Հա

Համայնք

14/08/2013 - 12:20

Մանկական դաշտահանդէս՝ Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մասնաճիւղում

Գեղեցիկ մտայղացում՝ կազմակերպել դաշտահանդէս, այն էլ՝ մանուկների համար: Բնականաբար, մթնոլորտը կը լինի ուրախ եւ հաճելի, իսկ միջավայրը՝ զարդարւած գունեղ ծաղիկներով, որի զարդերը, վստահաբար, մեր մանուկներն են:

Գեղեցիկ մտայղացում՝ կազմակերպել դաշտահանդէս, այն էլ՝ մանուկների համար: Բնականաբար, մթնոլորտը կը լինի ուրախ եւ հաճելի, իսկ միջավայրը՝ զարդարւած գունեղ ծաղիկներով, որի զարդերը, վստահաբար, մեր մանուկներն են:
2013 թ. ուրբաթ, օգոստոսի 2-ին, երեկոյեան ժամը 7-ից, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մասնաճիւղի շրջափակում յատուկ եռուզեռ էր տիրում, փոքրիկների զւարճանքից ժպտում ու խնդում էին նաեւ մեծերը:

130814d02a

Օրւայ հաղորդավարն էր Վեհանուշ Խուդաբախշեանը, նա իր քաղցր ձայնով ողջունեց եւ ուրախ ժամանց ցանկացաւ:
Իսկ յանկարծ անակնկալի բերեց բոլորին, երբ արտայայտւեց՝ ելոյթ է ունենալու միութեան մանկա-պատանեկան «Մեղեդի» երգչախումբը: Խմբի սաները աւելի ջերմացրեցին տօնահանդէսը. նրանք շնորհիւ շնորհալի ղեկավար Մեղեդի Ք. Օհանեանի, որին երգեհոնով ընկերակցում էր Հարմա Կարապետեանը, հանդէս եկան երեք խմբերգով եւ գեղեցիկն այն էր, որ «Մեղեդի» երգչախմբի քնքուշիկ ու անուշիկ աղջիկները ծրագրի վերջին երգ «Ղարաբաղի բալիկներն ենք»-ը նւիրեցին դաշտահանդէսին ներկայ իրենց ընկերներին:

130814d02b

Միութեան շրջափակում, զանազան խաղերի կողքին, նկատւում էր գրքի եւ մանկական երգերի ու հեքիաթների ձայնասկաւառակների վաճառք, ինչու չէ նաեւ՝ նկարչութեան կրպակը:
Խանդավառութիւնը շարունակւում էր եւ աւելի խանդավառւեց, երբ ուրախ ծաղրածուն միացաւ մեր փոքրիկներին ու շրջպարով աշխուժացրեց միջոցառումը, իսկ բուրաւէտ ծաղիկը իր անուշ բոյրով շուք տւեց ծրագրին, երեխաները վազվզելով նրա շուրջ՝ շոյում էին նրան, որ ծաղիկն էլ արեւի նման ժպտայ իրենց:
Ծաղիկի դիմակի տակ թաքնւել էր Թանգիկ Ջարդն Դաւուդը, իսկ ծաղրածուի կերպարով՝ Արամէ Նաւասարդեանը:
Իրօք՝ մինչեւ ուշ գիշեր հաճելի պահեր անցան եւ բոլորը բարձր տրամադրութեամբ թողեցին միութեան շրջափակը:
Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մասնաճիւղի վարչութեան Ձեռնարկային եւ մանկական յանձնախմբերի միջոցով էր կազմակերպւել դաշտահանդէսը. ներկաների գոհունակութիւնը դարձաւ նրանց բաւարարութիւնը եւ բոլորին ցանկացան միշտ ուրախ պահեր:

Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան
Նոր Ջուղայի մասնաճիւղի թղթակից

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։