Հա

Համայնք

Ատրպատականի հայոց թեմում կիրառւած տարիների աւանդութիւն ունեցող սովորութիւն է արդէն, տարւայ վերջին կիրակի օրը ս. պատարագը մատուցել Թաւրիզի ազգային գերեզմանատան Ս. Շողակաթ գեղակերտ եկեղեցում, իսկ Ուրմիայում՝ Ս. Ստեփանոսում:

Published in Ատրպատական

Շաբաթ, դեկտեմբերի 14-ի երեկոյեան ժամը 4:30-ին, Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցում կատարւեց երեկոյեան ժամերգութիւն, Ս. Յակոբ Մծբնայ Հայրապետի տօնի առիթով, Ուրմիայի ծխատէր՝ Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի միջոցով:

Published in Ատրպատական

Հայաբոյր Ատրպատականը նաեւ հայաշունչ է եղել, յատկապէս երբ անցեալում թեմի տարածքում սփռւած հայաբնակ գիւղերում կեանքը եռում էր հայկական սովորութիւններով ու տոհմիկ աւանդութիւններով: Կերակրատեսակներից սկսած մինչեւ տարազները հայկականութիւն էին բուրում: Դրա մասին վկայում են ո՛չ միայն պատմութեան էջերը անցած դարերից հասած լուսանկարներով, այլ՝ նաեւ իրենց պապերի արժանի յետնորդ սերունդները, որոնք ապրում են դեռեւս անցեալի քաղցր յուշերով ու իրենց նախնիների աւանդ թողած ոգով:

Published in Ատրպատական

Ուրմիայից 30 կիլոմետր հեռաւորութեան վրայ գտնւող նախկին հայաբնակ Դարբառուդ գիւղում, 17-րդ դարում կառուցւել է մի հայկական եկեղեցի՝ Ս. Սարգիս անունով, հողաշէն ու փայտածածկ, որը անցած տասնամեակում վերակառուցւել է, կիսափուլ վիճակից դուրս բերելու նպատակով: Սոյն գիւղի ու վերոյիշեալ եկեղեցի, ուրբաթ, հոկտեմբերի 4-ին կատարւած այցի մասին, ստորեւ ներկայացնում ենք Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճեանի կատարած տեղագրութիւնը:

Published in Ատրպատական

Թաւրիզի ազգային առաջնորդարանից տեղեկացրել են (16 նոյ., 2013 թ.), որ ուրբաթ, նոյ. 1-ին, Ատրպատականի հայոց թեմի երկու ընտրական շրջաններում Թաւրիզում եւ Ուրմիայում տեղի ունեցաւ Պատգամաւորական ժողովի ընտրութիւնները, թեմի Թեմական խորհրդի կողմից նշանակւած ընտրական յայնձնախմբերի նախաձեռնութեամբ եւ Արեւելեան ու Արեւմտեան Ատրպատականների նահանգապետարանների քննիչ-հսկիչների ներկայութեամբ:

Published in Ատրպատական

Ատրպատականում յատկապէս 17-րդ դարում նոր ծաղկունք ապրած եկեղեցաշինութիւնը պատճառ է հանդիսացել, որ ո՛չ միայն հարեւան գիւղերում, այլ նոյն գիւղի երբեմն միեւնոյն փողոցում կառուցւեն իրարու հարեւանութեամբ եկեղեցիներ: Հայ-ասորի համակեցութիւնը, Ատրպատականի մի շարք գիւղերում տարածւած է եղել, եւ մինչեւ օրս էլ Ուրմիայում նոյն կացութիւնն է տիրում:

Published in Ատրպատական

Սոյն թւականի հոկտեմբերի 18-ին, Իքի-Աղաջ գիւղի Ս. Սարգիս եկեղեցու վերանորոգման 29-րդ տարեդարձի տօնակատարութիւնների շրջագծում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճեանը, երբ այցելութեան էր գնացել վերոյիշեալ գիւղը, տեղի հոգաբարձութեան նախագահ Գագիկ Յարութիւնեանի հետ՝ այցելեց աւերակ վիճակում գտնւող Ս. Քրոսիկ մատուռը: Ստորեւ թեմակալ առաջնորդի տեղագրութիւնը այս մասին.

Published in Ատրպատական

Ուրմիայի գիւղերից Իքի-Աղաջում, ուրբաթ, հոկտեմբերի 18-ին տօնական հանդիսաւորութեամբ նշւեց 17-րդ դարի Ս. Սարգիս եկեղեցու վերանորոգման ու վերստին օծման 29-րդ տարեդարձը, հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճեանի: Հանդիսաւոր ժամերգութեան, անդաստանին եւ խաչահանգստին մասնակցեց Ուրմիայի եւ շրջակայքի հոգեւոր հովիւ Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը:

Published in Ատրպատական

Հայ մշակոյթի ամսւայ ծիրում, շաբաթ, հոկտ. 12-ի առաւօտեան, Ս. Թարգմանչաց վարդապետաց տօնի օրը, Թաւրիզում եւ Ուրմիայում հայոց դպրոցների աշակերտները իրենց տեսչութեան եւ ուսուցչակազմի առաջնորդութեամբ, ուղղւեցին եկեղեցի՝ ներկայ գտնւելու համար սուրբերին նւիրւած եկեղեցական արարողութիւններին եւ հաղորդւելու օրւայ խորհրդով: Արարողութիւններին ներկայ գտնւեցին նաեւ ՀՕՄ-ի մանկապարտէզ-նախակրթարանները՝ «Ծերունի Գասպարեան» Թաւրիզում, «Նայիրի»՝ Ուրմիայում:

Published in Ատրպատական

Ուրբաթ, սեպտ. 23-ին, թեմի կալւածների եւ հոգեւոր ու մշակութային ժառանգութեանց վերստուգման ու տոմարակալման նպատակով իր կատարած այցելութիւնների շարքում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճեանը եղաւ Ուրմիայի Ադա գիւղում, 30 կիլոմետր դէպի հիւսիս, որտեղ անցեալ դարում ապրում էին հայեր՝ բոլորւած իրենց Ս. Յովհաննէս եկեղեցու շուրջ: Ստորեւ թեմակալ առաջնորդի տեղագրութիւնը՝ այս մասին. «Ադա գիւղը մի դաշտավայր է, որտեղ անցեալ դարում հայ եւ ասորի բնակչութիւնը կազմել է բացարձակ մեծամասնութիւն: Ս. Յովհաննէս եկեղեցին ներկայում մնացել է գիւղի ծայրամասում:

Published in Ատրպատական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։