Հա

Համայնք

Սոյն թւականի հինգշաբթի, յունիսի 12-ի երեկոյեան ժամը 7-ին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը «Հրաշափառ» դիմաւորութեան արժանացաւ Ուրմիայում, սոյն թւականի ապրիլի 27-ին, Անթիլիասի մայրավանքում Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ձեռամբ եպիսկոպոսական օծում ստանալուց յետոյ:

Published in Ատրպատական

Կիրակի, մայիս 11-ի առաւօտեան, Ուրմիայի «Պերկ» հանդիսասրահի ընդարձակ դահլիճում տեղի ունեցաւ իւրայատուկ հանդիսութիւն, գնահատելու համար Արեւմտեան Ատրպատականի նահանգում կրթութեան բնագաւառում իրենց ներդրումը ունեցած երախտաւորներին:

Published in Ատրպատական

Իրանի պետական ու կրթական օրացոյցին հետեւելով, Ատրպատականի հայոց թեմի դպրոցներում եւս հանդիսաւոր շուքով նշւեց Ուսուցչաց տօնը, հովանաւորութեամբ թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի եւ ազգային իշխանութեան:

Published in Ատրպատական

Իրանի Իսլամական խորհրդարանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանի հերթական հանդիպումը ուրմիահայութեան հետ էր:
Ուրբաթ մայիսի 9-ին, առաւօտեան ժամը 10-ին, դոկտ. Խանլարեանը, ընկերակցութեամբ Ատրպատականի Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Ջանանեանի, Թաւրիզից ժամանելով Ուրմիա, դիմաւորւեց Գործակալական խորհրդի անդամների կողմից:

Published in Համայնք

2014 թւականի ապրիլի 7-ին, կարճատեւ հիւանդութիւնից յետոյ, Ուրմիայում, 87 տարեկան հասակում, կեանքին հրաժեշտ տւեց բոլորի կողմից սիրւած ու յարգւած Թամարա Ղահրամանեան-Պօղոսեանը:
Նա ծնւել էր 1927 թւականի մայիսի 9-ին եւ ուրախութեամբ ու հպարտութեամբ էր յիշում, որ իր ծննդեան օրը զուգադիպել է Երկրորդ համաշխարհային պատերազմի յաղթանակի եւ Շուշիի ազատագրման օրւան, այն դարձնելով կրկնակի եւ եռակի տօն:

Published in Համայնք

Տարւայ բոլոր օրերում իր պահանջատիրութեամբ ու իր արդար դատի հետապնդման աշխատանքի մտորումների մէջ եղող մեր ժողովուրդը, յատկապէս 23-24 ապրիլին հաւաքական իր յիշողութիւնը թարմացնում է հաւաքական ձեռնարկներով ու ոգեկոչական հանդիսութիւններով:

Published in Ատրպատական

Հինգշաբթի, ապրիլի 24-ի առաւօտեան Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում մատուցւեց ս. եւ անմահ պատարագ, աղօթքով ու հոգեհանգիստով ոգեկոչելու յիշատակը առաւել քան մէկուկէս միլիոն մեր նահատակների, որոնք 1915 թւականին զոհ դարձան հայոց դէմ ծրագրւած, կազմակերպւած ու գործադրւած Ցեղասպանութեան:

Published in Ատրպատական

Ապրիլի 23-ի երեկոյեան Ատրպատականի հայոց թեմի հայաշատ երկու քաղաքներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում տեղի ունեցան Հսկումի երիտասարդական հաւաքներ, որոնց ընթացքում արտասանւած խօսքերով, երգւած հայրենասիրական երգերով ու տրւած պատգամներին ունկնդիր՝ հայ երիտասարդութիւնը ուխտեց հաւատարիմ մնալ նահատակների սուրբ կտակին՝ վերատիրանալու համար մեր ազգի բռնաբարւած իրաւունքներին:

Published in Ատրպատական

Քրիստոսի հրաշափառ Ս. Յարութեան տօնը Ատրպատականի հայութիւնը կատարեց քրիստոնէական հաւատարմութեամբ ու ազգային նախանձախնդրութեան ոգով:
Թաւրիզի եւ Ուրմիայի հայոց զոյգ եկեղեցիները վաղ առաւօտեան լեցուն էին հաւատացեալներով, որոնք Ս. Յարութեան բերկրալից տօնի առիթով իրենց աղօթքը մատուցելու էին եկել Աստծուն, «Փառք հրաշափառ յարութեան քո, Տէր» դարաւոր մաղթանքի յաղթական բառերով:

Published in Ատրպատական

Ապրիլի 24-ի վաղ առաւօտեան ժողովուրդը սկսեց շարժւել դէպի Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցի, ուր առաւօտեան ժամը 9-ին արդէն սկսւել էր ս. պատարագ՝ Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ձեռամբ: Այնուհետեւ հոգեհանգիստ՝ նահատակների յուշարձանի մօտ, ապա հազարաւոր թեհրանահայեր լուռ երթով շարժւեցին դէպի Թուրքիայի դեսպանատուն, ուր տեղի ունեցաւ բողոքի համահաւաք:

Published in Համայնք

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։