Հա

Համայնք

09/05/2012 - 11:27

Բարձրագոյն ուսումնական հաստատութիւններում մուտք գործած նորամուտ ուսանողների յաջողութիւնը գնահատելու եւ արժեւորելու նպատակով՝ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Ուսանողական միաւորի վարչութեան նախաձեռնութեամբ եւ կազմակերպութեամբ վարչութեան կողմից նշանակւած Գործադիր յանձնախմբի թւականիս ապրիլի 15-ի երեկոյեան հանդիպում տեղի ունեցաւ 2011-2012 թթ. ուսումնական տարեշրջանի նորամուտ ուսանողների հետ:
Հանդիպմանը ներկայ էին՝ միութեան Կենտրոնական վարչութեան նախագահ Վարուժ Մինասեանը, Կենտրոնական վարչութեան մօտ միաւորի կապ Նորվիկ Պօղոսեանը, միաւորի վարչութեան կազմը, անդամ-անդամուհիները եւ նորամուտ ուսանողները:

alt

alt

Որպէս բացման խօսք ողջոյնի եւ շնորհաւորանքի խօսքով ելոյթ ունեցաւ Թալին Մովսիսեանը, որը անդրադառնալով հանդիպման նպատակներին՝ առաջարկեց միաւորի աջակցութիւնը եւ ցանկութեան դէպքում նրանց մասնակցութիւնը միաւորի աշխատանքներին, որից յետոյ ելոյթ ունեցաւ միաւորի վարչութեան նախագահ Նարբէյ Դաւթեանը:
Այնուհետեւ ընթերցւեց միաւորի երկամեայ գործունէութեան զեկոյցը եւ ցուցադրւեցին պատկերներ՝ միաւորի աշխատանքներից:
Ծրագրի յաջորդ բաժնում, որպէս օրինակելի ուսանողուհի, հրաւիրւեց եւ իր յաջողութեան գաղտնիքներն ու փորձառութիւնները փոխանցեց Արինէ Թորոսեանը: Արինէն այն յաջողակ ուսանողներից է, որ 2009 թւականին աւարտելով Սպահանի Պետական համալսարանի առեւտրի վարչագիտութեան ճիւղը՝ զբաղեցրել է առաջին տեղը եւ առանց մուտքի քննութեան՝ ուսումը շարունակել է գերլիսանսի մակարդակում ֆինանսական վարչագիտութեան ճիւղում եւ 2012 թ. աւարտել է Սպահանի Պետական համալսարանում նախադէպը չունեցող ամենաբարձր՝ 19.85 միջինով:
Ձեռնարկի աւարտին հրաւիրւեցին եւ շնորհաւորանքի խօսքերով ելոյթ ունեցան Կենտրոնական վարչութեան նախագահ Վարուժ Մինասեանը եւ միաւորի կապ Նորվիկ Պօղոսեանը, որին յաջորդեց նորամուտ ուսանողների համար նախատեսւած գնահատագրերի շնորհումը:
Երեկոն աւարտւեց միասնական լուսանկարւելով եւ համեստ հիւրասիրութեամբ:
Նշելի է, որ ըստ ընթերցւած զեկոյցի՝ միաւորն այժմ ունի շուրջ 90 անդամ-անդամուհիներ:

Ն. Ջ . Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան թղթակից
Երանուշ Թահմազեան

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։