Հա

Համայնք

25/07/2013 - 09:55

altՀանգուցեալ Վարդան Գ. Աղախանեանը ծնւել էր 1920 թւականին, ապրիլի 28-ին, Սպահանի շրջանի Չհարմահալ գաւառում, բարեպաշտ հաւատացեալ ու հայրենասէր մի ընտանիքում:
Նախնական ուսումը ստացել է իր ծննդավայրում, ապա փոխադրւելով Աբադան՝ շարունակել է ուսումը եւ աւարտել Աբադանի Technical school-ը, անցել է զինւորական ծառայութեան, որից յետոյ՝ վերադարձել է Աբադան եւ 1941 թւականին անցել է աշխատանքի՝ Իրանի Նաւթային ընկերութեան մէջ (NIOC) եւ պաշտօնավարել որպէս audiovisual, electronics engineer, telecommunication operations coordinator եւ materials controller:

Հանդիպելով Վիկտորիա Թորոսեանին՝ ամուսնացել է 1945 թւականին եւ կազմել իրենց ընտանեկան ջերմ ու համեստ օջախը՝ այն հիմնելով սիրոյ եւ համերաշխութեան ամուր հիմքերի վրայ:
Աստւած նրանց բախտաւորեցրել է չորս զաւակներով, որոնց անւանել են՝ Վարուժան, Վահիկ, Վանուշ եւ Վանիկ:
Նաւթային ընկերութեան մէջ 30 տարի շարունակ ծառայելուց յետոյ՝ Վարդանին առաջարկւում է իր ծառայութիւնը շարունակել Խարք կղզում, բայց Վարդանը գիտակցելով երեխաների հայեցի դաստիարակութեան, ուսման եւ հայկական միջավայրում մեծանալու կարեւորութիւնը՝ մերժել է եւ հեռացել Նաւթային ընկերութիւնից եւ ընտանիքով փոխադրւել Թեհրան:
Թեհրանում աշխատանքի է ընդունւել Անգլիական դեսպանատանը՝ որպէս materials controller եւ Իրանի յեղափոխութիւնից յետոյ՝ որպէս հիւպատոսի կապ:
Վարդանը իր ընտանեկան եւ աշխատանքային պարտականութիւնների կողքին՝ չի մոռացել նաեւ իր ազգային պարտականութիւնները եւ տարիներ շարունակ մասնակցել է տարբեր վարչական աշխատանքների՝ Խուզեստան նահանգում, Թեհրանում եւ ԱՄՆ-ում եղած ժամանակ:
Վարդանը տարիներ եղել է Աբադանի եւ Խոռամշահրի եկեղեցական եւ դպրոցական հոգաբարձութեան մարմնի անդամ, Աբադանի Ընդհանուր հայ մշակութային միութեան վարչութեան անդամ, Իրանա-Հնդկաստանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի անդամ՝ որպէս Աբադանի պատգամաւոր:
Աբադանում զբաղեցրել է ՀՅԴ ղեկավար մարմինների անդամութիւնը եւ ստանձնել նոյն քաղաքի Պատանեկան միութեան պատասխանատու վարիչի պարտականութիւնը ու տարիներ պաշտօնավարել է Խուզեստանի ազգային մարմիններում:
Թեհրանում եւս չի մոռացել իր ազգային պարտականութիւնը՝ մասնակցելով Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան աշխատանքներին՝ զբաղեցնելով միութեան վարչութեան նախագահի պաշտօնը եւ միաժամանակ Թ. Հ. Թեմական խորհրդի եւ դպրոցների Կենտրոնական հոգաբարձութեան կողմից հրաւիրւել է մաս կազմելու Թեհրանի «Շահ Աբբաս» դպրոցի հոգաբարձութեանը: Նա աշխատակցել է «Ալիք»-ին:
1987 թւականին մեկնել է ԱՄՆ, Կալիֆորնիայի Գլենդէլ քաղաք՝ միանալու իր զաւակներին:
ԱՄՆ-ում մասնակցել է Հայ տարեցների միութեան աշխատանքներին եւ մաս է կազմել «Նաւասարդ» ամսաթերթի խմբագրական կազմի՝ սիրայօժար կերպով:
Հանգուցեալ Վարդանը իր ծառայական կեանքով անջնջելի հետքեր է թողել իրանահայ եւ առհասարակ սփիւռքահայութեան կեանքում ու ազգային ծառայութեան լաւ օրինակ է հանդիսացել հայ երիտասարդութեան համար:
Նա կեանքից հեռացաւ խոր ծերութեան մէջ 2013 թ. յունիսի 19-ին եւ դին ամփոփւեց Hollywood Hills Forest Lawn գերեզմանատանը:
Յիշատակդ անթառամ, սիրելի ընկեր:

Ա.

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։