Հա

Համայնք

24/08/2013 - 11:50

Ս. Աստւածածնի Վերափոխման տօնի առթիւ Սպահանի հայոց թեմի առաջնորդի նախագահութեամբ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի համանուն եկեղեցում

Թեմի միւս եկեղեցիներում նոյնպէս նշւել է Ս. Աստւածածնի Վերափոխման տօնը։ Օրւայ պատարագիչներն են եղել՝ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում՝ համայնքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա վրդ. Գուճանեանը, Նոր Ջուղայի Ս. Մինաս եկեղեցում՝ Տ. Վաղինակ աւ. քհնյ. Շահիջանեանը, Ս. Ստեփանոս եկեղեցում՝ Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանը եւ Ս. Յովհաննու եկեղեցում՝ Տ. Վազգէն քհնյ. Քեօշկերեանը։ 

Կիրակի, օգոստոսի 18-ի առաւօտեան հանդիսաւորութեամբ նշւեց Հայ Եկեղեցու հինգ տաղաւար տօներից չորրորդը՝ Ս. Աստւածածնի Վերափոխման տօնը, Նոր Ջուղայի Ս. Աստւածածին եկեղեցում՝ մատուցելով ս. եւ անմահ պատարագ, որին յաջորդեց աւանդական Խաղողօրհնէքի արարողութիւնը։ Ս. Աստւածածին եկեղեցու ս. պատարագին, որը նաեւ նշւած եկեղեցու անւանակոչութեան տօնն էր, նախագահում էր Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանը. օրւայ պատարագիչն էր Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը, իսկ երգեցողութեամբ մասնակցում էր Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը։
Յընթացս ս. պատարագի՝ առաջնորդ Սրբազան Հայրն իր հայրական պատգամն ուղղեց ժողովրդին, որում անդրադառնալով Հայ մօր տարւան եւ Աստւածամայր Ս. Կոյս Մարիամին, որպէս մայրութեան տիպար, աւելացրեց. «Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառը 2013 թւականը Հայ մօր տարի հռչակելով ցանկացաւ, որ մենք առաւել ուշադրութիւն դարձնենք մօր առաքելութեանը, աշխատանքին, սրբութեանն ու անարատութեանը։ Այսօր կոչ ենք ուղղում բոլոր մայրերին, կանանց եւ աղջիկներին, ովքեր ապագայում մայր պէտք է դառնան, որ իրենց կեանքի ուղեգիծը եւ օրինակը դարձնեն Ս. Կոյս Մարիամին, ով հնազանդւելով աստւածային կոչին՝ սիրոյ, խոնարհութեան, նւիրումի եւ զոհողութեան խորհրդանիշը դարձաւ։ Թող մեր մայրերն դառնան դաստիարակ՝ իրենց զաւակների համար, ինչպէս դարձաւ Ս. Կոյս Մարիամը։ Թող մեր մայրերն առողջ զաւակներ դաստիարակեն՝ վաղւայ համար, որպէսզի մեր ազգը հպարտանայ ու զօրանայ եւ մեր եկեղեցին պայծառանայ»։
Այնուհետեւ Սրբազան Հայրը շնորհաւորելով Ս. Աստւածածին եկեղեցու անւանակոչութեան տօնի կապակցութեամբ՝ անդրադարձաւ քիչ յետոյ կատարւելիք Խաղողօրհնէքի արարողութեանը եւ ասաց. «Խաղողօրհնէքը հեթանոսական սովորութիւն լինելով հանդերձ՝ իր մէջ ընդգրկում է քրիստոնէական իմաստ։ Մենք պտուղների մայրը՝ խաղողը, օրհնում ենք եկեղեցիներում, որովհետեւ այն դառնում է գինի եւ օգտագործւում պատարագներում՝ որպէս Քրիստոսի արեան խորհրդանիշ»։

130824d04a

Յաւարտ ս. պատարագի՝ բարեպաշտ ժողովրդի միջոցով եկեղեցի բերւած խաղողն օրհնւեց թեմակալ առաջնորդի ձեռամբ, որից յետոյ այն բաժանւեց ներկաների միջեւ։
Թեմի միւս եկեղեցիներում նոյնպէս նշւել է Ս. Աստւածածնի Վերափոխման տօնը։ Օրւայ պատարագիչներն են եղել՝ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում՝ համայնքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա վրդ. Գուճանեանը, Նոր Ջուղայի Ս. Մինաս եկեղեցում՝ Տ. Վաղինակ աւ. քհնյ. Շահիջանեանը, Ս. Ստեփանոս եկեղեցում՝ Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանը եւ Ս. Յովհաննու եկեղեցում՝ Տ. Վազգէն քհնյ. Քեօշկերեանը։ Իսկ նոյն առիթով ուրբաթ, օգոստոսի 16-ի առաւօտեան նախագահութեամբ Տ. Բաբգէն եպս. Չարեանի եւ ձեռամբ Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանի Խոյգան գիւղի Ս. Աստւածածին եկեղեցում մատուցւել է ս. եւ անմահ պատարագ ու կատարւել Խաղողօրհնէք։

Թղթակից (Նոր Ջուղա)

Յարակից լուրեր

  • Արծւիկ Մինասեանի այցը՝ Ս. Ա. վանք
    Արծւիկ Մինասեանի այցը՝ Ս. Ա. վանք

    Հայաստանից ժամանած քաղաքական գործիչ, տնտեսագէտ եւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Արծւիկ Մինասեանը իր Նոր Ջուղա կատարած այցելութեան ծիրում, շաբաթ՝ 5 հոկտեմբեր 2019 թւականի առաւօտեան այցելելով Ս. Ա. վանք հանդիպեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանին, Պատգամաւորական ժողովի, Թեմական ու Կրօնական խորհուրդների եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչներին:

  • «Գանձասար»-ի խմբագրական. Սուրիոյ աւաններու հայութիւնը
    «Գանձասար»-ի խմբագրական. Սուրիոյ աւաններու հայութիւնը

    Ս. Աստուածածնի Վերափոխման տօնին առիթով տեղի ունեցած ուխտագնացութիւնները` դէպի Քեսապ եւ Արամօ, առիթ են լուսարձակի տակ առնելու յիշեալ գիւղերու եւ մերձակայ աւաններու հայութեան պարզած պատկերն ու դիմագրաւած մարտահրաւէրները:

  • Ս. Մարիամ Աստւածածնի Վերափոխման տօնը՝ Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում
    Ս. Մարիամ Աստւածածնի Վերափոխման տօնը՝ Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում

    Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տաղաւար տօներից՝ Ս. Աստւածածնի Վերափոխման տօնի (Խաղողօրհնէք) առթիւ, սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում։

  • Ս. Աստւածածնի Վերափոխման տօնը Թեհրանի եկեղեցիներում
    Ս. Աստւածածնի Վերափոխման տօնը Թեհրանի եկեղեցիներում

    Թւականիս կիրակի, 18 օգոստոսի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ Ս. Աստւածածնի Վերափոխման տօնի առիթով հանդիսաւոր ս. պատարագ:

  • Ս. Աստւածածնի Վերափոխման տօնը Ռաշտ եւ Անզալիում
    Ս. Աստւածածնի Վերափոխման տօնը Ռաշտ եւ Անզալիում

    Ս. Աստւածածնի Վերափոխման տօնն իր էութեամբ եւ խորհրդով խորը քրիստոնէական կրօնի վարդապետութիւն բովանդակելու պատճառով մեր եկեղեցու Սրբազան Հայրերի կողմից ներառւել է եկեղեցու հինգ մեծ (տաղաւար) տօների ցանկում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։