Իրանահայ Գարնանային 29-րդ խաղերի շրջանակում, չորեքշաբթի՝ մարտի 22-ի երեկոյեան, միութեան բացօթեայ նորակառոյց բեմում կայացաւ գիտելիքների մրցոյթ՝ մասնակցութեամբ խաղերին մասնակից միութիւնների ու կազմակերպութիւնների մարզական խմբերի երեքական ներկայացուցիչների:
«alikonline.ir» - Իրանահայ Գարնանային 29-րդ խաղերի շրջանակում, չորեքշաբթի՝ մարտի 22-ի երեկոյեան, միութեան բացօթեայ նորակառոյց բեմում կայացաւ գիտելիքների մրցոյթ՝ մասնակցութեամբ խաղերին մասնակից միութիւնների ու կազմակերպութիւնների մարզական խմբերի երեքական ներկայացուցիչների: Այս մասին տեղեկացնում է Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան թղթակից Երանուշ Թահմազեանը:
Մրցութեան կազմակերպիչը Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Ուսանողական միաւորն էր: Մրցութիւնը գեղեցկօրէն վարեց Վանա Շիրւանեանը: Հետաքրքիր եւ խանդավառ ընթացք ընդունած միջոցառման աւարտին, ամփոփելով վաստակած միաւորները, առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերը գրաւեցին՝ Թաւրիզը, Հ.Մ.Ա.Կ.-ը եւ Գիւմրին: Առաջին տեղը զբաղեցրած Թաւրիզի խմբի անդամները պարգեւատրւեցին յուշանւէրներով, իսկ բոլոր մասնակիցներին յանձնւեցին գնահատագրեր: