Հա

Համայնք

29/04/2012 - 12:56

altՄարտի 8-ին տեղի ունեցաւ Թեհրանի Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան եւ Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութեան պատասխանատուների պաշտօնական ու ցանկալի հանդիպումը: Թեհրանից Նոր Ջուղա էին ժամանել՝ Թեհրանի Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան նախագահ Համլետ Խալոյեանը, վարչութեան անդամ եւ Սկաուտական միութեան կապ, Հրաչ Զարիֆեանը եւ Մարզական միութեան նախագահ Սեպուհ Անդրէասեանը:

Կայացած խորհրդաժողովից առաջ՝ հիւրերը միութեանս Կենտրոնական վարչութեան անդամների հետ միասնաբար միութեան տարածքում գտնւող շէնքերը, գրասենեակները, նորակառոյց սրահը եւ միւս բաժիններն այցելեցին:
Հանդիպման պաշտօնական բաժնում միութեանս Կենտրոնական վարչութեան նախագահ Վարուժ Մինասեանն արտայայտեց բարիգալստեան խօսքեր, ապա ի պաշտօնէ եւ յանւանէ ներկայացւեցին Թեհրանի Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան եւ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութիւնների անդամները եւ պատասխանատուները, ապա երկուստեք ծանօթացան երկու քոյր միութիւնների աշխատանքային ոճի, կառավարման եղանակի եւ տնտեսական միջոցների հայթայթման խնդիրներին:
Օրակարգի յաջորդ բաժնում կատարւեցին մի շարք համադրութիւններ եւ մշակւեցին հետագայում միասնաբար աշխատելու սկզբունքով մի շարք ծրագրեր:
Գործնական հանդիպման օրակարգը սպառւեց հոգեհարազատ մթնոլորտում, ապա մտերմիկ սեղանի շուրջ հիւրընկալւեցին ժամանած հիւրերը, որտեղ ներկայ էին միութեանս արտօնատէր Թաթուլ Օհանեանը, նախորդ Կենտրոնական վարչութիւնների նախագահներ՝ Մասիս Մինասեանը եւ Վիգէն Մովսիսեանը, Թեմական խորհրդի ատենապետ Նոէլ Մինասեանը, թեմի Պատգամաւորական ժողովի պատգամաւոր Վաչիկ Խուդաբախշեանը, Հայ Դատի գրասենեակի ներկայացուցիչ Վարուժ Մովսիսեանը:
«Մենք համոզւած ենք, որ իրար սատարելով՝ առաւել բարեյաջող են ընթանալու մեր ազգի գերագոյն շահերը»:

Հ. Մ. «Արարատ» միութեան
Կենտրոնական վարչութիւն

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։