Հա

Համայնք

Ատրպատականի հայոց թեմի նախկին Պարսկահայքի ամբողջ տարածաշրջանը պատմական անցքերի ու անմահացած պատմական դէմքերի բնակավայրը եղած լինելով՝ իւրաքանչիւր քայլափոխում երեւում են պատմութեան անկորնչելի հետքեր:

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը, երկուշաբթի յունիսի 23-ին մեկնեց Մարանդ քաղաքը, որտեղ ըստ մեր Պատմահօր՝ Մովսէս Խորենացու փոխանցած վկայութեան, հիւանդացել եւ մահացել էր հայոց Արտաշէս Բ թագաւորը (Ն. Ք. 20. թ.):

Published in Ատրպատական

Սալմաստի Հաֆթւան գիւղում 14-րդ դարից մինչեւ օրս կանգուն մնացած Ս. Գէորգ պատմական եկեղեցին 2014 թւականի յունիսին սկսեց հիմնական վերանորոգման ենթարկւել, Ատրպատականի ազգային առաջնորդարանի արտօնութեամբ եւ Իրանի հնապահպան պետական հիմնարկութեան աջակցութեամբ: Հաֆթւանը 1872 թւականին ունէր 184 տուն հայ բնակչութիւն, իսկ 1890 թւականին՝ 300-350 տուն: Այսօր մի քանի հայ ընտանիքներ միայն ապրում են Սալմաստում:

Published in Ատրպատական

Սոյն թւականի ուրբաթ, յունիսի 27-ի երեկոյեան ժամը 8:30-ին, «Արարատ»-ականների հոծ բազմութեան ներկայութեամբ, Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի շրջափակում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի ձեռամբ բացումը կատարւեց երիտասարդութեան համար նոր փակ խաղավայրի:

Published in Ատրպատական

Մայիս 2014-ին սկսւեց Ատրպատականի հայոց թեմում գտնւող Հովւի մատուռի վերանորոգութեան աշխատանքը, Ջուլֆա քաղաքում, մայր Արաքսի իրանական ափում, դէպի Դարաշամբի Ս. Ստեփանոս Նախավկայի վանքը տանող գետափնեայ ճանապարհին:
Նշենք, որ մատուռը վերանորոգւում է Արազի Ազատ գօտու եւ Իրանի Հնապահպան հիմնարկութեան միացեալ ջանքերով, հաւանութեամբ Ատրպատականի հայոց թեմի ազգային առաջնորդարանի:

Published in Ատրպատական

Սոյն թւականի ուրբաթ, յունիսի 20-ի առաւօտեան ազգային առաջնորդարանում գումարւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը՝ նախագահութեամբ թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի:
Տէրունական աղօթքից յետոյ՝ ժողովը սկսեց իր օրակարգերի քննարկումը, որի ընթացքում արծարծւեցին թեմի հոգեւոր, կրօնական, կազմակերպական, տնտեսական եւ կալւածային բնագաւառները յուզող խնդիրներ եւ աշխատանքային համապատասխան ուղեգծեր ճշտւեցին:

Published in Ատրպատական

«Ֆուտբոլային դաշտահանդէս» ընդհանուր խորագիրը կրող բացման հանդիսութիւնը Ատրպատականի հայոց թեմի ազգային առաջնորդարանի այգու, այս տարի տեղի ունեցաւ իւրայատուկ ոգեւորութեան մթնոլորտում, նախագահութեամբ թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի:

Published in Ատրպատական

Ուրբաթ, յունիսի 13-ի առաւօտեան Թաւրիզի ազգային դպրոցի մեծ ընտանիքը, գլխաւորութեամբ տեսչութեան, հոգաբարձական եւ ուսուցչական կազմերի, ինչպէս նաեւ ծնողական խորհրդի եւ աշակերտութեան, մեկնեց Գեարդաբադ գիւղը՝ ամավերջի դաշտահանդէսը պատմական Ս. Գէորգ եկեղեցու շրջապատում անցկացնելու համար:

Published in Ատրպատական

Չորեքշաբթի, յունիսի 11-ին, երեկոյեան ժամը 8-ին, տեղի ունեցաւ Թաւրիզի ազգ. դպրոցների տարեվերջի հանդիսութիւնը՝ ազգային առաջնորդարանի «Հ. Ոսկանեան» սրահում:
Հանդիսութիւնը հովանաւորում էր Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանն ու Թեմական խորհուրդը:

Published in Ատրպատական

Սոյն թւականի հինգշաբթի, յունիսի 12-ի երեկոյեան ժամը 7-ին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը «Հրաշափառ» դիմաւորութեան արժանացաւ Ուրմիայում, սոյն թւականի ապրիլի 27-ին, Անթիլիասի մայրավանքում Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ձեռամբ եպիսկոպոսական օծում ստանալուց յետոյ:

Published in Ատրպատական
Երկուշաբթի, 16 Յունիսի 2014 11:30

Ոգեղէն վկաների յարութիւնը

Կեանքից յետոյ բացւող «Կեանք»-ի մասին հետաքրքրւող հոգիները չհետաքրքրւող հոգիներից շատ են ստուգիւ: Մորթւելու տարւած մի ողջ ժողովրդի ապագայ «Կեանք»-ը ճշտորոշելու համար, սակայն, վկաներ են պէտք, դէպի յաւիտենութիւն քայլողներին մատնացոյց անելու այն յարկերը՝ որտեղ պէտք է բնակւեն այդ «Կեանք»-ում:

Published in Գրարւեստ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։