբաթ, 11 հոկտեմբեր 2019 թ.-ի կէսօրին, կազմակերպութեամբ Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի մարզական յանձնախմբին, մասնաճիւղի կենտրոնատեղիում հասութաբեր ճաշկերոյթ տրւեց արարատականներին եւ առհասարակ թաւրիզահայերին, քաջալերելու համար վերոյիշեալ յանձնախմբի կատարած եւ ապագայում իրագործելի աշխատանքները:

Published in Ատրպատական

Կիրակի, 4 ոգոստոս 2019 թ.-ի գիշերը, Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան Թաւրիզի մասնաճիւղի 32 մարզիկները իրենց պատասխանատուների հետ միասին, գլխաւորութեամբ մասնաճիւղի նախագահ Նժդիկ Աբրահամեանի, մեկնեցին Երեւան, Հայաստան, իրենց մասնակցութիւնը բերելու Համահայկական մարզախաղերին, որին աշխարհի տարբեր երկրներից մասնակցում են հազարաւոր հայ մարզիկներ:

Published in Ատրպատական

Ուրբաթ, 19 յուլիս 2019 թ.-ի առաւօտեան ժամը 9-ից սկսած ազգային առաջնորդարանի այգում, բացօթեայ նախաճաշ էր կազմակերպւած Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի Սկաուտական խորհրդի խմբապետական կազմի նախաձեռնութեամբ, բարձր ճաշակով յարդարւած սեղաններով, համադամ տեսականիով որին ներկայ գտնւեցին թաւրիզահայեր:

Published in Ատրպատական

Ուրբաթ, 12 ապրիլ 2019 թ.-ի երեկոյեան, ժամը 8-ին, «Արարատ»-ի Թաւրիզի մասնաճիւղի կենտրոնատեղիում պաշտօնական բացումը կատարւեց զատկական տօնավաճառի:

Published in Ատրպատական

Հինգշաբթի 11 ապրիլ 2019-ի յետմիջօրէին ժամը 5-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանը իր գրասենեակում ընդունեց Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի այցելութիւնը, գլխաւորութեամբ ատենապետ՝ Նժդիկ Աբրահամեանի:

Published in Ատրպատական

Կիրակի, 17 մարտ 2019 թ.-ի երեկոյեան, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան հանդիպում ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի երիտասարդութեան հետ, հրաւէրով մասնաճիւղի վարչութեան:

Published in Ատրպատական

Բուն Բարեկենդանի կենսուրախ տօնի առիթով, հինգշաբթի 28 փետրւար 2019 թ.-ի երեկոյեան ժամը 8.30-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղը ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում կազմակերպեց յատուկ խրախճանք: 

Published in Ատրպատական

Գնահատելու համար իր բասկետբոլի խմբի նւիրեալ մարզիկներին, որոնք անցած մէկ քանի օրերի ընթացքում մասնակցեցին Արեւելեան Ատրպատականի նահանգում կազմակերպւած տարբեր ակումբների հետ բասկետբոլային մրցաշարին, հինգշաբթի 31 յունւար 2019 թ.-ի երեկոյեան ժամը 9-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութիւնը պաշտօնական ընթրիքով պատւեց նրանց: 

Published in Ատրպատական

Տարիների աւանդութեան համաձայն, 2019 Նոր տարւայ սեմին, այս տարի եւս Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի արւեստից բաժանմունքը, ուրբաթ, 21 դեկտեմբեր 2018 թ.-ի երեկոյեան ժամը 4:30-ից 9-ը կազմակերպել էր Նոր տարւայ տօնավաճառ, թաւրիզահայութեանը նախապատրաստելով ամանորի խրախճանքին: 

Published in Ատրպատական
Էջ 1, 5-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։